Մոսկվան գուշացրել է ԱՄՆ-ին սպառազինության վերահսկման պայմանագրերի թուլացման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114942-Մոսկվան_գուշացրել_է_ԱՄՆ_ին_սպառազինության_վերահսկման_պայմանագրերի_թուլացման_կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետապնդում է միջազգային, այդ թվում՝ սպառազինության վերահսկման վերաբերյալ պայմանագրերից դուրս գալու քաղաքականությունը: 2019 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ-ը դուրս եկավ միջին հեռահարության միջուկային զենքերի մասին համաձայնագրից (INF):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 14:34 Asia/Tehran
  • Մոսկվան գուշացրել է ԱՄՆ-ին  սպառազինության վերահսկման պայմանագրերի թուլացման կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետապնդում է միջազգային, այդ թվում՝ սպառազինության վերահսկման վերաբերյալ պայմանագրերից դուրս գալու քաղաքականությունը: 2019 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ-ը դուրս եկավ միջին հեռահարության միջուկային զենքերի մասին համաձայնագրից (INF):

Չնայած Ռուսաստանը, որպես պայմանագրի մյուս կողմը, նման գործողություններ է ձեռնարկել, սակայն Մոսկվան միշտ ընդգծել է զենքի վերահսկողության պայմանագրերի թուլացման վտանգները:

Դեկտեմբերի 24-ին ՌԴ-ի նախագահը մտահոգություն է հայտնել սպառազինական վերահսկման համաշխարհային պայմանագրերի թուլացման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող քայլերի կապակցությամբ:ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Մոսկվան պետք է դիտարկի աշխարհում ԱՄՆ հրթիռների տեղակայումը»:

Անդրադառնալով միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու քայլին Պուտինն ասել է.«2019թ. ԱՄՆ-ն գործնականում ոչնչացրեց INF պայմանագիրը և այդ պատճառով է, որ ողջ աշխարհում պետք է դիտարկենք այս կարգի հրթիռների հավանական տեղակայումը»:

Միևնույն ժամանակ Պուտինը պատրաստակամություն է հայտնել բանակցություննր անցկացնել սպառազինական ու հրթիռային վերահսկման նոր պայմանագրի շուրջ և հավելել որ Մոսկվան շարունակում է զարգացնել և ընդլայնել իր հրթիռային և միջուկային հնարավորությունները:

Պուտինը Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը և INF պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է իր երկրի դեմ ուղղված անվտանգության գլխավոր սպառնալիքը և  հավելել է Ռուսաստանը պետք է ունենա աշխարհում ամենալավ զենքերը:

Միացյալ նահանգները INF պայմանագրից դուրս գալուց հետո գործնականում սկսել է թևավոր հրթիռների և բալիստիկ հրթիռների զարգացման և փորձարկման  գործընթացը:

Վաշինգտոնի նպատակն է Ռուսաստանին ներգրավել նման գործընթացի մեջ և վերսկսել սպառազինությունների նոր մրցավազքը, որն ուղղված է Ռուսաստանի տնտեսության թուլացմանը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ մենք չենք մտնի սպառազինական թանկարժեք մրցավազքի մեջ: Չնայած Մոսկվան պատրաստակամություն է հայտնել բանակցություննր անցկացնել սպառազինական ու հրթիռային վերահսկման նոր պայմանագրի շուրջ, սակայն Ռուսաստանի պաշտոնատարներն ընդգծել են Մոսկվան պետք է դիմակայի աշխարհում ԱՄՆ հրթիռների տեղակայումը:

Այժմ Ռուսաստանը մտահոգ է միջուկային սպառազինման արգելման «Սթարտ» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու քայլից, որը կավարտվի 2021 թ.-ին: Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները և դիրքորոշումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը մտադիր չէ երկարաձգել այս պայմանագիրը: Ռուսաստանը նաև ցանկանում է պահպանել սպառազինությունների վերահսկման պայմանագրերը, ներառյալ ՝ «Սթարտ-2» նոր պայմանագիրը:

2019-ի դեկտեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և պատրաստ է երկարաձգել «START»-ի նոր պայմանագիրը: