Անվտանգությունը՝ Դոհայի նիստում Զարիֆի բանակցությունների առանցքում
Կատար այցելած Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, կիրակի օրը կայացած նիստում անդրադարձել է Պարսից Ծոցի անվտանգության մասին Իրանի տեսակետներին: Զարիֆը նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև ուժի անհավասարությունը հանգեցրել է ճգնաժամի:
ՄԱԿ-ի նախկին ավագ պաշտոնատարներին, այդ թվում նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպման ժամանակ, Զարիֆը ներկայացրել է Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը: Ավելի վաղ, Իրանի արտգործնախարարը խորհրդակցություններ է ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում Օմանի ու Քուվեյթի պաշտոնատարների հետ:
Այս հայտարարությունները երկու տեսանկյունից նշանակալի են:
Նախ՝ այս երկխոսություններում հստակորեն ներկայացվել է Իրանի ռազմավարությունը տարածաշրջանի, հատկապես Պարսից Ծոցի ու Հորմոզի նեղուցի անվտանգության պահպանման ուղղությամբ:
Երկրորդ կողմն այն է, որ այս բանակցությունները ցույց են տալիս Իրանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը:
Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է փոխվստահության վրա: Այդ իսկ պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջարկել է այնպիսի ռազմավարություններ, ինչպիսիք են «Ոտնձգություն չկատարելու մասին համաձայնագրի» ստորագրումը և անվտանգության պահպանման ուղղությամբ համագործակցության պայմանագիրը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ներկայացրել է «Հորմոզի խաղաղության նախաձեռնություն» նախագիծը, որն ընդգրկում է համատեղ գործեղանակներ տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման համար: Այս նախագիծը տարածաշրջանի բոլոր երկրների օգտին է, քանի որ դրա նպատակն է տարածաշրջանային պոտենցիալներից օգտվելով, անվտանգության ընդհանուր գործեղանակներ մշակել:
Դոհայի նիստում, Զարիֆն ասել է.«2014-2018թվականների ընթացքում, համաշխարհային զենքի ներկրման մեկ չորրորդը Պարսիցծոցյան երկրներին է պատկանում և ԱՄՆ-ն ամենաշատ զենքի վաճառքն է ունեցել»:
ԻԻՀ-ը վճռակամ է անվտանգության պահպանման և սպառնալիքների վերացման հարցում և այդ ոլորտում անկախ է: Կիրակի օրը, Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ, ԻԻՀ պաշտպանության նախարար՝ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Պետք է միշտ պատրաստ լինել կանխարգելման ու ազդեցիկ հզորությունը պահպանելու համար»:
Այն ինչ պարզ է պատերազմը, շրջափակումները և տարածաշրջանում շինծու կոալիցիաները երբեք չեն կարողացել ծնկի բերել Իրանի ժողովրդին: Հետևաբար Դոհայի նիստում Իրանի արտգործնախարարն իր ելույթում կարևորել է սպառնալիքները դիմագրավման կարողությունը: