ԱՄՆ-ում 2019թ գրանցվել է զանգվածային սպանությունների ռեկորդային թիվ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115058-ԱՄՆ_ում_2019թ_գրանցվել_է_զանգվածային_սպանությունների_ռեկորդային_թիվ
ԱՄՆ-ում 2019թ գրանցվել է հրազենով սպանությունների ռեկորդային թիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2019 13:25 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում 2019թ գրանցվել է զանգվածային սպանությունների ռեկորդային թիվ

ԱՄՆ-ում 2019թ գրանցվել է հրազենով սպանությունների ռեկորդային թիվ:

Հրապարակված տվյալների համաձայն, այս տարի երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է զանգվածային սպանության 41 դեպք, որոնցից 33-ը՝ հրազենի միջոցով: Այս հանցագործությունների հետևանքով զոհվել է 210 քաղաքացի: Էլ Պասոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է 22 մարդ, Վիջինիայում՝ 12: Սրանք  ԱՄՆ-ում 2019թ տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործություններից  միայն երկուսն են:

Associated Press, USA Today լրատվական ծառայությունների և Նորդ Իսթերն համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ ՄԱՆ-ում 2019թ գրանցված զանգվածային սպանություններն աննախադեպ են:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում աճել է սպառազինության, հատկապես թեթև զենքի վաճառքը: Պաշտոնական տվյալների համաձայն, Նահանգներում կա 250-300 միլիոն զենք, կամ յուրաքանրյուր քաղաքացուն բաժին է  հասնում մեկ զենք: Մեկ այլ զեկույցի համաձայն, յուրաքանչյուր 100 հոգուն բաժին է  հասնում 120 զենք:

Այսպիսով, այս երկիրն առաջին տեղն է գրավում զենքի վաճառքի ոլորտում: Այս գործընթացին նպաստել է  հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ ռասիզմին աջակեցլու և  զենքի կրելու ազատության կապակցությամբ: Վերջինիս քաղաքականության արդյունքում, երկրում տարածվել է վախի մթնոլորտն ու անապահովությունը: Մյուս կողմից, ԱՄՆ-ում բռնությունը դարձել է կանոնակարգված երևույթ:

Զանգվածային սպանությունը համարվում է այն հանցագործությունը, որի ժամանակ սպանվում է ավելի քան 4 մարդ: Եվ սա լուրջ խնդիր է մի երկրի համար, որը մարդու իրավունքների հարգման հարցում լուրջ հավակնություններ ունի:

Եվ չնայած սպանություններից հետո որոշ խմբեր պահանջել են փոփոխել զենք կրելու վերաբերյալ օրենքը, սակայն այդ զենքի վաճառքի շահույթն այնքան մեծ է, որ սպառազինությունը վաճառող ընկերություններն օգտվելով ԱՄՆ-ում գործող հզոր լոբբիի աշխատանքից, թույլ չեն տալիս սահմանել զենքի վաճառքը սահմանափակող օրենք:

Այսպիսով, ԱՄՆ-ում շատ մարդիկ կարծում են, որ այս իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ կառավարությունն ու Կոնգրեսը ոչ ադեկվատ վերաբերմունք ունեն զենք կրելու հարցի նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահ Թրամփն աջակցում է  զենք կրողներին: Նա իր քարոզարշավի ընթացքում  խոստացավ, որ նրանց իրավունքները որևէ մեկը չի կարող սահմանափակել, քանի որ Սպիտակ տանը նրանք ունեն իսկական աջակիցներ: Այս ամենի պատճառով, 2019թ ԱՄՆ-ում գրանցվել է զանգվածային սպանությունների ռեկորդային թիվ:

Այլ խոսքով, ոչ մի ազդեցիկ քայլ չի կատարվել ներկա ողբերգական իրավիճակը շտկելու համար: Ոչ զենք կրելու և գնելու օրենքներն են փոխվել և ոչ էլ Սպիտակ Տան պաշտոնյնաերն ու Կոնգրեսի հանրապետականներն են ջանքեր գործադրել ներկա իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նրանք նույնիսկ դեմ չեն արտահատվել ներկա իրավիճակին: Այսպիսով, կարելի է ասել, որ դժվար թե ամերիկացիները 2020թ ավելի ապահով զգան իրենց: