ԱՄՆ Սենատում ռազմական բյուջեյի վավերացումը՝ միլիտարիզմի աճին ուղղված քայլ
Դեկտեմբերի 16-ին, ԱՄՆ Սենատը, 76 կողմ և 6 դեմ ձայներով, հավանություն է տվել 2020 թ. պաշտպանական ծախսերի մասին օրինագծին, որը 738 միլիարդ դոլարի հատկացում է նախատեսում զինված ուժերին:
Օրինագիծն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատումից հետո օրենքի ուժ կստանա:
2020 թվականի պաշտպանական բյուջեի օրինագծում տարբեր կետեր են ավելացել: Այդ թվում են ռուսական նավթն ու գազը Եվրոպա փոխադրող խողովակաշարերի, հատկապես՝ «Նորդ Սրթիմ-2» գազատարի դեմ պատժամիջոցների և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի բանակի ռազմական համագործակցության արգելքի համար նախատեսված կետերը:
Ամերիկացի օրենսդիրներն այդ օրինագծում նաև մեկ կետ են ավելացրել Ռուսաստանի S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու և այդ երկրին ԷՖ-35 կործանիչների մատակարարումը կանխելու վերաբերյալ: Մյուս կետը վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնք համագործակցում են այդ երկրի հետ: 71 միլիարդ 500 միլիոն դոլարով տիեզերական ուժ ստեղծելու մասին Թրամփի օրինագիծը ևս ներառվել է այդ նախագծում:
ԱՄՆ Կոնգրեսի երկու դեմոկրատ ներկայացուցիչներ հայտարարել են, որ այդ երկրի ռազմական բյուջեի օրինագծում նախապայման է առաջադրվել Սաուդյան Արաբիայի նման երկրներին, որոնք ցանկանում են, որպեսզի ԱՄՆ-ը իրենց երկրում ատոմակայան կառուցվի:
«Վաշինգտոն Թայմս» թերթը գրել է.«Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքը» լիազորություն է տալիս Թրամփին քաղաքականություն մշակել՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար բյուջե հատկացնելու վերաբերյալ:
Սենատի Զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջիմ Ինհոֆն իր հանրապետական գործընկերներին ուղղված նամակում ԱՄՆ-ի 2020 թվականի պաշտպանական բյուջեի օրինագծի մասին գրել է.«Այս օրինագիծը, պատի կառուցման, զենքի վաճառքի, Գուանտանամոյի բանտի, տրանսգենդերների մասին օրենքնի փոփոխության և սահմանային հարցերում ոչ մի սահմանափակություն չի մտցնում և նույնիսկ չի սահմանափակում Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում հանրապետության նախագահի լիազորությունները:
Հաշվի առնելով, որ պաշտպանական բյուջեի օրինագիծը Կոնգրեսի կարևոր օրենքներից է, ամեն տարի այն քննարկվում ու վավերացվում է, ուստի օրինագծի վավերացման գործընթացում քաղաքական, անվտանգության, տնտեսության և այլ ոլորտերնում լրացուցիչ կետեր են ավելացվում:
Այդ օրինագծում նաև անդրադարձ է եղել ռազմական կարևոր հարցերի, ինչպիսիք են տարատեսակ զենքի գնումը, նորոգումն ու արդիականացումը և ռազմական ոլորտում աշխատավարձերի չափի սահմանումը:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ԱՄՆ-ի նոր ռազմական բյուջեի վավերացումը վկայում է ռազմական կոշտ ուժի միջոցով ԱՄՆ-ի տարածաշրջանային ու միջազգային նպատակների իրականացմանն ուղղված Սպիտակ Տան դիրքորոշումը շարունակվելու մասին, ինչը միջազգային մասշտաբով մեծ մտահոգությունների տեղիք է տվել՝ կապված ԱՄՆ-ի հետագա քայլերի հետ, որոնք կարող են հանգեցնել համաշխարհային կարգի խախտման և ապակայունացման: