Մամուլի տեսություն 28.04.2020
Իրանահայ հայտնի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը հայտարարել է, որ լավագույնս օգտվել է կարանտինի ընձեռած հնարավորությունից և սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված նոր ստեծագործություններ է գրել:
Խորասան օրաթերթ
Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի նոր սադրանքը
Նախօրին New York Times- ը հրապարակել էր Իրանի դեմ ուղված ԱՄՆ-ի նոր սցենարի մանրամասները: Սադրանք որի կազմակերպիչն ու նախագծողն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպոն է: Օրաթերթը գրել է. «Պոմպեոն ներկայումս աշխատում է մի իրավական փաստաղթղթի վա, որի համաձայն, ԱՄՆ-ը շարունակում էմնալ ՀԳՀԾ-ի կազմում, անտեսելով ան հանգամանքը, որ 2018թ մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը ստորագրեց պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալու հրամանագիրը, հայտարարելով, որ այն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ պայմանագիրն էր»:
Ամերիկյան օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ճնշում գործարդել ՄԱԿ-ի ԱԽ-ի վրա, Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու նպատակով: Այսպիսով, ԱՄՆ-ի պաշտոնյաները սկսել են նոր գործընթաց, որի նպատակն է ԱԽ-ին պարտադրել ընդունել բանաձև, որը կարգելի Իրանին զենքի վաճառքը:
Մարդոմսալարի օրաթերթ
Ճգնավորյան. Արդեն երկու ամիս գտնվում եմ կարանտնի մեջ և ամբողջ ժամանակ ստեղծագործում եմ
Իրանահայ հայտնի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը, ով բնակվում է Իրանում, սիմֆոնիկ նավագախմբի համար նախատեսված բազմաթիվ ստեղծագործությունների, այդ թվում նաև օպերաների հեղինակ է: Ճգնավորյանի երաժշտությունը նման է պատմության և այն լսելիս տպավորություն է ստեղծվում, որ հեղինակը երաժշտության լեզվով գեղեցիկ պատմություն է պատմում:
Լորիս Ճգնավորյանը վերջերս իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ասել է. «Երկու ամսից ավելի գտնվում եմ բնակարանումս, կարանտինի մեջ: Սակայն այնքան տարված եմ ստեղծագործելով, որ չեմ հասկանում, թե ինչպես է անցնում ժամանակս»:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ իր սիրուն, Ճգնավորյանն ասել է. «Ես վերադարձա Իրան, որովեհտև ես սիրում եմ այս երկիրը և այն իմ համար մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել: Իրանն ունի հարուստ մշակույթ և քաղաքակրթություն»:
Քեյհան օրաթերթ
«Կոռուպցիոն ցունամի» Իսրայելի կառավարությունում. Կոռուպցիայի մեջ մեղադրվում են կառավարության ևս երեք անդամներ
Սիոնիստական ռեժիմը մշտապես եղել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ պաղեստինցիների սպանության, ահաբեկիչներին ցուցաբերած աջակցության, մահափորձեր, դասակարգային ու կրոնական խտրականության և աղքատության մակարդակի պատճառով:
Իսկ ռեժիմի կառավարությունում առկա կոռուպցիայի մակարդակի պատճառով, ԶԼՄ-ներն այդ երևույթն անվանել են «կառուպիցոն ցունամի»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոռուպցիայի մեղադրանքով, ներգրավված է մի քանի դատական գործերի մեջ: Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, վերջինիս դատավարությունը մեկնարկելու է մեկ ամսից: Վարչապետից բացի, կոռուպիցոն մեղադրանք է առաջադրվել նաև կառավարության ու Քնեսեթի մի քանի անդմների
Մադոմսալարի օարթերթ
Իրանի 116 քաղաքներում սահմանվել է կորոնավիրուսի սպիտակ կարգավիճակ
Իրանի առողջապահության փոխնախարարը, մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ մարդիկ սկսել են լուրջ չվերաբերվել կորնավիրուսի սպառնալիքին, նշել է, որ երկրի տարբեր շրջաններում ներկայումս գործում է կորոնավիրուսի սպիտակ, դեղին և կարմիր կարգավիճակ: Նա հայտարարել է. «Վերջին երկու շաբաթների ընթացքում, 116 քաղաքներում գրանցվել է օրական ավելի քիչ քան մեկ դեպք: Որոշ շրջաններում ընդհանրապես վարակակիրներ չեն հայտնաբերվել: Այլ շրջաններում, վարակվելու դեպքերը կազմել են .0.2-0.3 տոկոս: Այդ շրջանների կարգավիճակն առաջիկայում կարող է փոխվել»:
armenpress.am
Բելգիան մայիսի 4-ից փուլային տարբերակով կհանի մեկուսացման սահմանափակումները
Բելգիայում կորոնավիրուսի տարածման տեմպի շարունակական նվազման պայմաններում հնարավորություն է ստեղծվել անցում կատարել մեկուսացման պայմանների մեղմացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ճգնաժամային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Բենուա Ռեմակերը:
«Մեր ունեցած թվերը ցույց են տալիս, որ նվազման միտում կա: Դա կարևոր է, քանի որ մենք այժմ կարող ենք աստիճանաբար անցում կատարել կիրառվող խիստ սահմանափակումների մեղմացմանը հաջորդ երկուշաբթիից»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ներկա միտումները պահպանելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: Նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին այս վիրուսը դեռ կպահպանվի, և հասարակությունը պետք է սովորի ապրել դրա հետ:
Ճգնաժամային շտաբի տվյալների համաձայն՝ Բելգիայում վերջին մեկ օրում գրանցվել է վարակվածության 647 նոր դեպք, մահացել է 134 մարդ: Այսպիսով, ընդհանուր վարակվածների թիվը երկրում ավելի քան 47 հազար է, մահերինը՝ 7 հազարից ավելի: Նկատվում է նաև հոսպիտալացվածների թվի նվազում:
Երկիրը մայիսի 4-ից պլանավորում է փուլային տարբերակով դուրս գալ մեկուսացումից:
armenpress.am
Ռուսական ռազմաբազայի 210 ինքնաթիռ և ուղղաթիռ մայիսի 9-ին կիրականացնեն ցուցադրական թռիչքներ
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի օդային ուժերը ներգրավված են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայտարարել է միջոցառման նախապատրաստման մասին:
«Ցուցադրական թռիչքները տեղի կունենան մայիսի 9-ին ժամը՝ 10։00-ին Հայաստանի 12 քաղաքներում, ինչպես նաև Երևանում։ Ինքնաթիռների թռիչքները կլինեն զորամասերում արարողակարգային միջոցառումների հետ զուգահեռ»,- հայտնել է Դվորնիկովը։
Միջոցառմանն ընդհանուր առմամբ ներգրավվելու են 126 ինքնաթիռ և 84 ուղղաթիռ։
armenpress.am
Հայաստանի բանկային համակարգը շարունակում է բնականոն գործունեությունը․ Բանկերի միություն
Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն է տարածել, որով վստահեցնում է, որ հայաստանյան բանկային համակարգը շարունակում է բնականոն գործունեությունը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի բանկերի միության հայտարարությունը․
«Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Չնայած տարածաշրջանի ֆինանսական շուկաներում և առանձին երկրներում տեղի ունեցող բացասական երևույթներին՝ մեր բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված և իրացվելի՝ շարունակելով անխափան սպասարկել իր հաճախորդներին։ Առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։ Դեռևս մարտ ամսին ՀՀ առևտրային բանկերը հայտնել են, որ ֆիզիկական անձանց կողմից առաջիկա երկու ամսվա ընթացքում վարկային մարումներ չիրականացնելու դեպքում նրանց անունները չեն ներառվի, այսպես կոչված, «սև ցուցակներում», իսկ իրավաբանական անձանց դեպքում կկիրառվի անհատական մուտեցում, բանկերը նրանց նույնպես կաջակցեն։
ՀՀ բանկերը շնորհակալություն են հայտնում իրենց այն հաճախորդներին, ովքեր այս ընթացքում այնուամենայնիվ որոշել են կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ այդ վարքագծով նպաստելով բանկային համակարգի ամրությանը։
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բանկերի բոլոր հաճախորդներին մեզ հետ լինելու համար և կոչ ենք անում շարունակել օգտվել առցանց ծառայություններից»։
panarmenian.net
Կորոնավիրուսից բացի մարդկությանը սով, երաշտ ու հրդեհներ են սպառնում 2020-ին
2020-ին կորոնավիրուսից բացի մարդկությանը ջրհեղեղ, հրդեհներ, երաշտ և որպես հետևանք, սով է սպառնում։ Օդերևութաբաններն ու միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ աղետները սովով են սպառնում աղքատ երկրներին և լուրջ խնդիրներ կարող են առաջացնել Եվրոպայում և ԱՄՆ-ում, գրում է BBC-ն։
Համաշխարհային օվկիանոսն աննախդեպ տաքացել է, իսկ Եվրոպայում և Ամերիկայում երաշտ է սկսվում։ Աղքատ երկրներում հարյուրամյակի ամենամեծ հումանիտար աղետն է սպասվում, իսկ հարուստ երկրներին՝ ջրհեղեղներ և փոթորիկներ։
Նշվում է, որ այլ իրավիճակում աշխարհը, թեև դժվարությամբ, բայց կհաղթահարեր դա, սակայն, այժմ բոլոր ռեսուրսներն ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին։
Ըստ ԱՄՆ National Centers for Environmental Information-ի (NCEI)՝ կլիման 2020-ի մարտին ռեկորդային տաք է եղել, այդ ամսին համաշխարհային օվկիանոսը միջինից 0.8 աստիճանով տաք է եղել, իսկ որքան տաք է օվկիանոսը, այնքան հզոր փոթորիկներ են առաջնում։
Իսկ արդեն տաք ծովերի տարածքում ավելի շատ անձրևեներ են գալիս, ինչը զրկում է խոնավությունից մայրցամաքներն ու երաշտ առաջացնում։ Երաշտը պատել է ոչ միայն Եվրոպան, այլև Արգենտինան, ԱՄՆ հատվածները։
Պանդեմիան խախտել է համաշխարհային պարենային շուկայի լոգիստիկան՝ առողջ աշխատակիցների պակաս կա, բեռնատարները թերի են աշխատում։ Դժվար է ինքնաթիռ կամ կոնտեյներ գտնել, բեռանփոխադրումները կտրուկ նվազել են։ Իսկ բերքը փտում է դաշտերում, քանի որ գյուղատնտեսությունում են ամենից շատ զբաղված աշխատանքային միգրանտները։
Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում թերսնվում է գրեթե 1 մլրդ մարդ՝ մոլորակի յուրաքանչյուր 8-րդ բնակիչը։ Իսկ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պատճառով նրանց թիվը միայն 2020-ին կավելանա ևս 130 միլիոնով։
panarmenian.net
Պարետի որոշմամբ թույլատրվել է զբոսնել տնից 1 կմ հեռավորությամբ
Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը։
Զբոսանքի կարելի է գնալ ոչ ավելի, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով, տեղեկացնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: