ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները՝ Իրանի պաշտոնատարների նկատմամբ. Վաշինգտոնի հուսահատությունը
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտն Իրանի դեմ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունների շրջանակում, երկուշաբթի օրը մեկ կառույցի և 9 քաղաքացիական անձանց անուններն ավելացրել է պատժամիջոցների ցուցակում:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչպես նաև 9 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերիին և մեծարգո առաջնորդի գրասենյակի մի խումբ պաշտոնյաների:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը երկուշաբթի օրը Թեհրանում այդ երկրի լրտեսական որջի գրավման 40-րդ տարելիցին հրապարակած հաղորդագրության մեջ, անդրադառնալով այս կարևոր իրադարձությանը, ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և 9 քաղաքացիական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը համարել է ԻԻՀ ներքին ու տարածաշրջանային կարողություններին դիմակայելուն ուղղված քայլ:
ԱՄՆ գանձապետական նախարարության կողմից հայտարարված նոր պատժամիջոցներում ուշագրավը մեծարգո առաջնորդի գլխավորած կառույցի հետ կապված պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումների կիրառումն է,ինչը վկայում է, այն մասին, թե ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն մերժելու վերաբերյալ Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կտրուկ դիրքորոշումը ինչ աստիճան է հուսահատեցրել Վաշինգտոնին: Թրամփի կառավարությունը հույս ուներ, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը կկարողանա Իրանին բերել բանակցության սեղանի շուրջ և Թեհրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի անօրինական պահանջները, այդ թվում՝ միջուկային ու հրթիռային ծրագրի դադարեցումը և տարածաշրջանային քաղաքականության փոփոխումը:
Այնուամենայնիվ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հստակ դիրքորոշումը Վաշինգտոնին հասկացրեց, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ մի արդյունք չի կարող ունենալ: Նա բազմիցս ընդգծել է, որ Իրանը շրջափակումները որպես հնարավորություն է օգտագործել և զարգացրել է իր ներքին կարողությունները:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, 2019 թվականի մայիսին այդ մասին ասել է.«Շրջափակումը պատճառ է դառնում, որ կարիքները հոգալու համար հույսներս դնենք մեր ուժի վրա, զարկ տանք ներքին արտադրությանը և ներկայացնենք մեր նախաձեռնությունները»:
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ շրջափակումներ կիրառելու հարցում հասել է վերջնագծին և այլևս ոչինչ չի մնացել շրջափակումների ու սահմանափակումների համար: Ինչպես Բլումբերգ գործակալությունն է հաղորդել. «Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը հասել է վերջնագծին և ԱՄՆ-ն շատ տարբերակներ չունի ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու համար»: Վերջերս ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի շինարարական հատվածի դեմ, որն ավելի քիչ կախվածություն ունի արտաքին առևտրից: Պատժամիջոցներ են կիրառել մի շարք անձանց դեմ, որոնք արդեն երկար ժամանակ գործադիր մարմնում պաշտոն չեն զբաղեցնում և այս ամենը ցույց է տալիս, որ հրապարակված հաղորդումները, որոնց համաձայն պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ն հասել է վերջնագծին, համապատասխանում են իրականությանը:
Միջազգային կառույցները, այդ թվում՝ Համաշխարհային Բանկը և Արժույթի Միջազգային Հիմնադրամն իրենց վերջին զեկույցներում հայտարարել են, որ պատժամիջոցներն այլևս չեն ազդում Իրանի տնտեսության վրա և այն կարող է առաջիկա տարում վերադառնալ իր նորմալ վիճակին: Ի դեպ, Իրանի իսլամական հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, չի ենթարկվելու նրա իմպերիալիստական պահանջներին:
Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրների թերացումները, Իրանը մինչև այժմ ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երեք հաջող քայլ է իրականացրել և նոյեմբերի 6-ին կանի չորրորդը: