ԱՄՆ Սենատում ռազմական բյուջեյի վավերացումը՝ միլիտարիզմի աճին ուղղված քայլ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114669-ԱՄՆ_Սենատում_ռազմական_բյուջեյի_վավերացումը_միլիտարիզմի_աճին_ուղղված_քայլ
Դեկտեմբերի 16-ին, ԱՄՆ Սենատը, 76 կողմ և 6 դեմ ձայներով, հավանություն է տվել 2020 թ. պաշտպանական ծախսերի մասին օրինագծին, որը 738 միլիարդ դոլարի հատկացում է նախատեսում զինված ուժերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2019 15:01 Asia/Tehran
  • ԱՄՆ Սենատում  ռազմական բյուջեյի վավերացումը՝ միլիտարիզմի աճին ուղղված քայլ

Դեկտեմբերի 16-ին, ԱՄՆ Սենատը, 76 կողմ և 6 դեմ ձայներով, հավանություն է տվել 2020 թ. պաշտպանական ծախսերի մասին օրինագծին, որը 738 միլիարդ դոլարի հատկացում է նախատեսում զինված ուժերին:

Օրինագիծն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատումից հետո օրենքի ուժ կստանա:

2020 թվականի պաշտպանական բյուջեի օրինագծում տարբեր կետեր են ավելացել: Այդ թվում են ռուսական նավթն ու գազը Եվրոպա փոխադրող խողովակաշարերի, հատկապես՝ «Նորդ Սրթիմ-2» գազատարի դեմ պատժամիջոցների և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի բանակի ռազմական համագործակցության արգելքի համար նախատեսված կետերը:

Ամերիկացի օրենսդիրներն այդ օրինագծում նաև մեկ կետ են ավելացրել Ռուսաստանի S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու և այդ երկրին  ԷՖ-35 կործանիչների մատակարարումը կանխելու վերաբերյալ: Մյուս կետը վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք համագործակցում են այդ երկրի հետ: 71 միլիարդ 500 միլիոն  դոլարով տիեզերական ուժ ստեղծելու մասին Թրամփի օրինագիծը ևս ներառվել է այդ նախագծում: 

ԱՄՆ Կոնգրեսի երկու դեմոկրատ ներկայացուցիչներ հայտարարել են, որ այդ երկրի ռազմական բյուջեի օրինագծում նախապայման է առաջադրվել Սաուդյան Արաբիայի նման երկրներին, որոնք ցանկանում են, որպեսզի ԱՄՆ-ը իրենց երկրում ատոմակայան կառուցվի:

«Վաշինգտոն Թայմս» թերթը գրել է.«Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքը» լիազորություն է տալիս  Թրամփին  քաղաքականություն մշակել՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի և  Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար բյուջե հատկացնելու վերաբերյալ:  

Սենատի Զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջիմ Ինհոֆն իր հանրապետական գործընկերներին ուղղված նամակում ԱՄՆ-ի 2020 թվականի պաշտպանական բյուջեի օրինագծի մասին գրել է.«Այս օրինագիծը, պատի կառուցման, զենքի վաճառքի, Գուանտանամոյի բանտի, տրանսգենդերների մասին օրենքնի փոփոխության և սահմանային հարցերում ոչ մի սահմանափակություն չի մտցնում և նույնիսկ  չի սահմանափակում Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում հանրապետության նախագահի լիազորությունները: 

Հաշվի առնելով, որ պաշտպանական բյուջեի օրինագիծը Կոնգրեսի կարևոր օրենքներից է, ամեն տարի այն քննարկվում ու վավերացվում է, ուստի օրինագծի վավերացման գործընթացում քաղաքական, անվտանգության,  տնտեսության և այլ ոլորտերնում լրացուցիչ կետեր  են ավելացվում: 

Այդ օրինագծում նաև անդրադարձ է եղել ռազմական կարևոր հարցերի, ինչպիսիք են տարատեսակ զենքի գնումը, նորոգումն ու արդիականացումը և ռազմական ոլորտում աշխատավարձերի չափի սահմանումը:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի նոր ռազմական բյուջեի վավերացումը վկայում է ռազմական կոշտ ուժի միջոցով ԱՄՆ-ի տարածաշրջանային ու միջազգային նպատակների իրականացմանն ուղղված  Սպիտակ Տան դիրքորոշումը շարունակվելու մասին, ինչը միջազգային մասշտաբով մեծ մտահոգությունների տեղիք է տվել՝ կապված ԱՄՆ-ի հետագա քայլերի հետ, որոնք կարող են հանգեցնել համաշխարհային կարգի խախտման և ապակայունացման: