Վրաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական համագործակցության փաստաթուղթ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113803-Վրաստանն_ու_ԱՄՆ_ը_ստորագրել_են_ռազմական_համագործակցության_փաստաթուղթ
Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև կնքվել է ռազմական և անվտանգության ոլորտների վերաբերյալ համաձայնագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2019 14:28 Asia/Tehran
  • Վրաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են ռազմական համագործակցության փաստաթուղթ

Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև կնքվել է ռազմական և անվտանգության ոլորտների վերաբերյալ համաձայնագիր:

Համաձայնագիրը ստորագրվել է վրացական պատվիրակության Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում: Վրաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է  Վրաստանի ՊՆ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ ՊՆ խորհրդատուի տեղակալ՝ Լորա Քուփերը:

Փաստաթղթի համաձայն, որոշում է ընդունվել, որ Թբիլիսիի ու Վաշինգտոնի ռազմական համագործակցությունն ավելի ընդլայնվի: Փաստաթուղթը նաև նշում է, որ Վրաստանը, ռազմական զորավարժությունները հյուրընկալող երկրից կվերածվի ԱՄՆ-ի գործընկերոջ:

Ավելի վաղ, անցած տարվա ամռանը, Վրաստանի պաշտոնյաները հայտարարել էին, որ նախատեսվում է ԱՄՄ-ի հետ ստորագրել եռամյա համագործակցության փաստաթուղթ: Սակայն համաձայնագիրը ստրագրվեց ոչ թե մի քանի օրից, այլ՝ մի քանի ամսից: Դա վկայում է, որ մի շարք երկրների կողմից, այս համաձայնագրի ստորագրման կապակցությամբ եղել են խոչընդոտներ:

2016թ նույնպես Վրաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել էին ռազմական ու անվտանգության ոլորտներին վերաբերող հուշագիր: Իսկ 2018թ. երկու երկրների կղմից հաստատվեց մի ծրագիր, որը միտված էր Վրաստանի ռազմական ուժերի վարժանքների կազմակերպմանը: Փաստաթղթի համաձայն, 2018-2020թթ Վրաստանի բանակի 9 դիվիզա, վարժանքներ է ստանալու ԱՄՆ-ի բանակի կողմից: Բնականաբար, Վրաստանի ու ԱՄՆ-ի ռազմական համագործակցությանն ուշադիր հետևում են տարածաշրջանի պետությունները:  Վաշինգտոնի համագործակցությունը որևէ երկրի հետ, մշտապես ուղեկցվել է  սեփական քաղաքականությունը տվյալ երկրին պարտադրելով, ինչն արժանացել է այլ երկրների քննադատությանը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի կառավարությունը, Վրաստանի ռազմական բարեփախումները դրական բնութագրելով, նշել էր, որ այդ երկիրը հնարավորինս շուտ պետք է միանա ՆԱՏՕ-ին:

Նախորդ հունիսին, Թբիլիսիի մերձակայքում բացվեց Վրաստան-ԱՄՆ համատեղ զորավարժությունների կենտրոնը: ԱՄՆ-ի մեքենայությունները Հարավային Կովկասում, հատկապես՝ Վրաստանում, ցույց են տալիս, որ այդ երկիրը ցանկանում է  ռազմակայան տեղակայել Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում: Անշուշտ, Թբիլիսիի կառավարությունն այնքան էլ ուշադրություն չի դարձնում Վրաստանում օտարերկրյա ռազմական ներկայության հետևանքներին:

Միշել Աալենը, «Հակամարտությունների կառավարում» պարբերականում գրում է. «Արտաքին ուժերի կայանների հաստատման պատմությունն ուղղակի կապված է կայսրությունների ի հայտ գալու հետ: Սակայն այս կայանների հաստատումը երբեք անհետևանք չի եղել հատկաես հյուրընկալող երկրների համար: Այդ վտանգներից է միջազգային լարվածությունների աճը, ներքին հակառակությունների տարածումը, ճնշումների և հանցագործությունների աճը»:

Քենեդի միջազգային հետազոտությունների կենտրոնի համաձայն, ԱՄՆ-ը 700-800 ցամաքային, ծովային ու լրտեսական կայաններ ունի տարբեր երկրներում և դրանց միջոցով ճնշում է գործադրում անկախ երկրների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև եռամյա համաձայնագրի ստորագրումը չի հանգեցնելու հարաբերությունների ամրապնդմանը: Այն միայն հանգեցնելու է Ռուսաստանի բացասական վերաբերմունքին և Մոսկվայի ու Թբիլիսիի միջև  նոր թշնամանքի համար ենթահող է ստեղծելու: