Գուտերեշ. Կան լուրջ փաստեր Գազայում ռազմական հանցագործություններ տեղի ունենալու մասին
-
///ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ
Pars Today - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ընդգծելով Գազայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևի իրականացման անհրաժեշտությունը, ասել է. «Կան լուրջ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Գազայում տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդել է,որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, Գազայում Իսրայելի հարձակումները ռազմական հանցագործություններ համարելու մասին ասել է. «Կան լուրջ փաստարկներ այն մասին, որ այդ հանցագործությունները տեղի են ունեցել»։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 70,000 պաղեստինցի։
Հոկտեմբերի 10-ից Գազայում գործում է փխրուն հրադադար, սակայն Իսրայելը շարունակում է հարձակվել Գազայի վրա և ոչնչացնել այդհատվածի ենթակառուցվածքները։
Միևնույն ժամանակ, Գազայի գոտում Պաղեստինի կառավարության մամուլի գրասենյակի տնօրեն Իսմայիլ Ալ-Թվաբտան հինգշաբթի առավոտյան ասել է. «Իսրայելի կողմից վիրավորներին Գազայի հատվածից հեռացնելու կանխարգելումը մարդկության դեմ հանցագործություն է և ցեղասպանության քաղաքականության շարունակություն»։
Ալ-Թվաբտան նշել է, որ օկուպացիոն ռեժիմը շարունակում է փակ պահել անցակետերը վիրավորների համար և թույլ չտալ նրանց մեկնել բուժման՝ Գազայից դուրս․ գործողություն, որը շարունակվում է հիվանդանոցների լայնածավալ ավերածությունների, առողջապահական համակարգի փլուզման և հիմնական բժշկական հնարավորությունների լուրջ պակասի և վիրավորների շտաբ բուժման անհրաժեշտության պայմաններում։