Մամուլի տեսություն 21-11-2019
Թրամփի իմպիչմենտի գործընթացին զուգահեռ, զեկույցները ցույց են տալիս, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստվում է հրաժարական տալ և իր թեկնածությունը ներկայացնել Սենատի առաջիկա ընտրություններում:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Եվրոպան փորձում է դիվանագիտական ճանապարհով պահպանել ՀԳՀԾ-ն
Եվրոպական երեք տերությունների և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարները, որոնք հույս ունեին, թե կարող են բանակցության ճանապարհով մինչև 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունները պահպանել ՀԳՀԾ-ն, Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացման գործընթացի վերսկսումից հետո, անորոծության են մատնվել:
Էլ-Մոնիտորը գրել է, որ 2015 թ.-ի միջուկային համաձայնագրի համաձայն, որից ԱՄՆ-ը դուրս է եկել, նախատեսված էր 15 տարով Ֆորդոյի օբյեկտն օգտագործել որպես հետազոտական կենտրոն: Սակայն Իրանը վերջերս վերսկսել է այդ կենտրոնում ուրանի հարստացումը :
«Քեյհան» օրաթերթ
Պատժամիջոցները մոտ ապագայում չեն վերացվի
Երեքշաբթի օրը, մի խումբ իրանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծել է. «Հիմնական ռազմավարությունը պետք է լինի տնտեսության ապահովումը պատժամիջոցների վնասներից, ներքին արտադրության զարգացման շնորհիվ: Եվ ես կանգնած եմ այս հարցի կողքին ու լիովին պաշտպանում եմ երկրի իրական զարգացման ուղղությունը»:
Հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին արտադրողներին բնութագրել է որպես ներքին արտադրության, տնտեսական զարգացման, հասարակության կենսամակարդակի բարձրացման հրամանատարներ, առաջատարներ և առաջնագծի մարտիկներ: Նա հավելել է. «Այս կարևոր ասպարեզն իրական պատերազմի ասպարեզ է»:
Նա հավելել է. «Աստծու կամոք, այդ եզակի ներուժով, որի միայն մի մասն է կիրառվում, ու նաև գործարարների ջանքերի շնորհիվ, պատժամիջոցների սպառնալիքը կվերածենք նոր հնարավորության»:
«Խոռասան» օրաթերթ
Պոմպեոն՝ Բոլթոնի ճանապարհին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հրաժարականի մասին լուրերը նորից հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
The Time ամսագիրը գրել է.«Պոմպեոն երեք հայտնի հանրապետականներին ասել է, որ ինքը նախապատրաստվսում է հեռանալ Թրամփի վարչակազմից, որպեսզի կարողանա Կանզաս նահանգի կողմից առաջադրվել հաջորդ տարվա Սենատի ընտրություններում: Վերոնշյալ հանրապետականները Time- ին տված հարցազրույցում ասել են.«ԱՄՆ-ի պետքարտուղարը մինչև առաջիկա տարի կմնա իր պաշտոնում, սակայն Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հարցը վնասում է Պոմպեոյի և Թրամփի քաղաքական հարաբերություններին»:
ԱՄՆ-ը Հարավային Կորեայից դուրս կբերի 4 հազար զինվորականի, եթե Սեուլը հրաժարվի ավելի շատ վճարել
ԱՄՆ-ը դիտարկում է Կորեայի Հանրապետությունում իր 28-հազարանոց զորակազմը 4 հազարով կրճատելու հնարավորությունը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները: Այդ մասին հայտնում է հարավկորեական The Chosun Ilbo թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր Վաշինգտոնում:
«Որքանով հայտնի է, Պենտագոնը պատրաստվում է Հարավային Կորեայից մեկ բրիգադ դուրս բերել, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես դա կցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը», - պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքը:
Կորեայի Հանրապետությունում ներկայում գտնվում է 28,5 հազար ամերիկացի զինծառայող: Մի բրիգադը հաշվում է 3-ից մինչև 4 հազար մարդ:
Անցյալ տարի ամերիկյան կողմը հայտարարել էր Հարավային Կորեայի ծախսերն զգալիորեն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ 28-հազարանոց զորակազմ պահելը Վաշինգտոնին տարեկան արժենում է մոտ 5 մլրդ դոլար: ԱՄՆ-ի զորակազմը պահելու Սեուլի ծախսերը 2019 թվականին ավելացվել էին 8,2 տոկոսով՝ մինչև 1,04 տրլն վոն (915 մլն դոլար):
Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն այսօր Միլան քաղաքում հանդիպում է ունեցել Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը հանդիսանում է Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքը։
ՀՀ վարչապետին՝ Լոմբարդիայի փոխնահանգապետը նշել է. «Հայաստանի և Լոմբարդիայի նահանգի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն, ավելի կխորանան։ Մեր միջազգային հարաբերությունները հագեցած են։ Շատ հարուստ, լավ հարաբերություններ ունենք արտաքին աշխարհի հետ՝ և՛ հյուրընկալում ենք, և՛ արտագնա այցեր ենք կատարում։ Այսօր մեր նահանգի մայրաքաղաքը՝ Միլանը, հանդիսանում է աշխարհի ամենամեծաթիվ հյուպատոսություններ ունեցող քաղաքներից երկրորդը. այստեղ, այսպես ասած, միջազգային օդ են շնչում՝ ոչ միայն ձեռներեցության, գործարար առումով, այլև սոցիալական, միջազգային հարաբերությունների առումով։ Ձեզ ողջունում եմ մեր նահանգապետի անունից, որը Չինաստանում է գտնվում այցով և կվերադառնա կիրակի օրը։ Մեր տանը չենք կարողանում հանգիստ մնալ»։
Տուսկը գլխավորել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը. ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիստների դեմ
Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 24-րդ համագումարի պատվիրակները Զագրեբում ձայների ճնշող մեծամասնությամբ քաղաքական միավորման նոր նախագահ են ընտրել միակ թեկնածու Դոնալդ Տուսկին, որի մանդատի ժամկետը Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում շուտով ավարտվում է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ԵԺԿ ընտրված առաջնորդը նոր պաշտոնում մտադիր է ակտիվ պայքարել պոպուլիզմի դեմ։ Տուսկի խոսքով՝ «արդեն բավական է լինել առաջին եվրոպացի բյուրոկրատը»։
«Ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիզմի դեմ,- ասել է նա։- Մի կողմում (գտնվում են) անպատասխանատու պոպուլիզմի կուսակցությունները, մյուս կողմում՝ մեր կուսակցությունն է պատասխանատվություն կրում պոպուլյարության համար»։
Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը
Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում այսօր` նոյեմբերի 20-ին, 110 տարեկան հասակում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը: Գունյա Մարկոսյանը 5 տարեկան հասակում Կարսի Նախիջեւան գյուղից է գաղթել եւ բնակություն հաստատել Թաթուլ գյուղում, հաղորդում է news.am-ը: Նշենք, որ նա 2015 թվականին նախագահի կողմից պարգեւատրել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամով եւ 1 մլն դրամով: