Մարդու իրավունքները՝ Իրանի դեմ արևմուտքի քաղաքական խաղը
Անկախ երկրների դեմ արևմուտքի միջոցներից մեկը մարդկային իրավունքների շահարկումն է և այս ընթացքում իսլամական ու անկախ հասարակություններում մարդկային իրավունքների խնդրին արևմուտքի միակողմանի հայացքը ուղեկցվում է երկակի քաղաքականացմամբ:
Առանց հաշվի առնելով նպատակ երկրի սահմանադրական ակունքներն ու այն, թե ինչ սկզբունքների վրա են հիմնված այդ երկրի սահմանադրությունն ու առհասարակ իրավունքները, մարդու իրավունքների նկատմամբ լոկ արևմտյան տիպի հայացքը արժեզրկում է արևմտյան մարդկային իրավունքների կառույցների միակողմանի զեկույցները:
Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, վերջերս սահմանադրական համակարգի ընդհանուր քաղաքականությունները հայտարարելով խոսքն ուղղելով եռյակ իշխանությունների ղեկավարներին, շեշտել է.«Օրինագծերի ու օրենքների ձևակերպման ու վավերացման հարցում օրենսդրության ամենահիմնական աղբյուրը, շարիաթի օրենքները նկատի ունենալն է»:
Որպես իսլամական երկիր, Իրանն իրավական մոտեցման մեջ հատուկ ուշադրություն է դարձնում իսլամ կրոնի շարիաթին, ինչը հստակ կերպով ասված է Ղուրանում:
Իսլամի շարիաթի օրենքները Իրանում ճանաչվում են որպես սահմանադրության ամենահիմնական աղբյուր և բոլոր առումներով հաշվի են առնվում օրենսդիրների ու դատական համակարգի կողմից:
Մարդու իրավունքների նկատմամբ իսլամական մոտեցումը, դրանով հանդերձ որ որոշ դեպքերում, օրինակ իսլամական ակունք ունեցող հատուցման և մահապատժի դեպքում, դատական փուլերն անցկացվելուց հետո, գործադրվում է դատարանի վճիռը, սակայն նկատի է առնում իսլամական գթասրտությունը:
Հատուցում պահանջող ընտանիքին իրենց պահանջից հրաժարվելու համար դատավորի առաջարկը իսլամական գթասրտության գագաթնակետն է: Այս մոտեցումը այլ կերպ է բացատրում մարդկային իրավունքների խնդիրը, ինչը տարբերում է Արևմուտքում իշխող մոտեցումներից:
Իսլամի շարիաթի հիմունքներով իրավական հայացքը տարբերվոււմ է արևմտյան հայացքներից և մարդկային իրավունքների մասին միայն արևմտյան մոտեցմամբ հնարավոր չէ վերլուծել ու պարզաբանել Իրանի նման երկրների իրավական խնդիրները:
Հենց այս շրջանակներում ՄԱԿ-ի ԱԳ-ի երրորդ հանձնաժողովում, Իրանի ներկայացուցիչ Մոհամմեդ Հասանինեժադը նշել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր Ջավիդ Ռահմանի Իրանի մասին զեկույցը պատրաստվել է ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության քաղաքականության շրջանակներում: Նա ասել է.«Բռնապետերը չեն կարող կարծիք հայտնել Իրանում մարդու իրավունքների մասին»:
Չորեքշաբթի օրը, ամենավերջին հաղորդման ընթացքում, քննադատելով Իրանում թմրադեղերի մաքսանենգներին մահապատժի ենթարկելու օրենքը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ջավիդ Ռահմանը կրկնել է Իրանում մարդու իրավունքների խախտման անհիմն հայտարաությունը:
Ցանակացած անձ, ով ստանձնել է Իրանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողի պարտականությունը, Իրանում մարդկային իրավունքները մեկնաբանել է արևմտյան մոտեցմամբ, այն էլ այն դեպքում, երբ այս երկրի օրենսդրության հիմքը իսլամ կրոնի օրենքներն են:
Իրանում մարդու իրավունքների հաատուկ զեկուցողների կրկնվող մոտեցումները խոսում է Արևմուտքի կողմից խնդրի քաղաքականացման և այն որպես միջոց Իրանի դեմ օգտագործելու մասին: