Մամուլի տեսություն 10-11-2019
Իրանի ատոմային էներգիայի գործակալության խոսնակը տեղեկացրել է կիրակի օրը երկրի հարավում գտնվող Բուշեհրի երկրորդ էլեկտրակայանի բետոնապատման աշխատանքների մեկնարկի մասին:
«Քեյհան» օրաթերթ
Թուիթերը փողի դիմաց օգնում էր ձերբակալել Ալե Սաուդի ըդդիմադիրներին
Վերջին հաղորդագրությունների համաձայն, Twitter սոցցանցի աշխատակիցներից մեկը, մեկ տարվա ընթացքում, սաուդացիներից ստացել է մոտ 300,000 դոլար՝ Սաուդյան Արաբիայի ընդդիմության 6000 ներկայացուցիչների հաշիվները լրտեսելու համար:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ երեք անձինք, ներառյալ՝ Թուիթերի նախկին երկու աշխատակիցներ, մեղադրվել են Սաուդյան Արաբիայի օգտօն լրտեսություն կատարելու մեջ:
Ռիադը պնդում է, որ նրանք ոչ մի առնչություն չունեն սաուդյան պաշտոնյաների հետ, սակայն օգտատերերը հրապարակել են պատկերներ, որոնք ցույց են տալիս լրտեսներից մեկի սերտ կապը թագավորի, թագաժառանգի և Բեն Սալմանի գրասենյակի տնօրեն Բադր ալ-Ասկարի հետ:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ. Ուրանի հարստացման չափը մոտենում է նախաքան ՀԳՀԾ-ի համաձայնությանը եղած մակարդակին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչի մուտքը Նաթանզի ատոմակայն արգելելուն, ասել է. «Մենք ունենք միջուկային դիվերսիաների դառը փորձեր, որոնք հանգեցրել են խիստ հսկողության համակարգի և թույլ չենք, որպեսզի տա նման միջադեպերը կրկնվեն»:
Բեհրուզ Քամալվանդին ասել է, որ ԻԻՀ նախագահի և Անվտանգության խորհրդի նախագահի կարգադրությամբ, Ֆորդոյում տեղակայված 1044 ցենտրիֆուգները լիցքավորվել են գազով:
Քամալվանդին հավելել է, որ այս մեքենաներ ակտիվ են, և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հնարավորություն ունեն չափել դրանց արտադրած ուրանի մակարդակը:
«Իրան» օրաթերթ
Իրանի ցեղախմբերի երաժշտության փառատոնը
Իրանի Քերման քաղաքում, անցկացվում է Քերմանի տարածաշրջանային երաժշտական 12-րդ շրջանի փառատոնը՝ մարզպետարանի և քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Փառատոնի ընթացքում Սիստան և Բալուչիստան նահանգից «Զանգշահի» և «Աթաշգար» երաժշտական խմբերը, հանդես են եկել կատարումներով: Մի շարք երաժշտական խմբեր հանդես են եկել Խորասան և Սիստան նահանգներից: Ծրագրի մեկ այլ հատվածը նվիրված էր երիտասարդական ազգային փառատոնի կատարողներին, որում ներառված էին Խորասան Ռազավի և Հյուսիսային Խորասան նահանգների արվեստագետները:
Պուտինը արհեստական բանականության զարգացումը համեմատել է տիեզերք դուրս գալու հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արհեստական բանականության ոլորտում իրականացվող զարգացումները համեմատել է մեծ աշխարհագրական բացահայտումների և տիեզերք դուրս գալու հետ՝ ասելով, որ դա քայլ է դեպի անհայտը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ ՌԴ նախագահը հանդես է եկել Մոսկվայում արհեստական բանականության հարցով համաժողովի ժամանակ: Վերջինս ընդգծել է, որ արհեստական բանականության համակարգն ինքնին առաջադեմ տեխնոլոգիաների գագաթնակետն է:
Պուտինի խոսքով՝ արհեստական բանականությունը կուտակում է բնական և հումանիտար գիտությունների, ինչպես նաև հոգեբանության և լեզվաբանության առաջադեմ նվաճումները:
Հավանաբար, բարդ է մարդկության պատմության մեջ գտնել այդպիսի մի համաձուլվածքի օրինակ, այն էլ` այդքան տարբեր գիտությունների և առարկաների: Ինչպես և մեծ աշխարհագրական բացահայտումները, այնպես էլ տիեզերք դուրս գալը, մի քայլ է դեպի անհայտը: Դա հատկապես վերաբերում է այսպես կոչված՝ «ուժեղ» արհեստական բանականության զարգացմանը, որը կարող է հիմնարար դառնալ ողջ քաղաքակրթության համար»,- հայտարարել է Պուտինը:
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ասել է, որ Չինաստանի հետ առևտրային բանակցությունները «շատ լավ» են անցնում, բայց Միացյալ Նահանգները Չինաստանի հետ պայմանագիր կկնքի, եթե միայն դա «ճիշտ» գործարք լինի Ամերիկայի համար, տեղեկացնում է Reuters-ը։
Թրամփն Ալաբամա մեկնելուց առաջ Էնդրյուս ավիաբազայում լրագրողներին ասել է, որ բանակցություններն ավելի դանդաղ են ընթանում, քան ինքը կցանկանար, բայց «Չինաստանը ցանկանում է համաձայնագիր կնքել ավելի շատ, քան ինքը»։
«Առևտրային բանակցությունները Չինաստանի հետ առաջ են գնում։ Ես կարծում եմ, որ եթե մենք համաձայնագիր կնքենք, դա կլինի հիանալի համաձայնագիր, և եթե դա հիանալի համաձայնագիր չլինի, ես այն չեմ կնքի»,- ասել է նա։
«Ես կցանկանայի գործարք կնքել։ Բայց դա պետք է լինի ճիշտ գործարք»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՀ-ն 4,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունը ինչպես 2019-ին, այնպես էլ 2020-ին ընդհանուր առմամբ կաճի 4,5%-ով՝ չնայած համաշխարհային առեւտրում լարվածությանն ու առեւտրային հիմնական գործընկերների աճի դանդաղեցմանը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՀ-ն նախկին խորհրդային հանրապետություններին կոչ է արել մեծացնել մրցունակությունը, ավելի արդյունավետ կիրառել սեփական բնական առավելություններն ու դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ առեւտրի եւ ինտեգրման պտուղները քաղելու համար:
Հիմնադրամի զեկույցում ներառված կովկասյան երկրներն են՝ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան:
«Չնայած ավելի թույլ առեւտրին, տարածաշրջանում ընդհանուր աճը, ինչպես ակնկալվում է, կմնա 4,5%-ի մակարդակին 2019-2020 թվականներին: Սակայն աճը բավարար չի լինի՝ մեկ շնչին ընկնող եկամուտը Եվրոպայի մակարդակին հասցնելու կամ գործազրկության մակարդակը նվազեցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՀ-ն նշել է, որ արտաքին ռիսկերի շրջանում, որոնց հետ բախվում են տարածաշրջանի երկրները, առեւտրային լարվածության աճն է, գլոբալ աճի դանդաղեցումը, հումքային ապրանքների գների նվազեցումն ու աշխարհաքաղաքական ռիսկերի աճը, այն դեպքում, երբ ներքին ռիսկերը ներառում են բարեփոխումների տեմպերի դանդաղեցում:
ԱՄՀ-ն հայտարարել է, որ մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի թույլ բանկային սեկտորի դեմ պայքարին, ֆիսկալ ինստիտուտների ամրապնդմանը, ենթակառուցվածքում եւ մարդկային կապիտալում ներդրումները, դրամավարկային քաղաքականության հիմքերի արդիականացումը՝ կայուն եւ ցածր գնաճի եւ փոխարժեքի ճկունության աջակցման համար:
Իրանը և Ռուսաստանը սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը
Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Իրանի Mehr գործակալությունը։
Շինարարության մեկնարկը հանդիսավոր պայմաններում տվել են Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։