Գերմանիա.«Միացյալ Նահանգներն անվստահելի գործընկեր է»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113879-Գերմանիա._Միացյալ_Նահանգներն_անվստահելի_գործընկեր_է
Քննադատելով միջազգային հարթակում ԱՄՆ-ի վարած առևտրային քաղաքականությունները, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերն ասել է.«Վաշինգտոնն անվստահելի գործընկեր է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 18:30 Asia/Tehran
  • Գերմանիա.«Միացյալ Նահանգներն անվստահելի գործընկեր է»

Քննադատելով միջազգային հարթակում ԱՄՆ-ի վարած առևտրային քաղաքականությունները, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերն ասել է.«Վաշինգտոնն անվստահելի գործընկեր է»:

 Անդրադառնալով Չինաստանի հինգերորդ սերնդի հեռահաղորդակցական ցանցի մուտքը Գերմանիա արգելելու ԱՄՆ-ի ջանքերին,Պետեր Ալթմայերն ասել է. «Մենք ապրում ենք ազատ աշխարհում, և ես չեմ կարող ԱՄՆ-ի նման երկրներին, որոնք չեն հարգում օրենքը, համեմատել այն երկրների հետ, որտեղ տիրում է ժողովրդավարություն և առկա է օրենքի նկատմամբ հարգանքը»:

Գերմանացի պաշտոնյան նկատի ունի չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության հետ Բեռլինի համագործակցությունը դադարեցնելու ուղղությամբ Թրամփի կառավարության կողմից գործադրվող  ճնշումները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմադրել է այդ երկրում  Huawei ընկերության գործունեությունը դադարեցնելու ԱՄՆ-ի ճնշումներին:

ԱՄՆ-ին անվստահելի գործընկեր համարելու Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի մյուս պատճառը  Վաշինգտոնի կողմից գերմանացի պաշտոնյաներին լրտեսելու հարցն է:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության  կողմից Գերմանիայի պաշտոնյաների, հատկապես՝ Անգելա Մերկելի հեռախոսազրույցները գաղտնալսելու փաստին, Ալթմայերը հավելել է. «ԱՄՆ կառավարությունը հուսալի և վստահելի գործընկեր չէ»: Փաստորեն դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը նույնիսկ իր կարևորագույն դաշնակցին ոչ միայն չի վստահում, այլև փորձում է իրազեկվել նրա յուրաքանչյուր քայլի մասին: Ալթմայերը համոզված է, որ Բեռլինը պետք է պատժամիջոցներ կիրառեր Վաշինգտոնի նկատմամբ, երբ բացահայտվեց, որ այդ երկիրը լրտեսել է Գերմանիայի  պաշտոնյաներին»:

Մյուս հարցը, որին անդրադարձել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը, Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի կողմնորոշումն է կապված տարբեր երկրներին, այդ թվում Գերմանիային շանտաժի ենթարկելու հետ: Թրամփի կառավարությունը վերջին տարիներին քննադատել է Գերմանիայի պաշտպանական ու ռազմական դիրքորոշումը և սպառնացել, որ եթե Գերմանիան իր պաշտպանական բյուջեն չհասցնի իր համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) երկու տոկոսին, և չստանձնի ՆԱՏՕ-ի ծախսերի մեծ մասի պատասխանատվությունը, ԱՄՆ-ը իր զորայիններին դուրս կբերի այդ երկրից:  Ներկայումս Գերմանիայում տեղակայված են ավելի քան 50 հազար ամերիկացի զորայիններ:

Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Գրենելը 2019 թվականի օգոստոսին նշելով, որ Մերկելը չի ցանկանում ավելացնել իր ռազմական ծախսերը, զգուշացրել է, որ ԱՄՆ-ը Լեհաստան կտեղափոխի Գերմանիայում տեղակայած իր զինծառայողներին:

Գրենելը հավելել է.«Ցավալի է, որ ամերիկացի հարկատուները շարունակում են վճարել Գերմանիայում 50 հազար ամերիկացի զորայինների ծախսերը, բայց գերմանացիներն իրենց հավելյան բյուջեն հատկացնում են ներքին ծրագրերին»:

Նախքան Թրամփի նախագահությունը, եվրոպական երկրները, հատկապես՝ Գերմանիան, ՆԱՏՕ-ի շրջանակում պաշտպանական ու ռազմական ոլորտում սերտ հարաբերություններ ունեին Վաշինգտոնի հետ, սակայն Թրամփն իշխանության գալուց հետո, սկսեց քննադատել եվրոպական երկրներին ու նրանցից պահանջել ստանձնել ՆԱՏՕ-ի ծախսերի մեծ մասի պատասխանատվությունը, ինչը պաճառ է դարձել, որ օրըստօրե մեծանա Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև տարածությունը: Ի դեպ  այլ հարցերում, ինչպես՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, Փարիզի կլիմայական պայմանգրի և առևտրի հետ կապված հարցերում ԱՄՆ-ի հետ Եվրոպայի տարաձայնությունները խորացել են:  Նման իրավիճակում, Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները համոզված են, որ ԱՄՆ-ը անվստահելի  գործընկեր է: