Ուրանի հարստացումը Ֆորդոյում. Իրանի պատասխանը Եվրոպայի պասիվությանը
Ֆորդոյի միջուկային օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքն սկսվելով, մեկնարկեց ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կրճատմանն ուղղված Իրանի չորրորդ քայլը և ժամանակի ընթացքում ուրանի հարստացման մակարդակը կբարձրանա մինչև հինգ տոկոս:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի կարգադրությամբ, Ֆորդոյի միջուկային օբյեկտում մեկնարկել են 1044 ցենտրիֆուգների գազով լիցքավորելու աշխատանքները:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին չորեքշաբթի երեկոյան ասել է.«Առաջիկա շաբաթ օրը Ֆորդոյի միջուկային օբյեկտում ուրանի հարստացման մակարդակը կբարձրանա մինչև 4.5 տոկոսի»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքով. «Իրանի պարտավորությունների կրճատման չորրրորդ քայլի շրջանակում, ուրանի հարստացման մակարդակը հասնելու է մինչև 5 տոկոսի»:
Ուրանի հարստացումը միջուկային արդյունաբերության կարևորագույն բաժինն է և Իրանը այս բնագավառում հաջողություններ է ունեցել: Իրանը ներկայումս ուրանի հարստացման մակարդակը մինչև 20 տոկոսի հասցնելու կարողություն ունի, սակայն առայժմ դրա կարիքը չունի:
Իրանում ուրանի հարստացման տեխնոլոգիան տեղայնացվել է, ինչը երկրի միջուկային արդյունաբերության ռազմավարական կետն է համարվում և կենսական նշանակություն ունի միջուկային խաղաղանպատակ զարգացման, ռադիոդեղերի արտադրության և գյուղանտնտեսության ու արդյունաբերության ոլորտներում:
Այլ խոսքով կարելի է ասել, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը զարգացում է ապրում և իրանցի գիտնականները նվաճել են այս արդյունաբերության տեխնոլոգիայի գագաթները:
Իրանի միջուկային արդյունաբերությունը ՀԳՀԾ-ի հետ միասին քայլում է խաղաղանպատակ ճանապարհով և Նաթանզում IR-6 ցենտրիֆուգների նոր սերնդի շնորհանդեսը վկայում է Իրանի միջուկային արդյունաբերության զարգացման մասին, ինչը չնայած ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության, չի դադարել:
ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման Իրանի չորրորդ քայլն իրականացել է միջուկային համաձայնագրի 36-րդ կետի շրջանակում և սա համաձայնագրի խախտում չի նշանակում:
Եվրոպական երկրների կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտում Իրանի նոր քայլին ցուցաբերված արձագանքը քաղաքական բնույթ է կրում, մինչդեռ այդ իրավունքը վերապահված է ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին, և եթե կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, մյուս կողմը ևս կարող է չկատարել իր պարտավորությունների մի մասը:
ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր քարտուղար Հանս Բլիքսն արձագանքելով Ֆորդոյի միջուկային օբյեկտում ուրանի հարստացմանը, ասել է.«ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի կողմից պարտավորությունները կրճատվելու չորրորդ քայլն իրականանում է միջուկային համաձայնագրի շրջանակում»:
Արձագանքելով բազմակողմ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով եվրոպական երկրների պասիվ քայլերին և նրանց թերացումներին, Իրանը սկսել է իր պարտավորությունների կրճատումը:
Փաստորեն Իրանի նոր քայլերն արվում են եվրոպացիների պասիվ վերաբերմունքի հետևանքով: Նրանք քայլում են ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականություններին զուգահեռ:
Այնուամենայնիվ Իրանը սկսելով չորրորդ քայլը, ևս երկու ամիս ժամանակ է տվել եվրոպական երկրներին, որպեսզի իրենց պարտավորությունները կատարելով, ՀԳՀԾ-ն վերադարձնեն նախկին վիճակին, հակառակ դեպքում, Իրանն իր ազգային շահերը պահպանելու նպատակով, կանի հինգերորդ քայլը: