Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորների պատասխանը՝ մարդու իրավունքների թեմայով հակաիրանական բանաձևին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114853-Իրանի_կրոնական_փոքրամասնությունների_պատգամավորների_պատասխանը_մարդու_իրավունքների_թեմայով_հակաիրանական_բանաձևին
Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 23, 2019 09:14 Asia/Tehran
  • Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորների պատասխանը՝ մարդու իրավունքների թեմայով հակաիրանական բանաձևին

Իրանի կրոնական փոքրամասնությունների պատգամավորները դատապարտել են մարդու իրավունքների վերաբերյալ հակաիրանական բանաձևը:

Կիրակի օրը, Իրանի Իսլամական խորհրդարանում հայ, ասորի, հրեա ու զրադաշտական պատգամավորները, մի  հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ Իրանում մարդու իրավունքների մասին բանաձևը  քաղաքական է և որպես ճնշման լծակ է օգտագործվում՝ հակաիրանական ռազմավարական նպատակներ առաջ մղելու համար: 

Անցած չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում վավերացվել է Կանադայի կողմից  առաջարկված հակաիրանական բանաձևը:

Նման բանաձևերը վավերացվում են քաղաքական սպառնալիքներով ու ֆինանսական խոստումներով: Եվ ԻԻՀ կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մասին կեղծ հայտարարությունները կոկորդիլոսի արցունք թափել է:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Էսհաղ Ալե Հաբիբն այդ մասին ասել է.«Մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր դրանք քաղաքական միջոց են ծառայեցնում իրենց տիրակալական շահերին հակասող ժողովուրդների ու օրինական պետությունների դեմ: Այդ ուժերը երկակի մոտեցում են դրսևորում մարդու իրավունքների նման հարցերի նկատմամբ:

Կանադան այն երկրներից է, որտեղ ժողովրդավարությունը չարաշահվել է ռասիսզմի կողմնակիցների կողմից:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերի 2018թ. հայտարարության համաձայն, Կանադայում կանանց նկատմամբ բռնությունն այդ երկրի լուրջ խնդիրներից է:

Կանադան այն երկիրն է, որտեղ հազարավոր տեղաբնիկ կանայնց անհետացումը առեղծված է դարձել:

Կանադան այն պայմաններում է Իրանի դեմ բանաձև ներկայացնում, երբ իր աչքերը փակել է սիոնիստների ոճրագործությունների վրա, որոնց հետևանքով միլիոնավոր մարդիկ են զոհվել: Իսրայելի զավթիչ ռեժիմին հովանավորելով, Կանադան ոտնահարում է մարդու իրավունքները: Կանադան Սաուդյան Արաբիային զենք վաճառելով, մեղսակից է Եմենում այդ երկրի իրականացրած ոճրագործություններում: Կանադան հանդգնաբար Իրանին մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Այն պայմաններում, երբ Իրանը ելնելով իր կրոնական, մշակութային ու պատմական ժառանգությունից, ամենայն հանձնառությամբ հարգում է մարդու իրավունքները:

ԻԻՀ Սահմանադրության համաձայն, Իրանում պաշտոնապես ճանաչված կրոնական փոքրամասնությունները՝ քրիստոնյաները, հրաեաներն ու զրադաշտականները ինչպես բոլորը՝ քաղաքացիական իրավունքներ ունեն: Սահմանադրության չորրորդ հոդվածը կարևորում է քաղաքացիական իրավունքների հարգումը և այդ հիմամբ, պաշտոնապես գրանցված կրոնական փոքրամասնությունները հինգ պատգամավոր ունեն իսլամական խորհրդարանում:

Հետևաբար Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրողության և Իրանի դեմ հակաքարոզչության մաս են կազմում: