5 տոկոս ուրանի հարստացումը՝ որպես Իրանի չորրոդ քայլը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113269-5_տոկոս_ուրանի_հարստացումը_որպես_Իրանի_չորրոդ_քայլը
ԻԻՀ նախագահը, ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլի շրջանակներում, երկրի ատոմային էներգետիկայի կազմակերխությանը հրամայել է սկսել Ֆորդոյի միջուկային օբեյկտի ցենտրիֆուգներրի լիցքավորման գործընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2019 13:45 Asia/Tehran
  • 5 տոկոս ուրանի հարստացումը՝ որպես Իրանի չորրոդ քայլը

ԻԻՀ նախագահը, ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլի շրջանակներում, երկրի ատոմային էներգետիկայի կազմակերխությանը հրամայել է սկսել Ֆորդոյի միջուկային օբեյկտի ցենտրիֆուգներրի լիցքավորման գործընթացը:

2019թ նոյեմբերի 6-ին, Իրանի կողմից  Եվրոպային ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարման համար տրված երկու ամիս ժամկետի ավարտին,    Հասան Ռոհանին հայտարարեց, որ Իրանն անում է  համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրոդ քայլը:

Այս քայլը կարևոր է երկու տեսակետից: Նախ, որ ըստ համաձայնագրի, 1044 ցենտրիֆուգներ աշխատում էին Ֆորդոյի միջուկային օբյեկտում՝ հետազոտությունների համար: Սակայն այդ ցենտրֆուգները գազով լիցքավորված չէին: Նոյեմբերի 6-ին, ԻԻՀ նախագահի հրամանով, ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ, բոլոր ցենտրիֆուգները լիցքավորվեցին գազով:

Երկրորդ հերթին, չորրորդ քայլով, Ֆորդոյում ուրանի հարստացման մակարդակը հասավ 5 տոկոսի: ՀԳՀԾ-ով սահմանված էր, որ Իրանում ուրանի հարստացման մակարդակը չպետք է գերազանցի 3,67 տոկոսը: Իրանի ատոմային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, այս կապակցությամբ հայտարարել է. «Ֆորդոյի օբյեկտում ուրանը հարստացվում է մինչև 5 տոկոս: Անհրաժեշտության դեպքում, այդ ցուցանիշը կարող է հասնել 20 տոկոսի, սակայն առայժմ դրա կարիքը չկա»:

Իրանի կառավարությունը շարունակում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կրճատումը և եթե եվրոպական կողմը իրականացնի իր պարտավորութունները, Իրանը կարող է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը:

2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ-ը միակողմանիորեն հրաժարվեց ՀԳՀԾ-ից, իսկ եվրոպացիները չկատարեցին իրենց պարտավորությունները: Հետևաբար, համաձայնագրի կետերը չիրագործվեցին: Քանի որ այս իրավիճակը շարունակվեց և եվրոպացիներն անկարող եղան փոխհատուցել Վաշինգտոնի դուրս գալուց հետո Իրան ի կրած վնասները, հիմնվելով համաձայնագրի 26 և 36-րդ կետերի վրա, Թեհրանը սկսեց իր պարտավորությունների կիճատման գործընթացը, որպեսզի համաձայնագրում հաստատվի պարտավորությունների իրագործման հավասարակշռութունը:

Իրանի պատասխանը ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը և ՀԳՀԾ-ի շրջանակներում եվրոպացիների անպատասխանատու քայլերը, ցույց տվեցին, որ Թեհրանի հակազդեցությունը տարբեր է և ամենակարևորը, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ միայն  տնտեսապես ու քաղաքական առումով չազդեց Իրանի վրա, այլ նաև չկարողացավ արգելք հանդիսանալ, որպեսզի Թեհրանը զարգացնի  իր խաղաղանպատակ միջուկային գործունեությունը:

Նաթանզի միջուկային օբյեկտում IR6 նոր սենդի ցենտրիֆուգների շնորհանդեսը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը պարտվել է:

Նման պայմաններում, եվրոպացիները պարտավոր են կատարել այս բազակողմանի համաձայնագրի շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունները, քանի որ համաձայնագրի պահպանումը պայմանավորված է պարտավորությունների կատարմամբ: Հակառակ դեպքում, յուրաքանչյուր հետևանքի համար, պատախանատո են առաջին հերթին ԱՄն-ը և հետո ՝ եվրոպացիները: