Իրանի ժողովուրդը չի մոռանա ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների մասին/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի և դեղորայքի ներկրման հարցում Իրանի համար սահմանափակումներ չլինելու մասին ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունը մեծ սուտ է:
Բլումբերգ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի նավթի նախարար՝ Բիժան Նամդար Զանգյանեն ասել է.«Իրանի ժողովուրդը չի մոռանա այս օրերին ԱՄՆ-ի կողմից գործադրվող պատժամիջոցների մասին»:
ԱՄՆ-ն շարունակում Թեհրանի դեմ անմարդկային շրջափակումները, չնայած այն հանգամանքին, որ Իրանի ժողովուրդը պայքարումէ կորոնավիրուսի դեմ և բարդ օրեր է անցկացնում:
Նշելով, որ ԱՄՆ-ի քայլերն ուղղված են ոչ միայն Իրանի կառավարության, այլև Իրանի ժողովրդի դեմ, Զանգանեն հավելել է․-«ԱՄՆ-ն շատ դժվարություններ է ստեղծել Իրանի ժողովրդի համար, որոնց մասին ապագայում պետք է բարձրաձայնել միջազգային դատարանում»։
ԱՄՆ-ը տնտեսական ահաբեկչությամբ, ճնշում է Իրանի ժողովրդին և նավթային, արդյունաբերական, առևտրային ու բանկային շրջափակումներից բացի, փակել է դեղորայքի և բժշկական սարքավորումների գնման ճանապարհը, փորձելով միաժամանակ իրեն ներկայացնել որպես Իրանի ժողովրդի աջակիցը:
Բարեբախտաբար Իրանում գիտությունն ու բժշկական գիտելիքների մակարդակը բարձր է և հազարավոր մասնագետ բժիշկների ու բուժքույրերի լինելով, ինչպես նաև արդիական սարքավորումներով օժտված լաբորատորիաների շնորհիվ, երկիրն ինքնաբավ է:
Մի քանի ամիս առաջ Իրանը հաջողությամբ լանխեց գրիպի տարածումը: Եվ կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես Իրանը հաջողությանէ հասնելու: Սակայն ցավալի է, որ ԱՄՆ-ը սննդամթերքն ու դեղորայքը որպես զենք է կիրառում իրանցիների դեմ, ինչը մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է համարվում:
ԱՄՆ-ը շրջափակումը որպես արտաքին քաղաքականության միջոց է ծառայեցնում ժողովուրդների և երկրների օրինական կառավարությունների դեմ:
Միջազգային իրավունքների համաձայն, Իրանի դեմ ԱՄՆ-ի կամայական շրջափակումների մարդկության դեմ ոճրագործություն և տնտեսական ահաբեկչություն են համարվում:
Ինչպես ասել է Իրանի արտգործնախարարն այսօր բժշկական ահաբեկչությունն ավելացել է ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը:
Չնայած ԱՄՆ-ի շրջափակումներին, Իրանի առողջապահական ոլորտի պաշտոնատարները, առողջապահության նախարարության բժիշկներն ու բուժքույրերը, մյուս կառույցների օգնությամբ, պայքարում են կորնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:
Իրանն ԱՀԿ-ից ակնկալում է վռճակամ մոտեցում դրսևորել մարդկանց կյանքը վտանգող սպառնալիքների ու անարդարությունների դիմաց: Աշխարհի ավելի քան 100 երկրներում տարածված կորոնավիրուսին դիմագրավելը միջազգային համագործակցություն է պահանջում: Այդ ոլորտում քաղաքական միտումներով ԱՄՆ-ի ցուցադրական քայլերը մեծ ստեր են, որոնք ի վերջո առավել քան երբևէ ամերիկացի պաշտոնատարների խայտառակության պատճառ են դառնալու: