Երկու նախագահ ունեցող երկիր. Աֆղանստանում քաղաքական իրավիճակը լարված է/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118001-Երկու_նախագահ_ունեցող_երկիր._Աֆղանստանում_քաղաքական_իրավիճակը_լարված_է_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Աֆղանստանի ազգային միասնության կառավարության ղեկավարի և նախագաի միջև ԱՄՆ -ի ու արևմտյան երկրների մի շարք դիվանագետների անարդյունք միջնորդությունից հետո, Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ Ղանիի հետ հաշտությունը հնարավոր չէ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 09, 2020 13:41 Asia/Tehran
  • Երկու նախագահ ունեցող երկիր. Աֆղանստանում քաղաքական իրավիճակը լարված է/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աֆղանստանի ազգային միասնության կառավարության ղեկավարի և նախագաի միջև ԱՄՆ -ի ու արևմտյան երկրների մի շարք դիվանագետների անարդյունք միջնորդությունից հետո, Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ Ղանիի հետ հաշտությունը հնարավոր չէ:

Աբդուլլահ Աբդուլլահն այս  մասին թվիթերյան գրառումն արել է այն բանից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին, որ Սեփիդար պալատում տեղի է ունեցել վերջինիս երդմնակալության արարողությունը՝ մի շարք քաղաքական գործիչների, նախընտրական շտաբի անդամների ու հազարավոր կողմնակիցների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ միաժամանակ, Քաբուլում տեղի է ունեցել նաևր Աշրաֆ Ղանիի երդմնակալության արարողությունը:

Այն բանից հետո, երբ անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Աշրաֆ Ղանին, Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: Նա նաև հայտարարեց, որ ձևավորելու է զուգահեռ կառավարություն և որպես առաջին քայլ, ներկայացրեց Սարե փոլ նահանգի նահանգապետի թեկնածուին:

Աբդուլլահը նպատակ ունի իր կառավարության աշխատանքը կենտրոնացնել երկրի հյուսիում, որտեղ նա վայելում է մեծ հեղինակություն:

Եվ հենց այդ նպատակով, նա հյուսիսային նահանգների համար երկայացրել է նահանգապետերի թեկնածուների:

Քաբուլում քաղաքական պառակտման սրվելուն զուգահեռ. Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը մեկնել էր այդ երկիր՝ Ղանիի և Աբդուլլահի միջև հաշտության բանակցությունների համար միջնորդություն իրականացնելու նպատակով: Սակայն երդմնակալության երկու արարողություն իրականացնելու որոշումը ցույց տվեց, որ միջնորդությունը ձախողել է:

Հատկանշական է, որ ավելի վաղ որոշվել էր բանակցություններ անցկացնել աֆղանական շրջանաների միջև, որին պետք է մասնակցեին կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու Թալիբանը:

Սակայն Աբդուլլահի ու Ղանիի միջև տարաձայնությունները խոչըդնոտեցին կառավարության բանակցային խմբի ձևավորմանը և բանակցությունների անցկացմանը:

ԱՄՆ-ը մտահոգված է, որ Աֆղնաստանում քաղաքական ճգնաժամի շարունակումը կարող է ազգել Թալիբանի հետ խաղաղության համաձայնության վրա:

Հավանական է նաև, որ եթե այդ լարվածությունը չթուլանա, Աֆղանստանի քաղաքական խմբավորումների ու Թալիբանի միջև բանակցությունները նույնպես չեն կայանա:

Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ ընտրությունների արդունքների հարցում փոխզիջման չի գնալու և երդմնակալության արարողությունից հետո, ձևավորելու է զուգահեռ կառավարություն:

Այս իրավիճակում, երբ քաղաքական ճգնաժամն ավելի է  խորանում, ազգային շահի վրա հիմնված քաղաքականության  հեռանկարն այս երկրում հուսալի չէ: