Մեկնաբանություն. Իրանի դեմ ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները մարդու իրավունքների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118207-Մեկնաբանություն._Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_անհիմն_մեղադրանքները_մարդու_իրավունքների_վերաբերյալ
ԱՄՆ պեդտեպարտամենտը 2019թ մարդու իրավունքների վերաբերյալ ամենամսյա զեկույցում կրկնել է հակաիրանական անհիմն մեղադրանքները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 14, 2020 08:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի դեմ ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները մարդու իրավունքների վերաբերյալ

ԱՄՆ պեդտեպարտամենտը 2019թ մարդու իրավունքների վերաբերյալ ամենամսյա զեկույցում կրկնել է հակաիրանական անհիմն մեղադրանքները:

Զեկույցում, պետդեպն Իրանին մեղադրում է  կանանց, կրոնական փոքրամասնությունների ու ընդդիմադիրների իրավունքները ոտնահարելու մեջ:

Ի պատասխան, այդ զեկույցի, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ ԱՄՆ-ն չունի իրավական, քաղաքական ու բարոյական իրավունք՝ այլ երկրներում մարդու իրավուքնների վերաբերյալ հայտարարություններ անելու համար:

Ուրբաթ օրն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի որոշ ապակառուցողական գործողություններին, այդ թվում՝ ռասիստական ելույթներին, կրոնական խտրականությանը և կանանց որպես զսպման գործիք կիրառելը ողջունելուն, ինչպես նաև Սաուդյան մանկասպան ու մարդու իրավունքները ոտնահարող Սիոնիստական ռեժիմիներին ցուցաբերած աջակցությանը, Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Նման վարչակարգն այն դիրքում չէ, որ քննարկի այլ երկրներում մարդու իրավունքների վիճակը»:

Մուսավին հավելել է. «ԱՄՆ-ի վարչակազմը, որը ինչպես երկրի ներսում այնպես էլ դրանից դուրս  խախտում է մարդու իրավունքները, իրեն թույլ է  տալիս հայատարարություններ անել այլ երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ»:

Որևէ երկիր ԱՄՆ-ի չափ չի խախտել մարդու իրավունքները և դա բնական է ամերիկացի պաշտոնյաների համար: Սակայն հարց է ծագում, թե ինչպիսի կառավարություններ են խոսում մարդու իրավունքներից և արդյոք մարդու իրավունքների հարցը ունի՞ ԱՄՆ-ի աջակցության կարիքը: ԱՄՆ-ը տարիներ շարունակ Իրանի ժողովրդի դեմ կիրառում է քաղաքական  պատժամիջոցներ, տնտեսական ահաբեկչություն ու հոգեբանական պատերազմ: Սպիտակ տունը դիմում է ցանկացած միջոցի ՝ Իրանի վրա ճնշումը կրկնապատկելու համար: Հատկապես այս օրերին, երբ տարածվել է կորոնավիրուսն իսկ բազմաթիվ մարդկանց մահը ԱՄՆ-ի համար վերածվել է քաղաքական ճնշման լծակի :

Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների գլխավոր շտաբի քարտուղար Ալի Բաղերի Քանին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում հայտարարել է, որ այն երկրները, որոնք պատժամիջոցներ են սահմանում դեղորայքի նատմամբ, իրավունք չունեն անդամակցել մարդու իրավունքների խորհրդին:

Անդրադառնալով ԱՄՆ-ի միակողմանի ու հակամարդկային քայլերին, Քանին ասել է. «Նրանք, ովքեր խոչընդոտում են դեղորայքին Իրանի հասանելիությանը, ոչ միայն խախտում են մարդու իրավունքները, այլև մարդապսան են»:

Բացի այդ, այս տարիների ընթացքում, ԱՄՆ-ը բազմիցս ռասիստական ու խտրական վերաբերմունք է  դրսևորել միաջզգային շրջանակներում: Այս կապակցությամբ Իրանի ԱԳՆ  խոսնակը հայտարարել է. «Ամերիկացիների զեկույցները որևէ արժեք չեն ներկայացնում, քանի որ դրանք գրվում են ԿՀՎ-ում»: