Մամուլի տեսություն 2019-11-07
Իրանի թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է ՀԳՀԾ-ով Իրանի ստանձնած պարտավորությունները նվազեցնելու չորրորդ քայլին:
«Ջամե Ջամ» օրաթերթ
Իրանի նախագահ. Ֆորդոյի ատոմակայանը շուտով լիովին կգործարկվի
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքականության հետևանքով, Ֆորդոյի միջուկային օբյեկտը շուտով լիովին կգործարկվի :
Հասան Ռոհանին Թուիթերում գրել է, որ այսօր կմեկնարկի Ֆորդոյի միջուկային համալիրի 1044 ցենտրիֆուգների գազի մատակարարումը:
«Էըթեմադ» օրաթերթ
Էրդողանը հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաջորդ չորեքշաբթի կմեկնի Վաշինգտոն ՝ ԱՄՆ նախագահի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Ռեջեբ Թայիբ Էրդողանի ծրագրած այցը Վաշինգտոն անորոշություն էր մատնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիային շրջափակման ենթարկելու նպատակով պածտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Էրդողանի գրասենյակից հայտնում են, որ ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են հասել ԱՄՆ նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման շուրջ:
Էրդողանը և Թրամփը նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ խնդիրների և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
«Համշահրի» օրաթերթ
ԱՄՆ-ը օգտագործել է չինական և ռուսական տեխնոլոգիան՝ ռազմանավեր արտադրելու համար
ԱՄՆ ռազմածովային ուժերի մի պածտոնյա հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավերում օգտագործվել են ռուսական և չինական ռազմական առաջատար տեխնոլոգիաներ:
Financial Times - ին տված հարցազրույցում, Ռիչարդ Սփենսերն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմանավեր կառուցելու համար օգտագործում է խիստ բարդ ռուսական և չինական տեխնոլոգիաներ:
Նա իր երկրի պաշտոնյաներին կոչ է արել ԱՄՆ-ի ռազմանավերի համար չօգտագործել այն կարևոր սարքավորումները, որոնք արտադրում են այդ երկրները:
Financial Times -ը գրել է, որ ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան ռազմական տեխնիկայի օգտագործումը ցույց է տալիս, որ այդ երկրի տնտեսությունը շարունակում է կախված մնալ աշխարհից և այդ երկրիրը չի կարող իր կապը կտրել ածխարհի տնտեսությունից:
«Էըթեմադ» օրաթերթ
Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ նիստերը կմեկնարկեն առաջիկա շաբաթ
ԱՄՆ-ի կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչները հայտարարել են, որ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ լսումները կսկսվեն առաջիկա օրերին:
Սկզբում ցուցմունք կտան ԱՄՆ պետդեպարտամենտի երեք պաշտոնյաներ: Ներկայացուցիչների պալատի երեք կարևոր հանձնաժողովների անդամները մինչ այժմ ցուցմունքներ էին հավաքում փակ դռների հետևում:
Դոնալդ Թրամփի իմպիչմենտը հիմնված է այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի և նրա որդու վերաբերյալ քրեական գործն արագացնելու կապակցությամբ: Թրամփը հերքել է Կիևի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ մեղադրանքը:
Կոնգրեսի լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերով, հաջորդ շաբաթ: Երկու կողմերի ներկայացուցիչները հարցեր կուղղեն վկաներին:
Մեծ Բրիտանիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արա Դարզիի հոդվածը The Guardian-ում
Լորդ Արա Դարզին հոդված է հրապարակել բրիտանական հեղինակավոր The Guardian-ում՝ կոչ անելով Միացյալ Թագավորությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Որպես առաջին հայը բրիտանական խորհրդարանում չափազանց ուրախ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ: Սակայն շարունակում եմ վրդովված մնալ, որովհետև բրիտանական կառավարությունը մերժում է ճանաչել Օսմանյան կայսրության անկման տարիներին մոտ 1.5 միլիոն հայերի կոտորածը: Հիտլերը հղում էր անում Հայոց ցեղասպանության հարցում կոլեկտիվ լռությանը, երբ նախաձեռնում էր Եվրոպայի հրեաների բնաջնջումը», – գրում է Արա Դարզին:
Բրիտանական կառավարությունը, գրում է Դարզին, անբարեխղճություն է դրսևորում՝ շարունակելով ժխտել Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունը գլոբալ հարց է: Մենք դա տեսել ենք Ռուանդայում, Դարֆուրում, տեսել ենք Սիրիայում և Իրաքի հյուսիսում ԻԼԻՊ կողմից քրիստոնյա համայնքների նկատմամբ տեղի ունեցածը: Ներկայացուցիչների պալատն ասում է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս իրեն չպետք է նույնացնի «Հայոց ցեղասպանության և կամ այլ ցեղասպանությունների ժխտման» հետ: Մեր խորհրդարանն էլ պետք է նույնն անի», – նշում է Արա Դարզին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը:Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշել էր, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։«Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ՝ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին, նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացը»,– ասել էր նա:
ԵՄ-ն 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Թուրքիային
Եվրահանձնաժողովի ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մաչի Պոպովսկին հայտարարել է, որ Թուրքիայի առափնյա անվտանգության որոնողափրկարարական աշխատանքների ներուժի բարձրացնելու համար պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Պոպովսկին հայտնել է, որ 50 մլն եվրո (շուրջ 320 մլն թուրքական լիրա) ֆինանսական օգնություն են հատկացնելու Թուրքիային, որի մասը ուղղվելու փախստականների կենցաղային պայմանների բարելավման համար:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն 2017թ. ի վեր մարդու իրավունքների խախտումների համար ընդհանուր առմամբ 1.2 մլրդ եվրոյից ավել գումար է կրճատել Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունից: Որպես փաստարկ ներկայացվել է, որ Թուրքիան առաջընթաց չի գրանցել բարեփոխումների, հիմնարար իրավունքի և ազատությունների հարցում:
2016թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային 6 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրեր:
Անդրադարձ է եղել Հայաստանի դերին համայն մարդկության արժանապատիվ ապագայի կերտման գործում. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ
ՀՀ առաջին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 4-7-ը Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում էր «Հոնգյաոյի երկրորդ միջազգային տնտեսական համաժողովին՝ նվիրված Չինաստանի 70-ամյա զարգացմանն ու համայն մարդկության համար ընդհանուր ապագայի կերտմանը»: Համաժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, որն առնչվում էր «Խորհրդատվություն, ներդրում, համընդհանուր օգուտներ եւ գլոբալ կառավարում» թեմային: Ելույթում անդրադարձ է եղել նաեւ եվրոպական-ասիական փոխհարաբերություններին եւ համայն մարդկության համար արժանապատիվ ապագայի կերտման գործընթացներում Հայաստանի քաղաքակրթական ու ռազմավարական արդի դերին: Համաշխարհային այս հավաքի շրջանակներում, որոնց մասնակցում էին Ֆրանսիայի, Հունաստանի, Սերբիայի եւ Յամայկայի ղեկավարները, Հովհաննիսյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, ինչպես նաեւ հնարավորություն է ստացել խորհրդակցելու մի շարք այլ երկրների ներկա եւ նախկին վարչապետների, արտաքին գործերի նախարարների եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Համաժողովին մասնակցում էր նաեւ ՌԱՀՀԿ ծրագրերի պատասխանատու Լիլիթ Սարուխանյանը: Նա նույնպես հանդես եկավ ելույթով, որը նվիրված էր «Բաց համագործակցություն եւ քաղաքակրթության երկխոսություն» թեմային: