Մամուլի տեսություն 20.11.219
Իրանի տարբեր քաղաքների բնակիչները քայլարշավ են կազմակերպել՝ դատապարտելով երկրում տեղի ունեցած անկարգությունները
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
Ժողովրդական ինքնաբուխ շարժում Իրանի տարբեր քաղաքներում
Երեշքաբթի օրը, Իրանի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտել են այն քայլերը, որոնց արդյունքում երկրում տեղի են ունեցել անկարգություններ: Քայլերթերի մասնակիցները պաշտպանել են անվտանգության ուժերին, որոնք վերջին օրերին ապահովել են երկրի անվտանգությունը:
Քայլերթերը տեղի են ունեցել ի պաշտպանություն երկրի առաջնորդի հայտարարության և դատապարտելով բենզինի գների դեմ բողոքելու պատրվակով, երկրում տեղի ունեցած անկարգությունները:
Քայլերթերի մասնակիցները, խիստ կարևորելով երկրի անվտանգությունն ու անդորրը, կառավարությունից պահանջել են դիմել ավելի լուրջ քայլերի՝ մարդկանց մտահոգությունները փարատելու կապակցությամբ: Ցույցին ամսնակցել են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ երիտասարդներ, կանայք, տղամարդիկ, տարեցներ:
Իրան օրաթերթ
Միջազգային հանրությունը դատապարել է Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականության նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությունը
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնն իր աջակցությունը հայտնեց Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի ավանաշինության քաղաքականությանը, մի շարք եվրոպական և արաբական երկրներ, ինչպես նաև Պաղեստինը, դատապարտել են այդ քայլը:
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությանը: Իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտպանում է Արևմտյան ափին հրեաբնակ ավանների կառուցման քաղաքականությունը:
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն այսուհետ անօրինական չի համարում Իսրայելի ավանաշինության քաղաքականությունը:
Իսլամական Հանրապետություն
ԻԻՀ նախագահը հանդիպել է աշխարհի հինգ երկրների դեսպաններին
Շվեդիայի, Ավստրալիայի, Զիմբաբվեի, Եմենի ու Կամբոջայի նորանշանակ դեսպանների հետ հանդիպումներում, ԻԻՀ նախագահը կարևորել է ՀԳՀԾ-ի գործադրումն ընդգծելով, որ դրա փլուզումը լինելու է ողջ աշխարհի վնասին:
Թեհրանում Շվեդիայի նորանշանակ դեպսան Մաթիաս Լենցի հավատարմագիրը ստանալու ժամանակ, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրները մշտապես ունեցել են դրական հարաբերություններ և երկու երկրների ջանքերի արդյուքնում, դրանք ավելի կխորանան:
Խորասան օրաթերթ
Սիրիայի նավթի վաճառքի մեդալի երկու կողմերը՝ թալան ու դավաճանություն
Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակվող քրդերը, Եփրատի արևելքում գտնվող նավթահորերից նավթի արտահանման արտոնությունը, որի համաձայն, նավթը Հորդանանի տարածքով պետք է տեղափոխվի Պաղեստին, փոխանցել են Սիոնիստական ռեժիմին:
Այս կարևոր լուրը հրապարակել է թուրքական Ենի Շեֆեղ օարթերթը և այն հաստատվել է ամերիկյան Los Angeles Times-ի կողմից:
Իրաքի Քրդստանի ղեկավարները, մասնավորապես՝ Բարեզանիի ընտանիքը, նավթի վաճառքից ստացած եկամուտը ձեռք բերելու համար, ավելի վաղ, սիոնիստների հետ ստորագրել էին մի քանի պայմանագիր:
armenpress.am
ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավունքների հարցերին նվիրված խորհրդակցություններ են կայացել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 19-ին տեղի ունեցան մարդու իրավունքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ալլաուտդինովը (Ринат Аляутдинов):
Քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Մարդու իրավունքների խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, միջազգային այլ կազմակերպություններում և հարթակներում մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:
Խորհրդակցություններին մասնակցում էին նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները:
Խորհրդակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Կողմերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրեցին ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համատեղ ծրագրերը:
armenpress.am
Բոլիվիայի իշխանություններն Էվո Մորալեսի դստերը թույլատրել են հեռանալ երկրից
Բոլիվիայի իշխանությունները որոշում են ընդունել Մեքսիկայի դեսպանատան տարածքում գտնվող Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն Է, թույլատրել մեկնելու երկրից: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտնել Է Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱԳՆ-ն Էվալիս Մորալես Ալվարադոյի անվտանգ մեկնման թույլտվություն Է տվել»,- ասված Է Twitter-ում գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում Է, որ մեկնելու թույլտվություն Է ստացել պատգամավոր Մարիա Ինոսենտա Պոնիե Պոիչին:
Ավելի վաղ նախագահի պաշտոնից հրաժարական տված Էվո Մորալեսը նոյեմբերի 12-ին ժամանել Է Մեքսիկա, որտեղ նրան քաղաքական ապաստան Է տրամադրվել: Նույն օրն ավելի ուշ Բոլիվիայի խորհրդարանի Սենատորների պալատի փոխխոսնակ Ժանին Անիեսը հայտարարել Է, որ ստանձնում Է նախագահի պարտականությունների կատարումը: Մորալեսի կողմնակիցները չեն ճանաչում նրա լիազորությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Բեյրութում ցուցարարները փակում են խորհրդարանի մուտքերը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները փակել են խորհրդարանի մատույցները, որտեղ պետք է նիստ կայանա: Ճանապարհներին բարիկադներ են կառուցվել: Ակտիվիստները թույլ են տալիս երթևեկել միայն ռազմական տրանսպորտին և շտապ օգնության մեքենաներին:
Պատգամավորների մի խմբի, որը փորձում էր բարիկադների միջով հասնել խորհրդարնի շենքին, ակտիվիստները քարկոծել են: Նրանց թիկնապահները օդ են կրակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նոյեմբերի 19-ին կայանալու է խորհրդարանի նիստ, որի ժամանակ նախատեսվում է մի շարք օրենքներ ընդունել, այդ թվում համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները:
Քաղաքացիները մտավախություն ունեն, որ կոռուպցիոն սխեմաներին առնչություն ունեցող պաշտոնյաները ևս կօգտվեն համաներումից և կխուսափեն պատասխանատվությունից: Մի շարք փորձագետներ կարծում են, որ համաներմամբ կարղ են ազատ արձակվել ծայրահեղականները, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ:
panarmenian.net
Հայ ճարտարապետները հաղթել են Մոսկվայում ամառային կինոթատրոնի նախագծման մրցույթում
Երևանյան SNKH ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայում Garage Screen ամառային կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթում, որը հայտարարել էր «Գարաժ» Ժամանակակից արվեստի թանգարանը:
Կինոթատրոնը կկառուցվի 2020-ի գարնանը՝ թանգարանի շենքի դիմացի Արվեստների հրապարակում:
Հայ ճարտարապետներն առաջարկել են ստեղծել թեթև հավաքովի կարկաս, որը ներսից պատված է կտորով: Ըստ SNKH-ի ղեկավար Աշոտ Սնխչյանի, նախագծում արտացոլվել են բազում ճարտարապետական ավանդույթներ՝ բեդվինների կառույցներից մինչև Իվան Լեոնիդով և Շիգերու Բանա, գրում է strelkamag.com-ը:
«SNKH ճարտարապետական ստուդիայի թիմը ոչ ստանդարտ գաղափար է առաջարկել: Հենց նման օրիգինալ վիզուալ լուծումների համար էլ հայտարարվել էր մրցույթը»,-ասել է «Գարաժ» թանգարանի տնօրեն Անտոն Բելովը: