Միացյալ Նահանգները և Սիրիայի նավթի մաքսանենգումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113002-Միացյալ_Նահանգները_և_Սիրիայի_նավթի_մաքսանենգումը
ԱՄՆ Պաշտպանության նախարար՝ Մարկ Էսպերը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայություն ունի Սիրիայում, այդ երկրի նավթային հանքավայրերը պաշտպանելու համար, քանի որ չի ցանկանում, որպեսզի այդ հանքավայրերն անցնեն ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 29, 2019 15:33 Asia/Tehran
  • Միացյալ Նահանգները և Սիրիայի նավթի մաքսանենգումը

ԱՄՆ Պաշտպանության նախարար՝ Մարկ Էսպերը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայություն ունի Սիրիայում, այդ երկրի նավթային հանքավայրերը պաշտպանելու համար, քանի որ չի ցանկանում, որպեսզի այդ հանքավայրերն անցնեն ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ:

Սիրիան 2011 թվականից ի վեր ներքաշված է բազմազգ ահաբեկիչների դեմ պատերազմի մեջ: Բացի այդ, Սիրիայի համակարգը գտնվում է օտարերկրյա, հատկապես ԱՄՆ-ի ու Եվրամիության խստագույն ճնշումների տակ: Սիրիայի համակարգի դեմ ճնշում գործադրելու հիմնական ոլորտներից մեկն այդ երկրի ֆինանսական, հատկապես նավթի վաճառքից եկամտի աղբյուրների փակումն է: ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի ու նրա նավթի ոլորտի դեմ,  վերջինիս զրկելով նավթային եկամտից:

Սիրիայի նավթարդյուանբերության նախարարության տվյալներով՝ այդ երկրում պատերազմն սկսվելուց առաջ, մինչև  2011 թվականը, նավթի արդյունահանման միջին չափը կազմել է օրական 385 հազար բարել, որից 150 հազարը արտահանվում էր, իսկ մնացածն օգտագործվում էր երկրի ներսում: ԱՄՆ-ի ու Եվրոպայի սահմանած պատժամիջոցների պատճառով, սիրիական նավթը մեծ վնասներ է կրել:

Դամասկոսի կառավարության դեմ արևմուտքի քայլերի շրջանակում, առաջին հերթին  ԱՄՆ-ը ու Եվրամիությունը  փորձեցին Դամասկոսին զրկել նավթային եկամտերից: 

Ապա ԱՄՆ-ի կառավարությունն իր օրակարգում ներառեց Սիրիայի նավթային հանքերը իր վերահսկողության տակ առնելը: ԱՄՆ-ը, որ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նավթարդյունաբերության դեմ, իր օրակարգում է ներառել այդ երկրի, հատկապես Դեյր Էլ-Զորի նավթի մաքսանենգումը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը տիեզերական հետախուզության արդյունքում հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի մաքսանենգության մասին:  Ռուսաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԱՄՆ պետական գործակալությունները  մաքսանենգում են սիրիական նավթը և որից գոյացող եկամուտն կազմում է ամսական  ավելի քան 30 միլիոն դոլար:

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս ասել է.-«Մենք վտանգազերծել ենք նավթը, այդ պատճառով փոքրաքանակ ամերիկացի զինծառայողներ կմնան այն շրջանում, որտեղ նավթ կա:»:  Նա հավելել է. «Մենք կպաշտպանենք նավթը ու կորոշենք, թե հետո ինչ անենք»: 

Թեև Թրամփը պնդում է, որ սիրիական նավթը ԻԼԻՊ-ից պաշտպանելու  համար է իր զորայիններին թողնում այդ երկրում, բայց «Նյու Յորք թայմս թերթում» լույս տեսած  Բենջամին Հարթի հեղինակած հոդվածում ասված է.«Սիրիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության գերակայությունն է՝ առգրավել  այդ արաբական երկրի նավթային հանքվայրերը»:

Թրամփի այդ հայտարարությունը ցուցյ է տալիս սիրիական նավթի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը, այն դեպքում ,երբ Սիրիայի նավթային հանքավայրերը պատկանում են այդ երկրին և Վաշինգտոնն իրավունք չունի դրանց մասին որոշում կայացնել:

 ՌԴ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է.«Այսօր  Վաշինգտոնն ուղղակի վերահսկում է Սիրիայի արևելյան նավթային դաշտերը, որտեղից նավթը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է այլ պետությունների տարածք: Դա անօրինական է և խախտում է միջազգային իրավունքը»:

Փաստորեն ԱՄՆ-ը, որ Սիրիային զրկել է նավթային եկամուտներից, այժմ այդ երկրի նավթը մաքսանենգելով, միջազգային գողի դերում է հանդես գալիս: