Մամուլի տեսություն 06.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114236-Մամուլի_տեսություն_06.12.2019
Ներկայացուցիչների պլատի խոսնակը կարգադրել է նախապատրաստել Թրամփի իմպիչմենտի մասին որոշման բովանդակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2019 11:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.12.2019

Ներկայացուցիչների պլատի խոսնակը կարգադրել է նախապատրաստել Թրամփի իմպիչմենտի մասին որոշման բովանդակությունը:

Էթեմադ օրաթերթ

Չինաստանի առաջընթացը խափանելու ԱՄՆ-ի փորձը ձախողվել է

Չինաստանի  արտաքին գործերի նախարար Վանգ Յին, անդրադառնալով այդ երկրի զարգացման ճանապարհին ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների խափանարարություններին, ասել է, որ Չինաստանը կշարունակի զարգացման ուղին և այդ ընթացքը խափանելուն ուղղված ցանկացած դավադրություն ձախողվելու է:

Սեուլում կայացած մի խումբ հարավկորեացիների հետ հանդիպման ժամանակ, Վանգ Յին ասել է. «Ոչ բոլորն են ցանկանում տեսնել Չինաստանի հաջողությունները: Որոշ ուժեր ցանկանում են  խանգարել Չինաստանի զարգացման ընթացքին, չխուսափելով անգամ այդ մասին բարձրաձայնելուց»:

 

Համշահրի օրաթերթ

Թրամփի իմպիչմենտի գործընթացը պաշտոնապես մեկնարկել է

Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ Թրամփի կողմից թույլ տրված  խախտումները հաստատվել են, և  դատական ​​հանձնաժողովին հանձնարարվել է նախապատրաստել  իմպիչմենտի ծրագիրը, որը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատում և ուղարկվի Սենատին՝ հաստատման համար:

Նենսի Փելոսին, ով լուրջ ջանքեր է գործադրում Թրամփին իմպիչմենտի ենթարկելու ուղղությամբ, հինգշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է գործընթացի մեկնարկի մասին:

Euro News- ը հայտարարել է, որ Փելոսին  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական ​​կոմիտեին հանձնարարել է սկսել Դոնալդ Թրամփի  իմպիչմենտի գործընթացը:

 

Իրան օրաթերթ

Իրանի խորհրդարանական ընտրությունների համար գրանցվել է 6066 թեկնածու

Իրանի ընտրկան շտաբի ղեկավարը հայտարարել է, որ տասնմեկերորդ խորհրդարանական ընտրությունների համար իր թեկնածությունն առաջադրել է ընդհանուր առմամբ 6066 քաղաքացի, որոնցից 669-ը կին, և 5397-ը՝ տղամարդ:

Սեյիդ Իսմայիլ Մուսավին, հինգշաբթի օրը կայացած մամուլի սուսլիում հայտարարել է. «Թեկնածուների 11 տոկոսը կանայք են, 89- տոկոսը՝ տղամարդիկ»:

 

Արևելք օրաթերթ

17 միլիարդ դոլարի առևտուրը կարող է հավասարվել զրոյի: Սելուը սպասում է «մեծ եղբոր» թույլտվությանը

Թեհրան-Սեուլ հարաբերությունները ապրում են ամենադժվար ժամանակները: ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո երկու երկրների միջև հաստատված 17 միլիոն դոլարի առևտուրը կարող է հասնել զրոյի: Հումանիտար ապրանքների, այդ թվում՝ սննդի ու դեղորաքյի արտահանումը Հարավային կորեայից Իրան, կասեցվել է: Դադարեցվել է նաև Samsung և LG ապրանքանիշերի ապրանքների արտադրությունը, որոնց մի մասը արտադրվում էր Իրանում, իսկ մյուս մասը ներկրվում և Հարավային Կորեայից:

Խնդիրը կայանում է նրանում, որ Իրանի հետ առևտրի վերաբերյալ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից հետո, մի քանի ամիս, Սեուլը ստացավ որոշակի արտոնություններ՝ Իրանցի նավթ գնելու համար, սակայն ներկայումս, արտոնություններն այլևս չեն տրամադրվում Հարավային Կորեային:

 

armenpress.am

Վրացական ընդդիմությունը Քութայիսում երթ Է անցկացնում արտահերթ ընտրությունների պահանջով

Հարյուրավոր բողոքողներ Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ միասին դեկտեմբերի 6-ին երթ են անցկացնում Քութայիս քաղաքում (Իմերեթի երկրամաս)՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi վրացական հեռուստաընկերությունը:

«Մեր պլանը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումն Է՝ համամասնական համակարգով, որից հետո երկրում կհաստատվի քաղաքացիական հաշտություն»,- ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զուրաբ Մելիքիշվիլին Imedi-ին տված հարցազրույցում: Բողոքողները հավաքվել են Կիկվիձե զբոսայգում՝ ժամը 14:00-ին, որից հետո ուղեւորվել են դեպի երկրամասի վարչակազմի շենք, որտեղ պլանավորված են ելույթները: Քութայիսում հանրահավաքից առաջ բողոքի երթ Է տեղի ունեցել Բաթում քաղաքում: Այնտեղ մի քանի տասնյակ ցուցարարներ երթ են անցկացրել Մայիսի 26-ի զբոսայգուց մինչեւ Աջարիայի կառավարության շենքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հայաստանը հիմնում է բանակի մարզական ակումբ սպորտում նվաճումներ ունեցողների զորակոչման համար

Հայաստանում կհիմնվի բանակի մարզական ակումբ, որտեղ ծառայության կանցնեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններ կան: Քննարկման փուլում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները , ինչպես նաև «Զինվորական հաստատությունների և զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը: Մարզական աշխարհի ներկայացուցիչները սպասում էին սրան: Ակումբում կզորակոչվեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները»,-նշեց փոխնախարար Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ օրենսդրական նոր նախաձեռնություններ կան ծառայության կազմակերպման հետ կապված: Իսկ ֆինանսական առումով կարևոր ձեռքբերում է այն, որ հաջորդ տարվա բյուջեով պաշտպանությանն ուղղված միջոցներն ավելացել են:

 

armenpress.am

Հետազոտողները հայտարարել են ասպիրինի հակաքաղցկեղային հատկության մասին

Ասպիրինի ոչ մեծ չափաբաժինները մեծացնում են քաղցկեղը հաղթահարելու շանսերը: Դա հետեւում Է ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների հետազոտությունից: Գիտական աշխատությունը հրապարակված Է JAMA Network կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են Միացյալ Նահանգների ավելի քան 140 հազար քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը, որը հավաքվել Է միջին հաշվով 12,5 տարվա ընթացքում, եւ պարզել, որ այն անձանց շրջանում, ովքեր շաբաթվա ընթացքում մեկից մինչեւ երեք անգամ ասպիրին են օգտագործել, մահացությունը ցածր Է եղել շագանակագեղձի, հաստ աղիի եւ ուղիղ աղիի, թոքերի եւ ձվարանի քաղցկեղի զարգացումից հետո: Ընդսմին, ինչպես ընդգծում են հետազոտողները, նման օրինաչափություն հայտնաբերվել Է միայն նորմալ քաշով մարդկանց մոտ. նորմայից ցածր կամ բարձր քաշ ունեցող փորձի մասնակիցների մոտ ասպիրինից նման արդյունք չեն գտել: Մինչդեռ բազմաթիվ կարգավորող մարմիններ, այդ թվում՝ ամերիկյան FDA-ն (Food and Drug Administration), չեն հանձնարարում կամ նույնիսկ արգելում են ասպիրին ընդունել, որովհետեւ այն կարող Է առաջացնել արնահոսություններ, ինսուլտներ եւ խոցերի հետ կապված բարդացումների հանգեցնել, քանի որ այն ուղեղի անոթներում եւ աղիներում թրոմբները լուծելու հատկություն ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Հատուկ ծրարի մարում՝ նվիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին

 Դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրարի մարումը:

Ծրարի վրա պատկերված է 2019 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 10-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, Origami World տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեն:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:

Հատուկ ծրարի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 10-րդ դափնեկիր Տակեո Կանադեն, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: