Երկու նախագահ ունեցող երկիր. Աֆղանստանում քաղաքական իրավիճակը լարված է/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Աֆղանստանի ազգային միասնության կառավարության ղեկավարի և նախագաի միջև ԱՄՆ -ի ու արևմտյան երկրների մի շարք դիվանագետների անարդյունք միջնորդությունից հետո, Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ Ղանիի հետ հաշտությունը հնարավոր չէ:
Աբդուլլահ Աբդուլլահն այս մասին թվիթերյան գրառումն արել է այն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին, որ Սեփիդար պալատում տեղի է ունեցել վերջինիս երդմնակալության արարողությունը՝ մի շարք քաղաքական գործիչների, նախընտրական շտաբի անդամների ու հազարավոր կողմնակիցների մասնակցությամբ:
Հատկանշական է, որ միաժամանակ, Քաբուլում տեղի է ունեցել նաևր Աշրաֆ Ղանիի երդմնակալության արարողությունը:
Այն բանից հետո, երբ անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Աշրաֆ Ղանին, Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: Նա նաև հայտարարեց, որ ձևավորելու է զուգահեռ կառավարություն և որպես առաջին քայլ, ներկայացրեց Սարե փոլ նահանգի նահանգապետի թեկնածուին:
Աբդուլլահը նպատակ ունի իր կառավարության աշխատանքը կենտրոնացնել երկրի հյուսիում, որտեղ նա վայելում է մեծ հեղինակություն:
Եվ հենց այդ նպատակով, նա հյուսիսային նահանգների համար երկայացրել է նահանգապետերի թեկնածուների:
Քաբուլում քաղաքական պառակտման սրվելուն զուգահեռ. Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը մեկնել էր այդ երկիր՝ Ղանիի և Աբդուլլահի միջև հաշտության բանակցությունների համար միջնորդություն իրականացնելու նպատակով: Սակայն երդմնակալության երկու արարողություն իրականացնելու որոշումը ցույց տվեց, որ միջնորդությունը ձախողել է:
Հատկանշական է, որ ավելի վաղ որոշվել էր բանակցություններ անցկացնել աֆղանական շրջանաների միջև, որին պետք է մասնակցեին կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու Թալիբանը:
Սակայն Աբդուլլահի ու Ղանիի միջև տարաձայնությունները խոչըդնոտեցին կառավարության բանակցային խմբի ձևավորմանը և բանակցությունների անցկացմանը:
ԱՄՆ-ը մտահոգված է, որ Աֆղնաստանում քաղաքական ճգնաժամի շարունակումը կարող է ազգել Թալիբանի հետ խաղաղության համաձայնության վրա:
Հավանական է նաև, որ եթե այդ լարվածությունը չթուլանա, Աֆղանստանի քաղաքական խմբավորումների ու Թալիբանի միջև բանակցությունները նույնպես չեն կայանա:
Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ ընտրությունների արդունքների հարցում փոխզիջման չի գնալու և երդմնակալության արարողությունից հետո, ձևավորելու է զուգահեռ կառավարություն:
Այս իրավիճակում, երբ քաղաքական ճգնաժամն ավելի է խորանում, ազգային շահի վրա հիմնված քաղաքականության հեռանկարն այս երկրում հուսալի չէ: