Ուժի ցուցադրություն՝ Իրանի երկնքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113715-Ուժի_ցուցադրություն_Իրանի_երկնքում
Հինգշաբթի օրը, Իրանում մեկնարկել է «Երկնքի պաշտպաններ, Վիլայաթ  98» ՀՕՊ համակարգերի զորավարժությունը, ամբողջությամբ ներքին արտադրության սարքավորումներով, նպատակ ունենալով ցույց տալ Իրանի ազգային ուժը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 08:11 Asia/Tehran
  •  Ուժի ցուցադրություն՝ Իրանի երկնքում

Հինգշաբթի օրը, Իրանում մեկնարկել է «Երկնքի պաշտպաններ, Վիլայաթ  98» ՀՕՊ համակարգերի զորավարժությունը, ամբողջությամբ ներքին արտադրության սարքավորումներով, նպատակ ունենալով ցույց տալ Իրանի ազգային ուժը:

Երկօրյա զորավարժությունը մեկնարկել է Սեմնան շրջանում, որը տեղակայված է Թեհրան նահանգի արևելքում: Զորավարժության նպատակն է Իրանի ԶՈՒ-երի ՀՕՊ համակարգերի ռազմական պատրաստվաության մակարդակի բարձացումը: Զորավարժությունը տեղի է ունեցել 416 հազար քկմ տարածության վրա:

Զորավարժությունը բաղկացած էր երկու փուլից՝ հայտնաբերել թշնամու դիրքերը, և  բախվել թշնամու թռչող սարքերի հետ: Օդային պաշտպանությունը շատ կարևոր է երկրի պաշտպանական կառույցի համար: Հենց այդ պատճառով, Իրանը հաջողություններ է գրանցել տեղական պաշտպանական համակարգերի ոլորտում և կարողացել է ամպարապնդել իր օդային դիրքերն ագրեսորների հարձակումներից: Այսօր փոխվել է  ցամաքային պաշտպանության ռազավարությունը և կարևորվում է օդային ու ծովային պաշտպանությունը և ռազմական ուժի հեռակառավարումը: Դա շատ կարևոր է պաշտպանական ուժի ամրապնդման գործում: Նման պայմաններում, օդային պաշտպանական ուժը կրկնակի նշանակություն է ձեռք բերում և զորավարժությունը Սեմնան նահանգում, շատ կարևոր էր: Զորավարժության նպատակն էր փորձարկել երկրի օդային համակարգերի ճշգրտությունը: Իրանի ՀՕՊ համակարգերի բազմազանությունը համարվում է ԻԻՀ պաշպանական արդյունաբերության կարևոր կողմը: Իրանի պաշտպանական ոլորտի ձեռքբերումներից է Բավար 373 ՀՕՊ համակարգը, որը հիմնված է ամբողջությամբ տեղական տեխնոոգիայի վրա: Հարկ է նշել, որ այսօր միայն մի քանի երկրներ ունեն նման համակարգ արտադրելու հնարավորություն:

Բավար 373 ՀՕՊ համակարգի հեռահարությունն ու թռիչքի բարձրությունը համարվում է Իրանի հրթռիային նախագծի ամենակարևոր մասը, որը տեղափոխվող հաակարգ է և ունի մինչև 300 կմ հեռահարություն: Համակարգը հնարավորություն ունի հայտնաբերել թշնամու թռչող սարքերը և դիրքերը և միաժամանակ թիրախավորել 1200 նպատակակետ: Այն նաև հնարավորություն ունի միաժամանակ բախվել 6 նպատակակետ: Այս համակարգը համարվում է աշխարհի ամենազարգացած համակարգերից մեկը, որոնց թվում է  նաև S400 համակարգը: Այս կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, երկրի պաշտպանական արդյունաբերության ազգային օրվա արարողության ժամանակ, նշել է, որ Բավար 373 համակարգն ավելի հզոր է S300 համակարգից և նման է S400 համակարգին:

«Խորդադ  3» տեղական պաշտպանական համակարգը նույնպես ներքին արտադրության համակարգ է, որն ունեցել է մեծ հաջողություններ: Այս համակարգը 2019թ հունիսի 20-ին խոցեց ամերիկյան գերարդիական Global Hawk ԱԹՍ-ը, որը հատել էր Իրանի սահմանը և հայտնվել Քուհ Մոբարաք լեռան տարածքում:

ԻԻՀ ցամաքային, օդային ու ծովային աշխարհագրական սահմաններին տիրում է լիարժեք անվտանգություն: Դա կապված է պաշտպանական արդյունաբերության հետ, քանի որ   հնարավորություն է տալիս վերակագնել յուրաքանչյուր վնաս:

Օդային ոլորտում Իրանի կանխարգելիչ ուժը, ցույց է տալիս այս երկրի կարողությունն ու  պաշտպանական համակարգերի արդյունավետությունը: Իսկ ԻԻՀ ուժի ամենակարևոր բաղադրիչը տեղական պաշտպանական ու ժամանակակակից լինելու կարողությունը: Իրանի պաշտպանական արդյունաբերությունն իսլամական հեղափոխությունցի հետո, հիմնվել է երկրի ինքիշխանության վրա և այսօր, օգտվելով տեղական գիտելիքներից ու պատժամիջոցների պայմաններում, հասել է ավելի քան 770 նմուշի:  

Իրանը խաղաղության ջատագով է և միևնույն ժամանակ ցուցադրում է իր ռազմական ու պաշտպանական ուժը: Հետևաբար, Սեմնանում բանակի օդուժի զորավարժությունը բնութագրվում է որպես խաղաղության ու բարեկամության ուղերձ ընկերներին և օդային համակարգի ուժի ցուցադրում՝ թշնամուն: