Կորոնավիրուսի համավարակը և բարոյական արժեքների անկումը Արևմուտքում /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
(last modified Sat, 04 Apr 2020 14:07:43 GMT )
Ապրիլ 04, 2020 18:37 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի համավարակը և բարոյական արժեքների անկումը Արևմուտքում  /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպան և Միացյալ Նահանգներն այս պահին համարվում են կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոնը:

Սակայն նույնիսկ այս պայմաններում, ԱՄՆ-ն, որ հայտարարում է թե մարդու իրավունքների պաշտպան է, նանումէ հակամարդկային ու հակաբարոյական քայլեր:

ԱՄՆ-ը գողանում այլ երկրների համար նախատեսված բժշկական պարագաներն ու սարքավորումները:

Արևմտյան կառավարությունները, հակառակ մարդասիրության սկզբունքներին, հրաժարվում են բժշկական պարագաներ տրամադրել նույնիսկ իրենց գործընկերներին և դաշնակիցներին: Եվրոպայի որոշ երկրներում,    առգրավել են երրորդ երկրի համար նախատեսված բժշկական պարագաներ: Սակայն, այդ առումով ռեկորդակիրը Միացյալ Նահանգներն է: Նախագահ Դոնալդ Թրամփը, օգտվելով պատերազմական իրավիճակում արտադրության որոշ ճյուղերի նկատմամբ իր վերահսկողության իրավունքից,  շնչառական դիմակներ արտադրող M-3 ընկերությանը հրահանգել է դադարեցնել դիմակների արտահանումը:

Ապրիլի 3-ին Թրամփն ասել է, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում երկիրը պետք է բավարարի ներքին պահանջները:  

M-3 ընկերությունը հայտարարել է, որ 1950-ական թվականներին Կորեայի պատերազմի ժամանակ ընդունված օրենքի հիման վրա ստորագրված հրամանը, բազմաթիվ խնդիրներ է առաջացրել կորոնավիրուսի դեմ պայքարող հատկապես եվրոպական երկրների համար:

Գերմանիաի ՆԳ գործերի նախարար Անդրեաս Գիզելը, քննադատելով այս որոշումը, դա բնութագրել է որպես «ժամանակակից ծովահենություն», միևնույն ժամանակ Վաշինգտոնին կոչ անելով հարգել միջազգային առևտրի օրենքները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Բանգկոկում, նախքան Գերմանիա առաքվելը, բռնագրավվել է Բեռլինի ոստիկանության պատվերով, ամերիկյան 3M ընկերության կողմից արտադրված 200 հազար FFP2 շնչառական դիմակ:

Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, աճել է  պաշտպանիչ իրերի՝  դիմակների, ձեռնոցների և ախտահանիչ միջոցների պահանջը: Այս պայմաններում, Միացյալ Նահանգները, իր դաշնակիցներին և գործընկերներին փոխարեն, հատկապես Եվրոպային օգնելու փոխարեն,  առգրավել է   Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կողմից պատվիրված  բժշկական պարագաները: Այժմ պարզ է դարձել, որ անդրատլանտյան միասնությունն ու համերաշխությունը ոչ այլ ինչ են, քան կարգախոս և երբ ԱՄՆ-ի շահերը պահանջեն այդ երկիրը հեշտությամբ կարող է անտեսել  բոլոր բարոյական և մարդկային պարտավորությունները և արժեքները, նույնիսկ այլ գործընկեր և դաշնակից երկրների քաղաքացիների կյանքի գնով:

Կորոնավիրուսի բռնկումից հետո Թրամփի վարչակազմի գործողությունները ցույց տվեցին, որ նա անտեսում է  մարդասիրական  և քաղաքական բոլոր սկզբունքները: