«Սեփեհրի լեգենդը» և «Ջուլիետը և թագավորը» մրցանակներ են շահել Իրանի համար
Pars Today- Իրանական «Սեփեհրի լեգենդը» անիմացիան մրցանակ է շահել Տանզանիայում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ իրանական «Սեփեհրի լեգենդը» անիմացիոն, որը «Էմադ Ռահմանիի» և «Մեհրդադ Մեհրաբիի» համատեղ արտադրություն է, գլխավոր մրցանակ է ստացել Տանզանիայում անցկացվող չորրորդ «Տանզանիա» միջազգային անիմացիոն փառատոնում։ Այս անիմացիան գլխավոր մրցանակ է շահել «Լավագույն անիմացիա» բաժնում՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի աշխատանքների հետ մրցակցելով։ Այս ընթացքում փառատոնի քարտուղարություն են ուղարկվել ավելի քան 60 երկրներից հարյուրավոր աշխատանքներ, և երեք երկրները՝ Անգլիան, Իտալիան և Իրանը, ամենաշատ աշխատանքներն են ունեցել, որոնք որակավորվել են ժյուրիի բաժնում։
«Սեփեհրի լեգենդը» անիմացիան «Սեփեհր» անունով դեռահաս տղայի պատմությունն է, որը իր ընձառյուծի հետ միասին մարտի է դուրս գալիս վտանգավոր հրեշների դեմ՝ իր ծնողներին փրկելու համար։ Այս իրանական աշխատանքը պարունակում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են աշխատասիրություն, ընտանիք, անարդարության դեմ պայքարը, սերն ու բարությունը, ուրիշներին օգնելը և անկեղծ բարեկամությունը։
Իրանական «Ջուլիետը և թագավորը» անիմացիոն ֆիլմի հաջողությունը Կանադայում
Միևնույն ժամանակ, Աշքան Ռահգոզարի սցենարով և ռեժիսորությամբ ստեղծված «Ջուլիետը և թագավորը» իրանական անիմացիոն ֆիլմը մրցանակ է ստացել Կանադայի փորձարարական ֆիլմերի, պարի և երաժշտության միջազգային փառատոնում։ «Ջուլիետը և թագավորը» անիմացիոն ֆիլմը, որը մինչ օրս մասնակցել է 14 ներքին և միջազգային փառատոների, իր վեցերորդ միջազգային մրցանակն է ստացել որպես «Լավագույն ֆիլմ» փորձարարական ֆիլմերի, պարի և երաժշտության 11-րդ միջազգային փառատոնում, որը ամեն տարի նոյեմբերին անցկացվում է Կանադայի Օնտարիո քաղաքում։ «Ջուլիետը և թագավորը» կատակերգական-ռոմանտիկ և երաժշտական ժանրի անիմացիա է, որը վերաբերում է Իրանում արևմտյան թատրոնի ձևավորման պատմական իրադարձություններին։