Արդյոք ՆԱՏՕ-ն իսկապես կրե՞լ է «ուղեղի մահ»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114684-Արդյոք_ՆԱՏՕ_ն_իսկապես_կրե_լ_է_ուղեղի_մահ
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն այս կառույցի 70 ամյակը նշեցին աննախադեպ տարաձայնությունների պայմաններում, անորոշության մեջ թողնելով դրա ապագան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 08:45 Asia/Tehran
  • Արդյոք ՆԱՏՕ-ն իսկապես կրե՞լ է «ուղեղի մահ»

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներն այս կառույցի 70 ամյակը նշեցին աննախադեպ տարաձայնությունների պայմաններում, անորոշության մեջ թողնելով դրա ապագան:

ՆԱՏՕ-ի գործունեության ու գաղափարաոսության շուրջ տարաձայնություններն ընկած են դաշինքում առաջացած վերջին լարվածությունների հիմքում:

Այս փաստը հայտնվել է  կառույցի ղեկավաների, մանսավորապես՝ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ուշադրության կենտրոնում:  Ստոլտենբերգը հայտարարել է, որ կառույցը գտնվում է իր ստեղծման օրից ի վեր անվտանգության ամենաբարդ իրավիճակում: Այս հայտարարությունը հնչեց վերջերս Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի ղեկավարների նիստում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Թրամփի ու Մակրոնի միջև սուր տարաձայնությունների ֆոնին:

Ստամբուլի համագործակցության նախաձեռնության 15 ամյակին նվիրված նիստում ունեցած ելույթում, Յենս Ստոլտենբերգը հաւյտարարեց. «Մենք հավաքվել էինք Լոնդոնում՝ նշելու ՆԱՏՕ-ի 70 ամյակը: Եվ այս բոլոր տարիների ընթացքում, դաշինքն ապրում է անվտանգության ոլորտում իր ամենաբարդ օրերը»:

Ֆրանսիայի և ԱՄՆ-ու Թուրքիայի տարաձայնությունները սրվել են դաշինքի վերջին երկու անդամների կողմից պաշտպանության ոլորտում իրականացված միակողմանի գործողություննրի հետևանքով: Դրանց վառ օրինակն է առանց ՆԱՏՕ-ի անդամների հետ խորհրդակցելու և Վաշինգտոնի կանաչ ազդանշանով, Անկարայի մուտքը Սիրիայի հյուսիս,: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է այս գործողությունը,  հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն  ուղեղի մահ է տանում: Սակայն Մակրոնի հայտարարությունն արժանացավ ոչ միայն ԱՄՆ-ի ու Թուրքիայի, այլ նաև Գերմանիայի՝ որպես դաշինքի առանցքային անդամի և կառույցի գլխավոր քարտուղար Յենս  Ստոլտենբերգի քննադատությանը: Դեկտեմբերի 16-ին, Ստամբուլում կայացած նիստում, Ստոլտենբերգը, ևս մեկ անգամ քննադատելով ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը, նշել էր, որ դաշինքը կարող է լուծելով առկա տարաձայնությունները, մեծացնել իր ուժը:

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի եվրոպական կարևոր անդամ, դեմ է  արտահայտվել Մակրոնի հայտարարությանը և շեշտել Եվրոպան պաշտպանելու անհրաժեշտությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, որն արժանացել է  Մակրոնի խիստ քննադատությանը, առավել քան երբևէ պետք է պահպանվի: Նա հավելել է. «Մեր շահերից է բխում, որպեսզի ՆԱՏՕ-ն պահպանվի և դա ավելի կարևոր է, քան սառը պատերազմի ժամանակ»:

Այսպիսով,. ՆԱՏՕ-ի գործունեության ու գաղափարախոսության հարցում տարաձայնություններն առկա են ոչ միայն եվրոպական ու ոչ եվրոպական անդամների, այլ հենց եվրոպական անդամների միջև ինչպես՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի: Ու չնայած բոլոր հայտարարություններին ու տարաձայնություններին, պարզ է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է ճգնաժամային աննախադեպ վիճակում: Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով 2009-2014թթ. զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, նույնպես հայտարարել է, որ անդամ երկրների միջև առկա  տարաձայնություններն աննախադեպ են կառույցի ողջ պատմության մեջ: