Ինչո՞ւ է ԱՄՆ-ը դուրս գալիս «Բաց երկինքներ» պայմանագրից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112988-Ինչո_ւ_է_ԱՄՆ_ը_դուրս_գալիս_Բաց_երկինքներ_պայմանագրից
ԱՄՆ-ի աղմկահարույց նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկը, երկիրը միջազգային պայմանագրերից, այդ թվում ՝ զենքի և անվտանգության պայմանագրերից դուրս բերելն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2019 08:49 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է ԱՄՆ-ը դուրս գալիս «Բաց երկինքներ» պայմանագրից

ԱՄՆ-ի աղմկահարույց նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկը, երկիրը միջազգային պայմանագրերից, այդ թվում ՝ զենքի և անվտանգության պայմանագրերից դուրս բերելն է:

Անցած երեք տարիների ընթացքում, Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ի բազմաթիվ միջազգային պայմանագրերը և միակողմանիորեն երկիրը դուրս է բերել այդ համաձայնություններից:

Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է աշխարհի 34 երկրների կողմից: Այն թույլ է տալիս  պայմանագրի անդամ երկրների երկնքում լրտեսական ու հետախուզական թռիչքներ իրականացնել: Պայմանագիրը կնքվել է 1992թ. և իրագործվել է 2002թվականից, նպատակ ունենալով սառը պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում վստահության մթնոլորտ առաջացնել: 

«Բաց երկինքներ»-ը միջազգային ամենահամապարփակ համաձայնություններից է՝ ռազմական գործողությունների ոլորտում թափանցիկություն առաջացնելու համար:  

2002 թվականին ուժի մեջ մտնելուց հետո, պայմանագիրը դարձել է առանցքային միջոց՝ Միացյալ Նահանգների և նրա եվրոպական դաշնակիցների համար խորհրդային երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, Ռուսաստանի տեղաշարժերը մոնիտորինգի ենթարկելու համար:

ԱՄՆ-ի դաշնակից պետությունները և այդ երկրի Ներկայացուցիչների պալատի անդամները քննադատել են Թրամփի այդ որոշումը: Ամերիկացի ավագ սենատորների ասածով, «Բաց երկինքներ» պայմանագրից դուրս գալը կարող է Թրամփի կառավարության կողմից մեկ այլ ընծա լինել ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի համար:

2018թ. օգոստոսին, Թրամփի կողմից ստորագրված ԱՄՆ-ի 2019թ. ռազմական բյուջեում ասված է.«Բաց երկինքներ» պայմանագրի շրջանակում չեղարկվում են Վաշինգտոն-Մասկվա համագործակցությունները, քանի դեռ այն չի հարգվել Մոսկվայի կողմից»: Իրականում այս դաշինքը լարվածություն է առաջացրել Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում: ԱՄՆ-ը «Բաց երկինքներ» պայմանագրից դուրս գալու համար պատրվակ էր որոնում, հետևաբար հայտարարեց պայմանագրից դուրս է գալիս, քանի որ Ռուսաստանը չի հարգում այն:

Մոսկվան գիտակցում է, որ Թրամփի կառավարությունն ուղղակի պատրվակ էր ման գալիս «Բաց երկինքներ» պայմանագրից դուրս գալու համար: Այդ իսկ պատճառով, անցած տարի, Ռուսաստանն ԱՄՆ-ին զգուշացրեց այդ դաշինքից դուրս գալու կապակցությամբ: Ռուս պաշտոնատարները հայտարարել են, որ Մոսկվան քննարկում է Վաշինգտոնի այդ քայլի պատասխանը: 

ՌԴ անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալը հայտարարել է, որ Ռուսաստանը կատարելապես իրագործում է «Բաց երկինքներ» պայմանագիրը և այդ կապակցությամբ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հայտարարությունն անհիմն, հետևաբար Ռուսաստանը հակադարձելու է այդ քայլին:

Միջազգային անվտանգության ու խաղաղության համար չափազանց կարևոր այդ դաշինքից դուրս գալով, ԱՄՆ-ը նոր քայլ է վերցրել միջազգային ոլորտում անկայունություն առաջացնելու համար: