ԱՄՆ-ի բժշկական ահաբեկչությունը՝ կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարի գագաթնակետում/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117951-ԱՄՆ_ի_բժշկական_ահաբեկչությունը_կորոնավիրուսի_դեմ_Իրանի_պայքարի_գագաթնակետում_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանի արտգործնախարարն ասել է.«Աշխարհն այլևս չի կարող լռել, երբ տեսնում է, որ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը զուգորդվում է նաև բժշկական ահաբեկչությամբ»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 08, 2020 09:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բժշկական ահաբեկչությունը՝ կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարի գագաթնակետում/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտգործնախարարն ասել է.«Աշխարհն այլևս չի կարող լռել, երբ տեսնում է, որ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը զուգորդվում է նաև բժշկական ահաբեկչությամբ»:

Շաբաթ օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է.«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ նյութերին Իրանի հասանելիությունը կանխելու համար, խստացրել է անօրինական շրջափակումները, այն պայմաններում, երբ Իրանի քաղաքացիները մահանում են այդ վիրուսից»:

Դեղորայքն ու բժշկական սարքավորումները շրջափակելու ԱՄՆ-ի քայլը մարդու իրավունքների բացահայտ խախտում է և բժշկական ահաբեկչություն:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի կառավարությունը Իրանի դեմ առավելագույն թափով տնտեսական ահաբեկչություն էր  կիրառում, սակայն  ժողովուրդը հարմարվելով տնտեսական շրջափակման պայմաններին, ձախողեց այդ քաղաքականությունը:

սակայն հիմա, երբ կորոնավիրուսը տարածվուէմ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Իրանում, դեղորայքին և բժշկական սարքավորումներին հասանելիության բացակայության պատճառով, Իրանում մահանում են այդ վիրուսով վարակված մի շարք հիվանդներ:

ԱՄՆ-ի կառավարությունն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությունն ու բժշկական ահաբեկչությունը զուգակցելով, իրականում մարդկության դեմ ուղված ոճրագործություն է կատարում: Նման պայմաններում, միջազգային հանրությունից ակնկալվում է հստակ դիրքորոշում արտահայտել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեմ: 

Այս օրերին, ամերիկացիները հայտարարում են կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի ժողովրդին աջակցեդլու մասին, սակայն բժշկական ահաբեկչությամբ, խլում են կորոնավիրուսից տառապող որոշ հիվանդների կյանքը:

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թվիթերում գրել է, որ Սպիտակ տան պաշտոնատարները թիրախ են դարձրել Իրանի ժողովրդին: Ամերիկացի պաշտոնյաները ստում են և չեն դադարեցրել հումանիտար ոլորտի շրջափակումները»:

Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը դրական առաջընթաց է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում և տեղական  գիտելիքի ու մասնագետների շնորհիվ, հաջողվել է բուժել այդ վիրուսով վարակվածմեծ թվով հիվանդների:

Այդ կապակցությամբ, Իրանում ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստոֆ Համելմանն ասել է.«Վերջին օրերի ընթացքում Իրանի տարբեր շրջանների հիվանդանոցներում լավ առաջընթաց է նկատվել կորոնավիրուսով հիվանդների բուժման և բժշկական ծառայությունների հասանելիության հարցում»:

Կորոնավիրուսի կանխումն ու վերահսկումը ուղղակի կապված է դեղորայքի, բժշկական սարքավորումների և ժողովրդի համագործակցության հետ: Իրանն իր բժշկական գիտելիքի շնորհիվ և ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ի անօրինական շրջափակումները վնաս պատճառեն երկրի առողջապահականոլորտին ու ժողովրդի առողջությանը: