Մամուլի տեսություն 01.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120029-Մամուլի_տեսություն_01.05.2020
Լիբանանի Հեզբոլլահի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու Գերմանիայի կառավարության որոշումցի հետո, այդ երկրի ոստիկանությունը գրոհել է մի քանի մզկիթներ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 01, 2020 13:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.05.2020

Լիբանանի Հեզբոլլահի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու Գերմանիայի կառավարության որոշումցի հետո, այդ երկրի ոստիկանությունը գրոհել է մի քանի մզկիթներ:

Էթեմադ օրաթերթ

Ինչո՞ւ է Թրամփը վտանգավոր

Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ընդունակ, սակայն  շատ վտանգավոր մարդ է:

Ուելսը նշել է, որ չնայած Թրամփը որևէ քայլ չի ձեռնարկել ուղղված ԶԼՄ-ների դեմ, սակայն սպառնում է խոսքի ազատությանն, օգտվելով լրատվամիջոցներից և լրագրողներին սպառնալով դատական պատասխանատվությամբ:

Ուելսն ասել է. «Դոնալդ Թրամփի ստախոսությունը ստեղծել է մթնոլորտ, որ  ճշմարտությունն ու իրականությունը կորցրել են իրենց նշանակությունը»:

 

 

Համշահրի օրաթերթ

Գերմանիայի ոստիկանությունը գրոհել է մի քանի մզկիթներ ու մուսուլմանների տներ

Լիբանանի Հեզբոլլահի անունն ահաբեկական խմբերի ցուցակում ներառելու մասին հայտարարությունցի հետո, Գերմանիայի ոստիականությունը գրոհել է մի շարք մզկիթներ  ու մուսուլմանների տներ:

 Հինգշաբթի օրը, Գերմանիայի ՆԳ նախարարությունը Լիբանանի Հեզբոլահի անունը ներառեց ահաբեկչական խմբերի ցուցակում  և արգելեց խմբի գործունեությունը այդ երկրում:

Ավելի վաղ, «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ վաղ առավոտյան Գերմանիայի ոստիկանությունը գործողություն է սկսել  Հեզբոլահի որոշ անդամների ձերբակալության նպատակով: Գերմանիայի անվտանգության ներկայացուցիչները պնդում են, որ  այդ երկրում գործում են Հեզբոլլահի շուրջ 1500 անդամներ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ծոմապահության օգտակար ազդեցությունը լյարդի ճարպակալման բուժման ժամանակ

Իրանի Բաբոլի բժշկագիտական հնամալսարանի մասնագետներից մեկը հայտարարել է. «Լյարդի ճարպակալմամբ տառապող մարդիկ կարող են ծոմ պահել, քանի որ քաղցրի ու բարձր կալորիականությամբ սննդի քանակի նվազեցումը բարենպաստ ազդեցություն է ունենում բուժման ընթացքի վրա»:

Դոկտոր Քեթրին Բեհզադը, խոսելով լյարդի ճարպակալման  բուժման վրա ծոմապահության օգտակար հետևանքների մասին, ասել է. «Լյարդի ճարպակալում ունեցող մարդիկ, ովքեր միևնույն ժամանակ շաքարախտ ունեն, պետք է բժշկի հետ խորհրդակցեն ծոմ պահելու վերաբերյալ»:

Նա հավելել է. «Ծոմապահությունն այն հիվանդների համար, ովքեր ունեն ստամոքսաղիքային տրակտի հետ ապված խնդիրներ, արող է թթևանդել հիվանդույունների ախտանիշները»:

 

Իրան օարթերթ

180 միջազգային կազմակերպությունների կոչ են արել հետաքննել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները 

Ավելի քան 180 արհմիություններ, կոալիցիաներ և տեղական, տարածաշրջանային և միջազգային հաստատություններՄիջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազին (ICC) կոչ են արել ծավալուն հետաքննություն սկսել բռնագրավված պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործությունների վերաբերյալ:

Պաղեստինյան Սաֆա լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարության մեջ ընդգծվել է պաղեստինցիների նկատմամբ ոճրագործություններ իրականացնելու պատճառով, Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին դատական պատասխանատվության ենթարկելու  անհրաժեշտությունը:

Հաղորդագրությունը պատրաստվել է պաղեստինյան քաղաքացիական հասարակության կազմակերպության և   ավելի քան 200 պաղեստինյան կազմակերպություններ ներառող կազմակերևպության կողմից:

 

armenpress.am

Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա

 Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից:

«Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն:

Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի:

Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից:

 

armenpress.am

Ֆրանսիայում կարող է մտցվել սանիտարական անձնագրերի կիրառություն

 Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին առաջարկել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպին մտցնել սանիտարական անձնագրերի կիրառություն երկրից դուրս եկող և վերադարձող քաղաքացիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

«Ես պատրաստվում եմ խնդանքով դիմել, որպեսզի մտցվի սանիտարական անձնագրերի կիրառություն՝ նպատակ ունենալով ուժեղացնել սահմանային վերահսկողությունը»,-ասել է քաղաքապետը: Նրա խոսքով, երկրից դուրս գալը կամ վերադառնալը պետք է ուղեկցվի համապատասխան սերտիֆիկատով, որտեղ կնշվեն տեղաշարժման պատճառները:

Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ ողջունել են սահմանափակումներից դուրս գալու իշխանությունների որոշումները: Միակ բանը, որ լայն շրջանակի կողմից հավանության չի արժանացել, մայիսի 11-ից դպրոցների աշխատանքի վերսկսումն է:

 

armenpress.am

ԱՀԿ-ն Չինաստանից սպասում է կորոնավիրուսի ծագման պատճառները հետաքննելու պաշտոնական առաջարկի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանից սպասում է պաշտոնական հրավերի՝ մասնակցելու  COVID-19-ի ծագման հետազոտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը:

Մեկաբանելով տեղեկությունը, թե Չինաստանի իշխանությունները հրաժարվում են ԱՀԿ-ին հրավիրել՝ մասնակցելու հետազոտությանը՝ նա մասնավորապես ասել է, որ կազմակերպությունը ուրախ կլինի համագործակցելու միջազգային գործընկերների հետ և Չինաստանի կառավարության առաջարկությամբ մասնակցելու հետազոտությանը՝ կապված վիրուսի կենդանական ծագման հետ:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կարծում է, որ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառների հետ կապված մի շարք հետաքննություններ են ընթանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում չի մասնակցում Չինաստանում անցկացվող հետազոտություններին:

Նոր տիպի կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարեվերջին, այնուհետև լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 մլնը:

 

panarmenian.net

Վրաստանը մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ

 Վրաստանը մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ և ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան զբոսաշրջյաին ոլորտի օպերատորների հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ դա հնարավոր կլինի միայն հսկողության խիստ պայմանների պահպանման դեպքում, գրում է «Sputnik Գրուզիան»։

Վրաստանի զբոսաշրջության ոլորտն ամենից շատն է տուժել պանդեմիայից։ Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Մենք ակտիվ աշխատում ենք Զբոսաշրջության միջազգային կազմակերպության հետ, որպեսզի շատ խիստ սահմանափակումների պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան անվտանգ լինի և առաջիններից մեկը բացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

Անկասկած, դա հնարավոր կլինի միայն հսկողության անհրաժեշտ պայմաններին հետևելու դեպքում»,- ասել է Տուրնավան։

Նա հավելել է, որ Վրաստանի իշխանությունները ճգնաժամի առաջին իսկ օրվանից օժանդակում են ոլորտին։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 566 դեպք է գրանցվել, 184 մարդ ապաքինվել է, 6 մարդ մահացել է։

 

panarmenian.net

ԵՄ տնտեսությունում վերջին 25 տարում ամենամեծ անկումն է

ԵՄ տնտեսությունում վերջին 25 տարում ամենամեծ անկումն է գրանցվել։ 2020-ի առաջին եռամսյակում եվրոյի գոտու ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականի, նվազել է 3.5%-ով։

2019-ի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 3.3%։ Ըստ Եվրոստատի՝ առաջին եռամսյակի վերջին ամսում՝ մարտին, երկրները սկսեցին սահմանափակումներ կիրառել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մարտին գործազրկության մակարդակը կազմել է 7.4% եվրոյի գոտում և 6.6%՝ ԵՄ-ում։ Ակնկալվում է, որ մարտին գրանցված 0.7% գնաճն ապրիլին կմեղմվի՝ նվազելով մինչև 0.4%, գրում է Forbes.ru-ն։

1949-ից ի վեր եռամսյակի կտրվածքով ամենամեծ անկումը Ֆրանսիայում է գրանցվել, հայտնել է Insee վիճակագրության ինստիտուտը։ Երկրի տնտեսությունը կրճատվել է 5.8%-ով։ Դա ավելին է, քան 2009-ի առաջին եռամսյակում և 1968-ի երկրորդ եռամսյակում։

Իսպանիայում ռեկորդային անկում է 1970-ից ի վեր՝ 5.2%-ով։

Այն համավարակից առավելագույնս տուժած երկրներից է։

Զոհերի ամենամեծ քանակը Եվրոպայում Իտալիայում է գրանցվել։ Այդ երկիրն առաջինը սկսեց սահմանափակող միջոցներ կիրառել։ Իտալիայի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նվազել է 4.7%-ով նախորդ եռամսյակի համեմատ։

Եվրոյի գոտում 19 երկիր է դասվում, Եվրամիության անդամ է 27 երկիր։ 8 երկիր պահպանել է իր ազգային արժույթը։