Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի իրավունքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113957-Ռուսաստանը_կարևորել_է_ՀԳՀԾ_ով_ստանձնած_իր_պարտավորությունները_կրճատելու_Իրանի_իրավունքը
Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումը արժանացել է 4+1 խմբի որոշ անդամ պետությունների կոշտ արձագանքին: Մինչդեռ Թեհրանն այդ քայլերն արել է ԱՄՆ-ի խոստմնազանցության և ՀԳՀԾ-ից դուրս գալու ,ինչու չէ նաև ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրների կողմից արդյունավետ ու գործնական քայլեր չարվելու հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 15:03 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի իրավունքը

Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատումը արժանացել է 4+1 խմբի որոշ անդամ պետությունների կոշտ արձագանքին: Մինչդեռ Թեհրանն այդ քայլերն արել է ԱՄՆ-ի խոստմնազանցության և ՀԳՀԾ-ից դուրս գալու ,ինչու չէ նաև ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրների կողմից արդյունավետ ու գործնական քայլեր չարվելու հետևանքով:

Այս կապակցությամբ,  Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ասել է.«ԱՄՆ-ի ճնշման և շանտաժի պայմաններում, Իրանը  չունի այլընտրանք, քան աստիճանաբար կրճատել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»:

Ռուսաստանը, որպես ՀԳՀԾ-ն ստորագրած երկրներից մեկը, մշտապես աջակցել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները կրճատելու Իրանի քաղաքականությանն այն համարելով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի պարտավորությունները չկատարելու արդյունք: 

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն այդ կապակցությամբ ասել է.«Մոսկվան, որպես միջուկային համաձայնագիրը ստորագրող երկրներից մեկը, գոհ չէ նման իրավիճակից, քանզի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը շատ կարևոր ու եզակի համաձայնություն է, որին հասնելու համար, պահանջվել է ավելի քան 10 տարի»:

Իրանը նոյեմբերի 6-ին սկսեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման 4-րդ քայլը: ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն՝ եթե դիմացի կողմը հավատարիմ չմնա իր ստանձնած պարտավորություններին, Իրանն իրավունք ունի ընդհանրապես կամ մասնակիորեն դադարեցնել իր պարտավորությունների կատարումը:

Թեև Իրանն ընդգծել է  իր պարտավորությունների կրճատման անհրաժեշտությունը, սակայն խոստացել է.«Եթե ՀԳՀԾ-ն ստորագրած գործընկերներն անհրաժեշտ քայլեր անեն իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ, Թեհրանը ևս կդադարեցնի իր քայլերը»:

Այնուամենայիվ, եվրոպական երկրները, տարբեր դիրքորոշումներ որդեգրելով, քննադատում են Իրանի ներկա քայլերը: Ֆրանսիան սպառնալիքի դիրքորոշում է որդեգրել և Իրանին սպառնացել է «Ձգանի մեխանիզմ»-ի կիրառմամբ և միջուկային պատժամիջոցների վերականգնմամբ: Բայց Գերմանիայի պաշտոնատարները հայտարարել են, որ դեմ են Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը: Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է.«Բեռլինը կշարունակի ջանքեր գործադրել ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Միությունը հավատում է ՀԳՀԾ-ի անվտանգության ու դիվանագիտական արժեքին և փորձում է պահպանել ՀԳՀԾ-ի կողմերի միջև միասնությունը»: 

ՀԳՀԾ-ն Եվրոպայի համար կենսական նշանակություն ունի: Այս համաձայնագիրը տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ապահովման հարցում կարևոր դեր ունենալուց բացի, փաստորեն փորձ է Եվրոպայի կողմից ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու ուղղությամբ: Ուստի Եվրոպայի պաշտոնատարները մշտապես կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Համենայնդեպս ԱՄՆ-ից Եվրոպայի կախվածությունը պատճառ է դարձել, որ եվրոպական երկրները չհաջողեն կատարել իրենց պարտավորությունները, այդ թվում՝ գործարկել INSTEX  մեխանիզմը:

Թվում է, որ ՀԳՀԾ-ն լուրջ վտանգի տակ է: Իրանն իրականացրել է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը: Եթե ՀԳՀԾ-ի կողմերն իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ քայլ չանեն ու միայն սպառնալիքի քաղաքականություն վարեն, ՀԳՀԾ-ն կտապալվի: Իրանն ամիսներ սպասելուց հետո, սկսեց իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ քայլեր անել: Ռուսաստանը և Չինաստանը դա Իրանի իրավունքն են համարում: