Թրամփի արձագանքն Իրաքում ընթացող հակաամերիկյան ցույցերին
Իրաքում հակաամերիկյան տրամադրությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օդուժը հարձակում իրականացրեց Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերի վրա:
Հարձակումից հետո, Բաղդադի բնակիչները հավաքվեցին ԱՄՆ-ի դեսպանատան դեմ, պահանջելով փակել այն: Ամերիկացի պաշտոնյաների արձագանքը չուշացավ:
Դեկտեմբերի 31-ին, հազարավոր իրաքցիներ, հավաքվելով Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց, բողոքեցին Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերի վրա ամերիկյան օդուժի իրականացրած հարձակման դեմ:
Ցուցարարները կրակ են վառել դեսպանատան մուտքերից մեկի դիմաց, և բարձրացնելով Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դրոշը, վանկարկել «Մահ Ամերիկային» կարգախոսը: Բողոքարարները նստացույց են իրականացրել դեսպանատան շենքի դիմաց, պահանջելով, որ դեսպանատունը փակվի և դեսպանն արտաքսվի Իրաքից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրն արձագանքելով բողոքի ցույցերին, Թվիթերի իր էջում գրել է. «Ակնկալում ենք, որ Իրաքը կպաշտպանի Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգությունը»: Այնուհետև Թրամփն Իրանին մեղադրել է Իրաքում անցկացված բողոքի ցույցերը հրահրելու մեջ:
Իրաքում ԱՄՆ-ի ներկայության դեմ բողոքներին ուշադրություն դարձնելու փոխարեն, Թրամփը փորձում է Իրանին մեղադրել Իրաքում համատարած հակաամերիկյան բողոքի ցույցերի կազմակերպման մեջ: Դա այն դեպքում, երբ վերջին երեք տասնամյակների ընթացքում, իրաքցիներն ականատես են եղել ԱՄՆ-ի կողմից տարբեր պատրվակներով այդ երկրի վրա իրականացված հարձակումներին և ի վերջո, 2003թ ամերիկյան ուժերի կողմից Իրաքի օկուպացմանը:
Այն բանից հետո, երբ Քերքուքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց մեկ ամերիկացի զինծառայող, Թրամփի կառավարությունն օդային հարձակում իրականացրեց Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերի վրա: «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերն Իրաքի զինված ուժերի մաս են կազմում և կարևոր դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
ԱՄՆ-ի այս քայլն իրաքի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում էր: Սակայն ամերիկացիներն Իրաքից ներողություն խնդրելու փոխարեն, սպառնում են այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին: Քանի որ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան առջև բողոքի ցույցերը շարունակվում են, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրուցյ է ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի և վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ: Պոմպեոն սպառնացել է ցուցարարնրին և հայտարարել, որ ԱՄՆ-ը պաշտպանելու է իր քաղաքացիներին:
Պենտագոնը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ի պատասխան Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների, Վաշինգտոնը նախատեսում է Արևմտյան Ասիայում տեղակայել 750 հազար զորայինների: ԱՄՆ-ի այս որոշումն արժանացել է լայնածավալ քննադատության: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն ամերիկացիներին կոչ է արել խուսափել տարածաշրջանում լարվածություն առաջացնող գործողություններից:
Ամեն դեպքում, Վաշինգտոնը փորձում է ձևացնել, թե Իրաքում ընթացող բողոքի ցույցերը որևէ ազդեցություն չեն ունեցել այդ երկրի և Արևմտյան Ասիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վրա և այդ երկիրը շարունակելու է իր ներկայությունն Իրաքում ու տարածաշրջանում: