Մամուլի տեսություն 24-10-2019
Դիտորդները նշում են, որ Իրաքի ճամբարներում կան ամերիկացի հոգեբաններ, որոնք զբաղված են ԻԼԻՊ-ի նոր սերնդի ահաբեկիչների դաստիարակությամբ:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Անկարայի պատերազմի ավարտը Կրեմլի պատվերով
Թուրքիայի նախագահը չորեքշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանի նախագահն իրեն հավաստիացրել է, թե ազգային պաշտպանության ստորաբաժանումների գրոհայիններին թույլ չեն տա սիրիական բանակի համազգեստով մնալ Սիրիայի սահմանում:
Reuters- ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ կայացած հանդիպման ընթացքում, Անկարան և Մոսկվան պայմանավորվել են, որ Քուրդստանի ազգային պաշտպանության ստորաբաժանումների ուժերը և նրանց զենքերը պետք է դուրս բերվեն Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ տարածքներից:
Իրանի ԱԳՆ խոսնակը Սիրիայի հարցով ռուս-թուրքական համաձայնագրի մասին ասել է, որ դա դրական քայլ է՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության վերականգնման համար:
«Քեյհան» օրաթերթ
Ֆրանսիան հակաիրանական աբեկչական խմբերի ճամբարն է
ԻՀՊԿ-ի կողմից Իրանի իսլամական հանրապետության դեմ պայքարի ԶԼՄ-ների ղեկավար Նիմա Զամի ձերբակալության լուրերը, մուրճ հարվածել են արտերկրում տեղկայված հակահեղափոխական և Իրանի թշնամիների գլխին:
«Ամադ Նյուզ» թշնամական լրատվական կայքի ղեկավարի ձերբակալման կարևոր կետերից մեկը ֆրանսիայի կառավարության հետախուզական ծառայության աջակցությունն է այդ կայքի ղեկավարին:
Ֆրանսիան, որը վերջին 40տարվա ընթացքում, Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակից հետո, Եվրոպական երկրների և Բրիտանիայի հետ միասին, առավելագույն թշնամությունն է դրսևորել Իրանի համակարգի և ժողովրդի դեմ, քաղաքացիություն տալով և լիարժեք պաշտպանելով Իսլամական Հանրապետության ամենակարևոր թշնամիներից մեկին որը միտում ուներ տապալել Իսլամական հանրապետության համակարգը, իր թշնամությունը ցույց տվեց Իրանի նկատմամբ:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
17 երկիր պատրաստ են ներդրումներ կատարել Չաբահար նավահանգստում
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալն ասել է, որ Չաբահարի նավահանգիստը զարգացնելու համար օտարերկրյա ներդրողներ ներգրավելու համար անցկացվող խորհրդաժողովի ընթացքում 17 արտասահմանյան երկրներ հայտարարել են, որ պատրաստ են ներդրում անել նահանգում:
Հոսեյն Մոդարես Խիաբանին ասել է, որ համոզված ենք, որ առևտուրը երկրում արտադրության շարժիչ են, և արտադրական ծավալներն ավելացնելու համար պետք է զարգանան բիզնես և առևտրային ենթակառուցվածքներ:
«Ջամե Ջամ»
ԱՄՆ-ը Սիրիայից Իրաք է տեղափոխել130 ԻԼԻՊ-ական կանանց
ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ ուժերը ուղղաթիռներով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կանանց, Հասաքա նահանգի Ալ-Հուլ ճամբարից տեղափոխել են Իրաք:
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հուլ ճամբարում կան մեծ թվով ԻԼԻՊ-ի կանայք և երեխաներ: Այս ճամբարը պաշտպանված է ամերիկային կապված քուրդ զինյալների կողմից:
Դիտորդները նշում են, որ Իրաքի ճամբարներում կան ամերիկացի հոգեբաններ, որոնք զբաղված են ԻԼԻՊ-ի նոր սերնդի ահաբեկիչների դաստիարակությամբ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ
Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ճապոնիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի մասնակցությունը կայսր Նարուհիթոյի գահակալության արարողությանը և Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում նրա առաջին այցը Ճապոնիա։ Նա ասել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և իրենք հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ։ «Հայաստանն ունի հարուստ պատմություն, մշակույթ, ավանդույթներ: Հիմք ընդունելով դրանք՝ դուք կենտրոնանում եք նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների վրա՝ նայելով ապագային»,- նշել է վարչապետ Աբեն:
ԵԱՏՄ և Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների հարցը․ Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթների փոխադարձ հաշվարկները, որպեսզի խուսափեն քրոս-կուրսի ծախսերից, «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միությունը ծրագրում են «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Սարգսյանը հստակեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարևոր հարցեր ուղիղ քննարկել, և դրանցից մի քանիսի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են։
«Առաջին հարցը, որը հետաքրքրում է մեր աֆրիկյան գործընկերներին, այն է, թե ինչպես մենք պետք է իրականացնենք փոխադարձ հաշվարկները»,- ասել է Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ ազգային արժույթների հաշվարկների հարցը քննարկվում է հենց Աֆրիկյան միության ներսում, որպեսզի հեշտանա երկրների միջև առևտուրը։
«Հարց է առաջանում, թե ինչպես պետք է Աֆրիկայի երկրները առևտուր անեն Եվրասիական տնտեսական միության հետ, եթե մենք ուզում ենք խուսափել քրոս-կուրսերից, որոնք հաշվարկված են դոլարով, եվրոյով, որպեսզի հաշվարկները լինեն ազգային արժույթով, և կուրսերն էլ որոշակիացվեն»,- հավելել է նա։
ՀՀ վարչապետ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադանա Երևան:
Սփյուռքի հանձնակատարը Ֆրանսիայից կպահանջի հայկական հաստատություններում ապահովել անվտանգությունը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից կպահանջի հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար: Սինանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքին: «Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել»,-գրել է Սինանյանը: Նա նկատել է, որ դա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Նա նման վանդալիզմը համարել է անընդունելի: «Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,-նշել է Սինանյանը:Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: