Իրանի չորրորդ քայլը. ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113334-Իրանի_չորրորդ_քայլը._ԱՄՆ_ի_առավելագույն_ճնշման_քաղաքականության_ձախողում
Իրանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին բնութագրել է որպես չարիքի առաջնորդ, աշխարհում ահաբեկչության ստեղծող և հովանավոր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2019 13:33 Asia/Tehran
  • Իրանի չորրորդ քայլը. ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում

Իրանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին բնութագրել է որպես չարիքի առաջնորդ, աշխարհում ահաբեկչության ստեղծող և հովանավոր:

Հինգշաբթի օրը, հակադարձելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսի հայտարարությանը, Սեյեդ Աբբաս Մուսավին Թուիթերում գրել է. «Միթե տարօրինակ չէ՞ լսել այս հայտարարությունները մի ռեժիմից, որն  աշխարհը տանում է չարի և միակողմանիության ուղղությամբ  և աշխարհում ահաբեկչության ստեղծողն ու հովանավորն է»:

Հակազդելով ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի չորրորդ քայլին, Մորգան Օրթագուսը, միջազգային հանրությանը կոչ է էր արել խստացնել Իրանի վրա գործադրվող ճնշումները:

2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ-ը դուսր եկավ ՀԳՀԾ-ից և Իրանի դեմ կիրառեց առավելագույն ճնշման քաղաքականություն, սակայն չկարողացավ հասնել իր նպատակներին:

Իրանի ժողովուրդի առավելագուն դիմադրության արդյունքում,  ԱՄՆ-ի ահաբեկչական ու միակողմանիության քաղաքականությունը չեզոքացվեց:

Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ քաղաքականության արդյունքում, Վաշինգտոնը մեկուսացել է և  Իրանի միջուկային պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլն ու ԱՄՆ-ի դիրքորոշումը վկայում են այդ մասին:

Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը  վերջերս հրապարակած զեկույցներում հայտարարել են, որ Իրանի տնտեսությունը շարժվում է դրական աճի ուղղությամբ և Իրանը անցել է նավթից կախված տնտեսությունից: Սա նշանակում է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և և միակողմանի մոտեցման քաղաքականությունը ձախողել է:

Տնտեսությունից նավթի անջատումը, ցույց է տալիս Իրանում տնտեսական եկամուտների բազմազանությունը, և այդ բազմազանությունը օգնել է Իրանի տնտեսության աճին: 

Ամերիկյան «Foreigin Affairs» ամսագիրը գրել է. «Իրանը հաջողությամբ հաղթահարել է ԱՄՆ պատժամիջոցները, և այդ երկրի միջուկային գործունեությունն ու տարածաշրջանային դերակատարության աճը շարունակվում են»:

Ավելի վաղ, ամերիկացիները պնդում էին, որ առավելագույն սպառնալիքներն ու ճնշումները կխոչընդոտեն Իրանի միջուկային գործունեության շարունակմանը և կնվազեցնեն Իրանի ազդեցությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

ԻԻՀ միջուկային պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը ցույց տվեց, որ Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեության զարգացումը չի դադարի ԱՄՆ պատժամիջոցների և ճնշումների հետևանքով:

Միակողմանիության և ահաբեկչության միջոցով, Միացյալ Նահանգները փորձում է այլ երկրներին դուրս բերել Իրանի դեմ, ինչը պարզ երևում է ՀԳՀԾ-ի հարցում:

ՌԴ ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովը, հինգշաբթի օրն ընդգծելով որ Իրանի միջուկային պարտավորությունների կրճատումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականության արդյունքն է,  հավելել է, «Միացյալ Նահանգները ոչ միայն խախտել է իր պարտավորությունները  և միջազգային օրենքները, այլ պատժամիջոցների սպառնալիքով, աշխարհի բոլոր երկրներին արգելել է իրակագործել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները»:

Իրանի նոր գործողությունները Իրանի իրավունքն են և բնական արձագանք՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականություններին: Նման իրավիճակում, միջուկային հարցով շանտաժի դիմող երկիրը ոչ թե Իրաննէ , այլ՝ ԱՄՆ-ը որը նախապայմաններ սահմանելով, սպառնալիքներով  և ահաբեկությամբ, իրականացնում է Իրանի նկատմամբ իր բռնի քաղաքականությունը: