Էրաղչին ընդգծել է ՀԳՀԾ-ի բոլոր անդամների կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչիի և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնաժողովի տեղակալ Հելգա Շմիդտի նախագահությամբ, ուրբաթ օրը Վիեննայում կայացել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստն Իրանի և 4+1 խմբի (Գերմանիայի, Ֆրանսիայի , Ռուսաստանի, Չինաստանի ու Բրիտանիայի) ԱԳ նախարարությունների գլխավոր տնօրենների ու տեղակալների մակարդակով:
Նիստի ավարտին Սեյեդ Աբբաս Էրաղչին հայտարարել է.«Չնայած ՀԳՀԾ-ի հանձնաժողովում երկու կողմերի քննադատություններին, պարզվեց ,որ բոլոր անդամները երկու հարցում համակարծիք են»:
Առաջին՝ այդ նիստում ՀԳՀԾ-ի բոլոր անդամներն ԱՄՆ-ին համարում են լարվածությունների արմատը: ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտից հետո, Էրաղչին լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ասել է.«Բոլոր անդամ երկրները դեմ են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների խստացմանը և ընդգծում են, որ առանց Իրանի շահերն ապահովելու, անհնար է շարունակել միջազգային համաձայնությունը»:
Երկրորդ՝ այդ նիստում բոլոր կողմերն ընդգծել են ՀԳՀԾ-ի իրագործման և ՀԳՀԾ-ի պահպանման մեխանիզմի գործարկման անհրաժեշտությունը:
2019 թվականի մայիսի 8-ին միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց, երբ ապացուցվեց ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերի երաշխավորման հարցում Եվրոպայի առաջարկած մեխանիզմերնի անարդյունավետությունը, ԻԻՀ-ը որոշեց համաձայնագրի 26-րդ և 36-րդ կետերի համաձայն կրճատել իր պարտավորությունների մի մասը: Եվրոպացիները չնայած թերացել են ՀԳՀԾ-ի պահպանման հարցում, սակայն նախքան Վիեննայի նիստի կայացումը, նրանք ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս հրթիռային հարցը պատրվակ ծառայեցրին, որպեսզի իրենց ուսերից թոթափեն ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Իրանի քննադատություններին պատասխանելու պատասխանատվությունը:
Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, չորեքշաբթի օրը մի նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և հայտարարել, որ Իրանի բալիստիկ հրթիռների որոշ տեսակներ, անհամատեղելի են Իրանի հետ միջուկային համաձայնությունը հաստատած ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևի հետ իրանական հրթիռների անհամատեղելիության հարցն այն դեպքում է առաջ քաշվում, երբ թիվ 2231 բանաձևում Իրանից պահանջվել է չաշխատել այն հրթիռների վրա, որոնք նախագծվել են ատոմային մարտագլխիկներ կրելու կարողություն ունենալու համար:
Եվրոպան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանին խոստացավ կատարել 11 պարտավորություն: Իրանի շահերն ապահովելու համար Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը՝ INSTEX-ը հանդիսանում է Եվրոպայի պարտավորությունների կատարման առաջին քայլը, որը դեռևս որոշակի արդյունքի չի հասել:
Անտարակույս, Իրանը կշարունակի իր պարտավորությունների կրճատումը, քանի դեռ չեն ապահովվել իր շահերը:
Փորձը ցույց է տալիս, որ ՀԳՀԾ-ում մնացած անդամ երկրների կողմից պարտավորությունների կատարման փոխարեն Իրանին նախապայմաններ առաջադրելը, չի կարող օգնել հարցի լուծմանը, քանի որ Թեհրանը ՀԳՀԾ-ի գոյության ընթացքում համբերություն ու ճկունություն է ցուցաբերել:
Հիմա պետք է տեսնել թե ուրբաթ օրը Վիեննայում տեղի ունեցած խորհրդակցություններն ինչքանով են կարող արդարացնել սպասելիքները: Էրաղչին ավելի վաղ ասել էր, որ դեռևս հույսեր կան ՀԳՀԾ-ն փրկելու համար, բայց դա պայմանավորված է եվրոպացիների կողմից համաձայնագրով ստանձնած պարտվորությունների կատարմամբ: