Մեկնաբանություն- Իրանում ընտրապայքարը շարունակվում է, այսօրվանից սկսվում է թեկնածուների քարոզարշավի նոր փուլը
Այսօր կիրակի մեկնարկեց Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի երկու թեկնածուներ՝ Մասուդ Փեզեշքյանի և Սայիդ Ջալիլի քարոզարշավի նոր փուլը։
Իրանի իններորդ նախագահին ընտրելու համար, ուրբաթ՝ հունիսի 28-ին, երկրի ներսում 59000 ընտրատեղամասերում և աշխարհի 95 երկրներում բացված 340 ընտրատեղամասերում տեղի ունեցան 14-րդ նախագահական ընտրությունները՝ երկրի 9-րդ նախագահին որոշելու համար։ Սակայն, քանի որ չորս թեկնածուներից և ոչ մեկը չկարողացավ ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն (50% + մեկ ձայն), առաջին և երկրորդ թեկնածուները (Առողջապահության նախկին նախարար և ներկայիս պատգամավոր Մասուդ Փեզեշքյանը և ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին անցել են երկրորդ փուլ, որը կանցկացվի հաջորդ ուրբաթ հուլիսի 5-ին։
Մասուդ Փեզեշքյանը 10 միլիոն 415 հազար 191, և Սաիդ Ջալիլին 9 մլն 473 հազար 298 ձայներով անցել են Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։
Վաղը՝ երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 21:30-ին, կանցկացվի առաջին , իսկ երեքշաբթի՝ ժամը 21:30-ին, կանցկացվի երկրորդ հեռուստաբանավեճը երկրորդ փուլ անցած երկու թեկնածուների միջև:
Այս երկու բանավեճերից բացի, ընտրությունների երկու թեկնածուներ՝ Փեզեշքյանն ու Ջալիլին, ուղիղ եթերում ելույթ կունենան և եթեր կհեռարձակվի նաև իրենց վավերագրական հաղորդումը։
Բազմաթիվ փորձագետների կարծիքով, բանավեճերն արդյունավետ են ժողովրդի մասնակցությունը մեծացնելու և թեկնածուներին ավելի լավ ճանաչելու համար։
Իրանի 14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը հայտարարվել է 61,452,321 մարդ։
Հիշեցնենք, որ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին և նրա ուղեկիցները վթարի են ենթարկվել կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Իրանի հյուսիս-արևմուտքում շինարարական ծրագրի բացման արարողությունից վերադառնալու ճանապարհին։ Այդ իսկ պատճառով, սահմանադրության 131-րդ և 132-րդ հոդվածների համաձայն, առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը հեղափոխության գերագույն առաջնորդի հրամանագրով նշանակվել է նախագահի պաշտոնակատար և գործադիր իշխանության տնօրեն և նրան հանձնարարվեց օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների օգնությամբ, 50 օրվա ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպել։
50 օրվա ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնելու Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և այլ կառույցների պատրաստակամությունը ցույց է տալիս երկրի կարողությունը՝ հաղթահարելու դժվար մարտահրավերները տարածաշրջանի հատուկ և զգայուն պայմաններում։
Պետք է ընդունել, որ նախագահական ընտրություններն Իրանի ժողովրդի համար ավելի կարևոր են, քան խորհրդարանական և Իսլամական խորհուրդների ընտրությունները, քանի որ երկրի գործադիր իշխանությունն է տնօրինում հատկապես տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտները և պատասխանատվություն է կրում դրանց համար։
Փաստորեն, ժողովուրդը կշռադատված ընտրությամբ կարող է նպաստել այս ազգային նպատակի իրականացմանը և քայլ վերցնել երկրի առաջընթացի ուղղությամբ։
Իրանում բազմաթիվ ընտրությունների անցկացման փորձը նույնպես ցույց է տալիս, որ երբ ընտրությունների փառքն ու շուքն ավելի տեսանելի է եղել, ավելացել է նաև դրանց քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունը և Իրանի ժողովուրդը բազմիցս ցույց է տվել, որ գիտակցությամբ ու խորաթափանցությամբ և ճիշտ ընտրությամբ զարգացման ուղով է ընթացել։
Հետևաբար ակնկալվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության 14-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կընդառաջվի ժողովրդի կողմից, և հարցումները վկայում են ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցողների ավելի մեծ մասնակցության մասին։