ԱՄՆ-ում 2019թ գրանցվել է զանգվածային սպանությունների ռեկորդային թիվ
ԱՄՆ-ում 2019թ գրանցվել է հրազենով սպանությունների ռեկորդային թիվ:
Հրապարակված տվյալների համաձայն, այս տարի երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է զանգվածային սպանության 41 դեպք, որոնցից 33-ը՝ հրազենի միջոցով: Այս հանցագործությունների հետևանքով զոհվել է 210 քաղաքացի: Էլ Պասոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է 22 մարդ, Վիջինիայում՝ 12: Սրանք ԱՄՆ-ում 2019թ տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործություններից միայն երկուսն են:
Associated Press, USA Today լրատվական ծառայությունների և Նորդ Իսթերն համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ ՄԱՆ-ում 2019թ գրանցված զանգվածային սպանություններն աննախադեպ են:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում աճել է սպառազինության, հատկապես թեթև զենքի վաճառքը: Պաշտոնական տվյալների համաձայն, Նահանգներում կա 250-300 միլիոն զենք, կամ յուրաքանրյուր քաղաքացուն բաժին է հասնում մեկ զենք: Մեկ այլ զեկույցի համաձայն, յուրաքանչյուր 100 հոգուն բաժին է հասնում 120 զենք:
Այսպիսով, այս երկիրն առաջին տեղն է գրավում զենքի վաճառքի ոլորտում: Այս գործընթացին նպաստել է հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ ռասիզմին աջակեցլու և զենքի կրելու ազատության կապակցությամբ: Վերջինիս քաղաքականության արդյունքում, երկրում տարածվել է վախի մթնոլորտն ու անապահովությունը: Մյուս կողմից, ԱՄՆ-ում բռնությունը դարձել է կանոնակարգված երևույթ:
Զանգվածային սպանությունը համարվում է այն հանցագործությունը, որի ժամանակ սպանվում է ավելի քան 4 մարդ: Եվ սա լուրջ խնդիր է մի երկրի համար, որը մարդու իրավունքների հարգման հարցում լուրջ հավակնություններ ունի:
Եվ չնայած սպանություններից հետո որոշ խմբեր պահանջել են փոփոխել զենք կրելու վերաբերյալ օրենքը, սակայն այդ զենքի վաճառքի շահույթն այնքան մեծ է, որ սպառազինությունը վաճառող ընկերություններն օգտվելով ԱՄՆ-ում գործող հզոր լոբբիի աշխատանքից, թույլ չեն տալիս սահմանել զենքի վաճառքը սահմանափակող օրենք:
Այսպիսով, ԱՄՆ-ում շատ մարդիկ կարծում են, որ այս իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ կառավարությունն ու Կոնգրեսը ոչ ադեկվատ վերաբերմունք ունեն զենք կրելու հարցի նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահ Թրամփն աջակցում է զենք կրողներին: Նա իր քարոզարշավի ընթացքում խոստացավ, որ նրանց իրավունքները որևէ մեկը չի կարող սահմանափակել, քանի որ Սպիտակ տանը նրանք ունեն իսկական աջակիցներ: Այս ամենի պատճառով, 2019թ ԱՄՆ-ում գրանցվել է զանգվածային սպանությունների ռեկորդային թիվ:
Այլ խոսքով, ոչ մի ազդեցիկ քայլ չի կատարվել ներկա ողբերգական իրավիճակը շտկելու համար: Ոչ զենք կրելու և գնելու օրենքներն են փոխվել և ոչ էլ Սպիտակ Տան պաշտոնյնաերն ու Կոնգրեսի հանրապետականներն են ջանքեր գործադրել ներկա իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նրանք նույնիսկ դեմ չեն արտահատվել ներկա իրավիճակին: Այսպիսով, կարելի է ասել, որ դժվար թե ամերիկացիները 2020թ ավելի ապահով զգան իրենց: