Իրանի էլեկրաէներգիայի ոլորտը՝ տարածաշրջանի լուսավորության օղակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113077-Իրանի_էլեկրաէներգիայի_ոլորտը_տարածաշրջանի_լուսավորության_օղակ
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի էլեկտրաէներգիայի արտադրությունն անկախացավ արևմտյան գիտելիքից ու սարքավորումներից և այսօր, հենվելով տըեղական գիտելիքի վրա, Իրանն արտադրում է ոլորտին անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու անգամ արտահանում դրանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2019 08:12 Asia/Tehran
  • Իրանի էլեկրաէներգիայի ոլորտը՝ տարածաշրջանի լուսավորության օղակ

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի էլեկտրաէներգիայի արտադրությունն անկախացավ արևմտյան գիտելիքից ու սարքավորումներից և այսօր, հենվելով տըեղական գիտելիքի վրա, Իրանն արտադրում է ոլորտին անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու անգամ արտահանում դրանք:

Բացի գազային տուրբինների և էլեկտրանէերգիայի արտադրության ոլորտում կիրառվող սարքավորւմների արտահանումից, Իրանը նաև տեխնիկական ու ինժիներական ծառայություններ է մատուցում տարածաշրջանի տարբեր երկրներին:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը կարևոր նշանակություն ունի երկրների՝ ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտների ենթակառուցվածքների գործունեության հարցում: Այլ կերպ ասած, այն կարևոր նշանակություն ունի մարդկանց հանգիստ կյանքի համար:

Էլեկտրաէներգիայի ոլորտում Իրանի ձեռքբերումներն ու արտադրանքի ծավալն այնքան մեծ է, որ Իրանը կարողանում է արտահանել դրանք  տարածաշրջանի երկրներ և իր հարևաններին հնարավորություն ընձեռել օգտվել այս արդյունաբերության  առավելություններից:

Այս շրջանակներում, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը, չորեշքաբթի օրը Թեհրանում Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Մոհամամդզահիր Խարբոթլիի հետ հանդիպման ժամանակ, նշել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում Իրան-Իրաք-Սիրիա կապի նախագիծը քննարկվում է և այն ենթահող կստեղծի տարածաշրջանում առկա հնարավորություններից օգտվելու համար և հնարավորություն կստեղծի, որպեսզի ոչ մի քաղաքացի զրկված չլինի էլեկտրաէներգիայից:

Իրանն ինքնաբավ է դարձել էլեկտրաէներգիայի արդյունաբերության, հատկապես  էլեկտրակայանի համար անհրաժեշտ տեխնոլոգիայի և սարքավորումների արտադրության ոլորտներում, և դարձել է հուսալի գործընկեր տարածաշրջանի երկրների համար, հնարավորություն ստեղծելով դրական հեռանկար ուրվագծել Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ռազմավարական նպատակների համար:

Իրանն  80,000 մեգավատ էլեկտրաէներգիայի արտադրության հզորությամբ, ներկայումս առաջին տեղն է զբաղեցնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և 14-րդ տեղն աշխարհում:

Էլեկտրաէներգիայի նման ծավալ արտադրելու Իրանի հնարավորությունը պատճառ է դաձել, որ իրանական ընկերությունները ներկա լինեն նաև տարածաշրջանի և հարևան երկրներում:

Այս շրջանակում, Իրանը դրական համագործակցություն ունի Իրաքի հետ՝ էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտում և ջանքեր է  գործադրում՝ օգտվելով Իրաքի հողից, իրանական մասնավոր ընկերությունների միջոցով, վերականգնել Սիրիայի էլեկտրաէներգիայի ենթակառուըցվածքները և Սիրիային հնարավորություն տալ ինքնաբավ դառնալ այս ոլորտում:

Ի տարբերություն արևմտյան ընկերությունների, Իրանը չի ձգտում տարածաշրջանի և հարևան երկրներին ու ժողովուրդներին կախվածության մեջ պահել, և տնտեսական, քաղաքական և անվտանգության տարբեր ոլորտներում, բարդ ժամանակներում, մշտապես կանգնած է եղել նրանց կողքին:

Սիրրիայի էլեկտրաէներգիայի նախարար Մոհամամդզահիր Խարբոթլին, ընդգծելով Իրանի կարևոր դերն այդ երկրի էլեկտրաէներգիայի ոլորտը կայունացնելու հարցում, նշել է. «Իրանական ընկերությունների հնարավորություններից օգտվելով, Սիրիայի հյուսիսում, Հալեպում, վերակառուցվում են 400 մեգավատ հզորությամբ 5 էլեկտրակայաններ»:

Հաշվի առնելով Իրանի, Իրաքի ու Սիրիայի կամքը՝ զարգացնել  եռակողմ համագործակցությունն էլեկտրաէներգիայի ոլորոտում, և Բաղդադի ու Դամասկոսի դրական տրամադրվածությունն Իրանի էլեկտրաէներգիայի ոլորտի հնարավորություններից օգտվելու հարցում, շատ կարևոր է էլեկտրաէներգիայի եռակողմ ցանցի ստեղծումը:

Այս համագործակցության իրականացման համար, անհրաժեշտ է ստորագրել եռակողմ երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր, որպեսզի հնարավոր լինի ճիշտ ձևով պլանավորել բոլոր աշխատանքները: