Հայաստանում ԱՄՆ դեսպանի վիրավորական կեցվածքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114181-Հայաստանում_ԱՄՆ_դեսպանի_վիրավորական_կեցվածքը
Երևանում ԱՄՆ-ի դեսպանի վիրավորական պահվածքը ՀՀ վարչապետի նկատմամբ դիվանադիտական սկանդալի տեղիք է տվել:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 14:33 Asia/Tehran
  • Հայաստանում ԱՄՆ դեսպանի վիրավորական կեցվածքը

Երևանում ԱՄՆ-ի դեսպանի վիրավորական պահվածքը ՀՀ վարչապետի նկատմամբ դիվանադիտական սկանդալի տեղիք է տվել:

ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել: ԱՄն-ի դեսպանը հեռացել է անգլիական ձեւով` առանց հրաժեշտի:

Սա առաջին անգամ չէ, որ  արևմտյան երկրների դիվանագետները վիրավորական մոտեցում են ցուցաբերել Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններում:

Նախկինում արևմտյան դիվանագետները, հատկապես բրիտանացի և ամերիկացի դիվանագետները, վիրավորական վարք էին դրսևորել մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում: Սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր երկրի դեսպանների և դիվանագետների համար, այլ հանձնառության չի սահմանվել, քան փորձել դրական և կառուցողական հարաբերություններ ստեղծել այլ երկրների հետ:

Արևմտյան դիվանագետները, հատկապես բրիտանացի և ամերիկացի դիվանագետները, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններում միջամտելով այս երկրների ներքին գործերին, փորձում են ազդել այդ երկրների ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա: Արևմտյան դիվանագետները ամեն ինչ անում են, որպեսզի վերահսկեն այդ երկրներում պաշտոնյաների նշանակման կամ հեռացման որոշումների վրա: Այս կապակցությամբ կարելի է բերել արևմտյան դիվանագիտների միջամտության բազմաթիվ օրինակներ: 2019 թ.-ի մայիսին, մամուլի ազատության օրվա առիթով Դուշանբեում կայացած համագումարում, արևմտյան մի շարք դիվանագետներ կոչ են արել չեղարկել  ինտերնետի սահմանափակումները  Տաջիկստանում:

Դուշամբայում ԱՄՆ դեսպան Ջոն Մարկ Փամերշայմը կոչ է արել Տաջիկստանին հարգռլ խոսքի ազատությունը և ինտերնետի ազատթույունը:

Դուշանբեում Բրիտանիայի դեսպան Հյու Ֆիլիպատը ողջունել է Տաջիկստանի նախագահի կողմից ինտերնետի գների էժանացումը և ընդգծել է, որ ինտերնետը պետք է հասանելի լինի հանրության համար, որպեսզի բոլորի ձայնը լսելի դառնա:

2015 թ-ին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգ Սթարը արտաքսվեց երկրից ՝ Ադրբեջանի  ներքին գործերին միջամտելու համար:

Ամերիկացի այս դիվանագետն ի  պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքար Հասանովի նշանակման, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախազգուշացրել էր, որ նրա քաղաքականության շարունակությունը կարող է հանգեցնել հեղաշրջման երկրում:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան  Ռիչարդ Մորնինգ Սթարի արտաքսվելուց հետո, Իլհամ Ալիևի կառավարությունը փակեց նաև Բաքվում գտնվող ԵԱՀԿ գրասենյակը:

Արևմտյան կառավարությունները,  որ կարծես, ակնկալում էին, որ Հայաստանի վարչապետը կանցնի հակառուսական քաղաքականություն, զայրացած են Նիկոլ Փաշինյանի վերջին քաղաքականությունից և փորձում են նրան սպառնալ, որպեսզի նա նահանջի իր դիրքերից:

Փաստորեն, ԱՄՆ դեսպանի վիրավորանքն ուղղված ՀՀ վարչապետին, վկայում է Արևմուտքի հետ Երևանի հարաբերությունների վատթարացման  և միաժամանակ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման մասին: