ԱՄՆ-ի պասիվ գործողությունը Իրանի կապի նախարարի բոյկոտի հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113757-ԱՄՆ_ի_պասիվ_գործողությունը_Իրանի_կապի_նախարարի_բոյկոտի_հարցում
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կապի և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամեդ Ջավադ Ազարի Ջահրոմիին ներգրավում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Նոյեմբեր 23, 2019 13:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պասիվ գործողությունը Իրանի կապի նախարարի բոյկոտի հարցում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կապի և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամեդ Ջավադ Ազարի Ջահրոմիին ներգրավում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում:

ԱՄՆ կառավարությունը վերջին օրերին կոչ է արել դադարեցնել Իրանի ինտերնետի անջատումը: Իրականում, այն ինչը մտահոգում է ԱՄՆ կառավարությանը, Իրանում անհանդարտություններ ստեղծելու միջոցների կորուստն է:

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն և աննախադեպ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:

Ամիսներ առաջ, ԱՄՆ-ն  բջջային հեռախոս արտադրողներին, հատկապես Apple, Google և Microsoft ընկերություններին, հրամայել է ձեռնպահ մնալ Իրանին ինտերնետ ծառայություններ մատուցելուց: Թրամփի վարչակազմը, որը ձևացնում է, որ պաշտպանում է Իրանի ժողովրդի իրավունքները, ինքն է բոյկոտել ինտերնետը և հարակից ապրանքների ծառայությունների վաճառք իրանցիներին:

Վաշինգտոնը արգելափակել է հիմնական և մարդասիրական ապրանքների առևտուրը, մասնավորապես՝ դեղերի առաքումն Իրանին և մեծ վնաս է հասցրել Իրանի ժողովրդին: 2019 թ.-ի հոկտեմբերի 25-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը գործարկել է Իրանի հետ հումանիտար առևտուրը ներառյալ դեղերի և սնունդի առաքումը դժվարացնելու նոր մեխանիզմ: 

Թուիթերում արած գրառման մեջ, նշելով, որ ինքը միակը չէ, որ ենթարկվել է պատժամիջոցների, Մոհամմեդ Ջավադ Ազարիե Ջահրոմին նշել է, որ իրենից առաջ, ստարտափերը, քաղցկեղով ու EB հիվանդությամբ տառապող երեխաները նույնպես ենթարկվել են պատժամիջոցների: ԱՄՆ կառավարությունը խստացնելով ը ՝ կանխելու տարբեր հիմնական իրերի առաքման ճանապարհը Իրանի ժողովրդին, ինտերնետային և հաղորդակցման սարքավորումների բնագավառում, ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառել, այլև դյուրացրել  է այդ տեսակ ապրանքների փոխանակումը: ԱՄՆ-ի  գանձապետարանը  2019 թ.-ին հրահանգել է հեշտացնել ինտերնետի ազատությունները և ընդգծել է, որ ԱՄՆ-ից Իրան անձնական հաղորդակցությունների ինտերնետային անհրաժեշտ ծրագրակազմի առաքումն ԱՄՆ-ից Իրան ենթակա չեն ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքներին:

Փաստորեն, Թրամփի վարչակազմի այդ քայլն այն ժամանակ, կատարվել է Իրանի ներսում արևմտյան-ամերիկյան հարաբերություններին նպաստելու կապերը արևմտյան լրատվամիջոցների և հետախուզական գործակալությունների հետ: Սա այն դեպքում, երբ Իրանում ինտերնետը փակվել է անվտանգության սպառնալիքների պատճառով և վերջին օրերին այդ գործընթացը նվազում է, և որոշ քաղաքներում ինտերնետ կապը վերականգնվում է:

Ամերիկացիները մի կողմից խոսում են Իրանում ինտերնետի և սոցիալական ցանցերի կապերի անհրաժեշտության մասին, երբ մի քանի շաբաթ առաջ  գործարկել է Իրանի հետ հումանիտար առևտուրը ներառյալ դեղերի և սնունդի առաքումը բարդացնելու նոր մեխանիզմ: 

Իրանի ժողովուրդը երբեք չի խաբվի Վաշինգտոնի կեղծ համակրանքից և դեռ ԱՄՆ-ին համարում են  որպես Իրանի ամենամեծ թշնամին: