ԱՄՆ Սենատի ճնշման ուժգնացումը Թուրքիայի վրա, հայերի ցեղասպանության ճանաչմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114529-ԱՄՆ_Սենատի_ճնշման_ուժգնացումը_Թուրքիայի_վրա_հայերի_ցեղասպանության_ճանաչմամբ
ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություննեևը 2016 թ հունիսին տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջումից հետո, լարված էին: Պատճառներց էր նաև այն, որ Վաշինգտոնը խստորեն դեմ է Անկարայի կողմից ռուսական S 400 ՀՕՊ համակարգերի գնմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 12:35 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատի ճնշման ուժգնացումը Թուրքիայի վրա, հայերի  ցեղասպանության ճանաչմամբ

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություննեևը 2016 թ հունիսին տեղի ունեցած անհաջող պետական հեղաշրջումից հետո, լարված էին: Պատճառներց էր նաև այն, որ Վաշինգտոնը խստորեն դեմ է Անկարայի կողմից ռուսական S 400 ՀՕՊ համակարգերի գնմանը:

Երկու երկրները տարաձայնություններ ունեին նաև Սիրիայի հյուսիսում  բնակվող քրդերի վերաբերյալ:

ԱՄՆ Կոնգրեսը դեմ էր Անկարայի կողմից Սիրիայի հյուսիում իրականացրած ռազմական գործողություններին: Կոնգրեսը պահանջում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները շարունակվեն և  ճնշումները ավելանան:

Դեկտեմբերի 12ին ԱՄՆ Սենատն ընդունեց Օսմանյան կայրսութան կողմից հայերի ցեղասպանությունը հաստատող բանաձևը: Հաստատումից հետո  բանաձևն ուղարկվել է նախագահ Դոնալ Թրամփին՝ հաստատման համար: Նախագահը տասը օր ժամանակ ունի, բանաձևը հաստատելու կամ դրա վրա վետո դնելու համար:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն  եթե նախագահի կողմից վետո դրվելուց հետո բանաձևը նորից քվերկության  դրվի Ներկայացուցիչների պալատում և ստանա ձայներ երկու երրորդը, այդ դեպքում վետոն կչեղարկվի:

Հակառակ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված Սպիտակ Տան ջանքերին, Կոնգրեսը  պահանջում է խստացնել Անկարայի վրա գործադրվող ճնշումը, Ռուսաստանից S400 համակարգը գնելու Վաշինգտոնի պահանջն անտեսելու համար:

Իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին կողմ հանդես եկավ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝կապված Սիրիայում ռազմական գործողության և ռուսական ՀՕՊ համակարգերի գնման հետ: Պատժամիջոցները երկարաձգելու կոմիտեի առաջարկած բանաձևը վավերացվեց 18 կողմ և 4 դեմ ձայներով:Առաջիկայում այն պետք է քննարկման դրվի Սենատում:

Ամերիկացի սենատոր Ջիմ Ռիչը, ով նաև վերոնշյալ կոմիտեի նախագահն է, այս կապակցությամբ ասել է. «Այժմ ժամանակն է, որպեսզի Սենատը միանա և ստեղծված հնարավորությունն օգտագործելով, Թուրքիային ստիպի փոխել իր քաղաքականությունը:

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն ով նաև կոմիտեի անցամներից է, իի թվիթերյան էջում գրել է.« Նախագիծը Թուրքիային կստիպի հասկանալ, որ սխալ քաղաքականություն է վարում Սիրիայի նկատմամբ և չպետք է Ռուսաստանից գնի S400 համակարգերը»: Իհարկե. որոշ սենատորներ. Ինչպես՝ Ռենդ Փալը, դեմ են այս նախագծին: Փոլն  ասել է. «Թրամփի կառավարությունն առաջարկված նախագծին դեմ է եղել այն պատճառով, որ նախագիծը թուլացնելու է նախագահի դիրքերը  և դժվարացնելու է Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցությունների գործընթացն այնպիսի հարցերի շուրջ, ինչպես՝ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանից ՀՕՊ համակարգերի գնումը և Սիրիայի հարցը»:

Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները 2020թ ռազմական բյուջեի օրինագծում նաև առաջարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով: Օրենսդիրները առաջարկել են նաև այդ երկրին չվաճառել ամերիկյան F35 կործանիչներ:

Կոնգրեսի քայլերն, ըստ երևույթին, ուղղված են Թրամփի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի Վաշինգտոնն ավելի կոշտ քաղաքականություն կիրառի Անկարայի դեմ: Դա վկայում է, որ Կոնգրեսը չի ցանկանում զիջել Թուրքիային առկա տարաձայնություններում և որդեգրել է Անկարայի նկատմամբ բազմակողմանի ճնշումներ ու պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը: