Ադրբեջանի հիասթափությունը ղարաբաղյան հակամարտության լուծման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114199-Ադրբեջանի_հիասթափությունը_ղարաբաղյան_հակամարտության_լուծման_կապակցությամբ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասում է. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները հասել են փակուղու»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 05, 2019 07:41 Asia/Tehran
  • Ադրբեջանի հիասթափությունը ղարաբաղյան հակամարտության լուծման կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասում է. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները հասել են փակուղու»:

Բաքվում ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում Էլմար Մամեդյարովը հստակեցրել է.«Ներկայումս Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան խնդրի լուծման բանակցություններում առկա պայմանները արգելում են խնդրի լուծումը»:

Մամլո ասուլիսի ընթացքում ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«ՌԴ-ն հուսով է, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայանալիք բանակցությունները արդյունքի կհասնեն»:

Իրականում ՌԴ-ի ԱԳ նախարարի կողմից հույսի մասին հայտարարությունը ցույց է տալիս, որ ռուս պաշտոնատարները ՌԴ-ի առաջարկած «Լավրովյան խաղաղության նախագծի» հետ կապված հույսեր են փայփայում:

Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ ՌԴ-ի պաշտոնյաները այս նախագիծը հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության լուծման լավագույն տարբերակն են համարում: Իրականում կարող ենք այսպես ենթադրել, որ ՌԴ-ի կառավարությունը, որ անցյալ տարի Ղարաբաղի խնդրի մասին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո իրեն մեկուսացած էր զգում, այժմ մտադիր է այս խնդրի լուծման հարցում ինքը նախաձեռնող լինել ու ԱՄՆ-ի թույլ չտալ սրանից առավել միջամտել Հարավային Կովկասի հարցերին:

Մոսկվայի ներկայացրած տարբերակի դիմաց տարածաշրջանային հարցերի փորձագետներից շատերը չափազանց լուրջ են համարում կողմերի միջև պատերազմի բռնկման հավանականությունը: Որպես օրինակ քաղաքական հարցերի ռուս փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը շատ հավանական է համարում Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի բռնկումը:

Ալեքսանդր Խրամիչխինն ասում է.«Ադրբեջանի ու Հայաստանի կողմից զնեքի գնումների ավելացումը խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում, կողմերը պատրաստ չեն ընդունել դիմացի կողմին տրվելիք արտոնությունները»:

Այս ռուս փորձագետը հստակեցրել է.«Ադրբեջանցի և հայ պաշտոնյաները այդ թվում Բաքվի ու Երևանի ղեկավարները շարունակ հակադրվում են իրար նկատմամբ և Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ոչ մի առաջադիմություն տեղի չի ունեցել: Դա կարող է պատերազմի բռնկման նախադրյալներ ստեղծել և այս բախումը ուշ թե շուտ տեղի կունենա»:

 ՌԴ-ի ԱԳ նախարարի կողմից արծարծված «Լավրովյան խաղաղության նախագիծը» առաջին անգամ 2014թ. ներկայացվել է հակամարտ կողմերին: Այս նախագծի համաձայն Ղարաբաղի հայ բնակչությանը տրվող որոշ արտոնությունների դիմաց Հայաստանը Ղարաբաղի շրջակայքում իր հսկողության տակ գտնվող 5 շրջանները կվերադարձնի Ադրբեջանին:

Իրականում ՌԴ-ի առաջարկի համաձայն, նախատեսվել է, որ Ղարաբաղի հայ բնակչության հսկողության տակ մնան այն երկու շրջանները, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղին և այս տարածքի հարավային ու արևելյան հատվածում գտնվող 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին:

Սրանից առաջ, Փաշինյանի կառավարության պաշտոնյաները համաձայնություն էին տվել որոշ շրջաններ վերադարձնելու դիմաց հակամարտության կարգավորման առաջարկին: Իրականում, Ադրբեջանի կառավարությունը համաձայն է հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ տալու հարցով փուլային նախագծի հետ:

ՌԴ-ն շարունակ պնդում է Լավրովյան նախագծի գործադրման վրա: Հատկապես ՌԴ-ն գերադասում է, որ այս հակամարտության կարգավորումը իրականացվի ոչ թե ԱՄՆ-ի, այլ Լավրովի ներկայացրած նախագծով: