F-35 կործանիչների ծրագրի ազդեցությունը Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա
2016-ի հուլիսի ձախողված հեղաշրջումից ի վեր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առաջ են եկել մի շարք լարվածություններ: Դրանցից կարևորագույնը Վաշինգտոնի ընդդիմությունն է Անկարայի կողմից Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգ գնելու հետ, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում քրդերի իրավիճակը:
Ու չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ԱՄՆ կատարած այցին, որի նպատակն էր լուծել երկու երկրների միջև եղած տարաձայնությունները և նոր հեռանկար բացել ԱՄՆ-Թուրքիա տնտեսական և առևտրային հարաբերությունների համար, տարաձայնությունները կարծես թե շարունակում են գոյություն ունենալ:
Չնայած նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը երկու պաշտոնատար անձանց հանդիպում ունենալուց հետո Էրդողանին տված Թրամփի խոստումներին, այդ թվում՝ երկու երկրների միջև առևտրային փոխանակումների ծավալը երկու միլիարդ դոլարի հասցնելու կապակցությամբ, այդ խոստումների համար դեռևս երկար ճանապարհ կա:
Բացի այդ, Պենտագոնը հայտարարել է, որ փոխարինող սարքավորումներ է գտել Թուրքիայում արտադրված F-34 կործանիչի բոլոր բաղադրիչների համար:
Թրամփի վարչակազմը կարծում է, որ S-400 համակարգերի գնումն Անկարայի կողմից, հակասում է ՆԱՏՕ-ի քաղաքականությանը և սպառնալիք է ԱՄՆ-ի F-35 կործանիչների համար: Սակայն Անկարան հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, շարունակելու է Ռուսաստանից այդ համակարգի գնման գործընթացը:
Թրամփի հետ հանդիպումից հետո, Էրդողանը հայտարարել է, որ վերջինս ավելի դրական է տրամադրված F-35 կործանիչների հարցի նկատմամբ: Սակայն հակառակ այս հայտարարությանը, կարևոր կետն այն է, որ որքան էլ Թրամփը S-400 և F-35 կործանիչների հարցին առևտրային մոտեցում ցուցաբերի, սակայն այդ երկրի իշխող ուժը, այդ թվում՝ Կոնգրեսը, պնդում է S-400 համակարգերի և Սիրիայում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ Անկարայի հետ տարաձայնությունների վրա:
Այս շրջանակներում, կարելի է նշել է Կոնգրեսում ըդնունված երկու հակաթուրքական բանաձևերը: Հոկտեմբերի 30-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց 1915թ Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունն իրականացնելու մասին բանաձևը: Բանաձևին կողմ քվեարկեց 305 անդամ, դեմ՝ միայն երկուսը: Ավելի ուշ, Ներկայացոիցչների պալատն ընդունեց մեկ այլ բանաձև, որով կոչ էր արվում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիում ռազմական գործողությունների կապակցությամբ: Բանաձևն ընդունվեց 403 կողմ և 16 դեմ ձայներով:
Իհարկե, Թրամփի ու Էրդողանի վերջին հանդիպումից հեըո, որին մասնակցել էին նաև մի շարք կոնգրեսականներ, հանրապետական սենատոր և Սենատի դատական հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրահամը վետո դրեց առաջին բանաձևի վրա:
Թուրքիայի հետ հարաբերությունների կապակցությամբ Կոնգրեսի ու Սպիտակ Տան և հանրապետականների ու դեմոկրատների միջև առկա տարաձայնությունները շարունակում են գոյություն ունենալ, և չնայած Թրամփի հայտարարություններին, նրա խոստումները դժվար թե իրականություն դառնան: