Արևմուտքը մարդու իրավունքները որպես գործիք է օգտագործում «մարդկանց պաշտպանելու» համար
Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին դատապարտել է Գերմանիայի արտգործնախարարի միակողմանի հայտարարությունն Իրանում վերջին իրադարձությունների և անկարգությունների վերաբերյալ:
Հինգշաբթի օրը, Բունդեսթագում ունեցած ելույթում, Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը հայտարարել է, որ Իրանում տեղի ունեցեած վերջին անկարգությունների ժամանակ սպանվել են հայրուրավոր մարդիկ և բողոքի ցույցերի բռնաճնշումները պետք է խստորեն դատապարտվեն:
Ավելի վաղ, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը նւյնպես շահարկելով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները, մեղադրանքներ էր ուղղել Թեհրանի դեմ:
Եվրոպացի քաղաքական գործիչներն այն պայմաններում են հանդես գալիս ի պաշտպանություն Իրանի ժողովրդի, երբ իրենց երկրները միացել են Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցներին և փաստորեն խախտել իրանցիների իրավունքները: Եվրոպացիների երկակի մոտեցումն Իրանի նկատմամբ ավելի ակնառու է դառնում, երբ հետադարձ հայացք նետելով հետհեղափոխական Իրանի վրա, պարզվում է, որ Սադդամի ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմում, հենց Գերմանիան էր քիմիական զենք մատակարարում Բաղդադին՝ Իրանի դեմ հարձակում իրականացնելու համար:
Արևմուտքի տրամադրած քիմիական զենքով Սադդամի իրականացրած հարձակումների հետևանքներն Իրանի ժողովուրդը զգում է մինչ օրս: Սակայն ավելի սարսափելի է այն փաստը, որ միանալավ հակաամերիկյան պատժամիջոցներին, Գերմանիան կանխում է դեղորայքի մուտքն Իրան: Դեղորայք, որից օգտվում են նաև Սադդամի իրականացրած քիմիական հարձկաման ժամանակ վիրավորված անձինք:
Բացի այդ, եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի կողմից զենքի առաքումը Ասիայի արևմուտք, մի շարք երկրներում, այդ թվում նաև Եմենում, պատերազմական ոճրագործությունների, սպանությունների պատճառ է դառնում, ինչը մարդու իրավունքների խախտման ևս մեկ օրինակ է:
Հաշվի առնելով այս ամենը, ենթադրվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարարը և եվրոպացի մյուս պաշտոնյաները, մարդու իրավունքների նկատմամբ երկակի մոտեցման ու այն քաղաքական շահարկման ենթարկելու փոխարեն, այդ հարցը քննարկեն հիմնարար սկզբունքների և չեզոք դրքորոշոման հիման վրա:
Մուսավին հավելել է. «Գազի գնի բարձրացման նախագծի գործարդման հետևանքով Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, կառավարությունը արտասահմանից հովանավորություն ստացող խռովարարների գործողություններն առանձին է դիտարկել քաղաքացիների բողոքի ցույցերից և քննարկելով մարդկանց պահանջներն ու անցկացնելով հետաքննություններ, կկայացնի համապատասխան որոշումներ»:
Իրանում տեղի ունեցած իրադարձություններին Արևմուտքի արձագանքը վկայում է, որ նրանք պաշտպանում են միայն իրեն քաղաքական շահը և մարդու իրավունքները որպես գործիք են օգտագործում, հանդես գալով «ի պաշտպանություն Իրանի ժողորդի իրավունքների»: