Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի մշտական պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114017-Ռուսաստանը_դեմ_է_ՀԳՀԾ_ի_նկատմամբ_Իրանի_մշտական_պարտավորություններին
Իրան ստանձնած պարտավորությունները մշտական դարձնելու ԱՄՆ-ին անօրինական պահանջների ՀԳՀԾ-ի արևմտյան անդամների ջանքերի ֆոնին, Ռուսաստանը ընդիմանալով այս պահանջին հայտարարել է, որ հնարավոր չէ ՀԳՀԾ-ի հարցով մշտապես սահմանափակումներ պարտադրել Իրանին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 13:52 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի մշտական պարտավորություններին

Իրան ստանձնած պարտավորությունները մշտական դարձնելու ԱՄՆ-ին անօրինական պահանջների ՀԳՀԾ-ի արևմտյան անդամների ջանքերի ֆոնին, Ռուսաստանը ընդիմանալով այս պահանջին հայտարարել է, որ հնարավոր չէ ՀԳՀԾ-ի հարցով մշտապես սահմանափակումներ պարտադրել Իրանին:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը ՀԳՀԾ-ում Իրանի մշտական սահմանփակման մասին հայտարարել է, միջազգային  իրավունքի տեսակետից, ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները Ժամանակավորապես կրճատելու Իրանի կամավոր որոշումը, NPT-ի պայմանագրի համաձայն Թեհրանի լեգիտիմ իրավունքն է:  

ՀԳՀԾ-ում առկա «Նվազվող հոդվածներ» տերմինը, որը նաև հայտնի է որպես «Արևի մայրամուտի կետեր», միջուկային համաձայնագրի այն կետերն են, որոնց սահմանափակումները Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ կվերանան սահմանված ժամկետներից հետո: Միացյալ Նահանգները և միջուկային համաձայնագրի որոշ քննադատներ առաջիկա տարիներին Իրանի որոշ սահմանափակումների լրանալը համարում են միջուկային գործարքի թերություններից մեկը և կոչ են անում այն դարձնել մշտական:

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին «Արևի մայրամուտի կետեր»-ի մասին ասել է.«Փաստն այն է, որ ՀԳՀԾ- սկզբունքը, այսինքն միջուկային զենք չարտադրելու Իրանի հանձնառությունը մշտական է և Իրանը խոստացել է չշարժվել այդ ուղղությամբ»: Էրաղչին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ կիրառված 10-15 տարի, իսկ որոշ դեպքերում ՝ 20 -25 տարի սահմանափակումների պատճառը  եղել է վստահության ձևավորումը և չի կարելի ակնկալել, որ որևէ երկիր  մինչև հավերժ մնա այդ վիճակում»:

Ի պատասխան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և  իրենց պարտավորությունների կատարման հարցում եվրոպացիների անգործության, 2019 թ.-ի Իրանը մինչ այժմ չորս փուլով նվազեցրել է միջուկային համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները: Թեհրանի գործողությունները զայրացրել է ՀԳՀԾ-ի անդամներ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային:

Ֆրանսիայի իշխանությունները Իրանին սպառնացել են ձգան մեխանիզմների կիրառմամբ և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմամբ:

ՀԳՀԾ-ի անդամ Եվրոպական երկրները, պարտավորվել էին պահպանել Իրանի տնտեսական շահերը և գործադրել INSTEX հատուկ ֆինանսական մեխանիզմը: Բայց Վաշինգտոնի ճնշման պատճառով, այս խոստումը չիրականացավ:

Եվ հիմա,  ՀԳՀԾ-ն հասել է կրիտիկական կետի: Իրանը 4-րդ քայլն է կատարել ՀԳՀԾ-ի  պարտավորությունների կրճատման ուղղությամբ և Թեհրանը հայտարարել է, որ եթե չտեսնի ՀԳՀԾ-ի մնացած անդամների կողմից ձեռնարկված գործողություններ, ապա ստիպված չի լինի դրան հավատարիմ մնալ: ԱՄՆ-ը որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից և 4+1 խմբի եվրոպացի անդամները չեն կատարել իրենց հանձնառությունները, կոչ են արել Իրանին պահպանել իր պարտավորությունները:

Միխայիլ Ուլյանովն ասել է, որ բացի որ Միացյալ Նահանգները դուրս է եկել ՀԳՀԾ-ից այլև  արգելում է բոլոր երկրներին ֆինանսական փոխանակումներ կատարել  Իրանի հետ, մյուս կողմից Իրանին կոչ անելով հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին: