Մամուլի տեսություն 05.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120167-Մամուլի_տեսություն_05.05.2020
ԱՄՆ-ի հարյուրավոր բնակիչներ բողոքել են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառված սահմանափակումների դեմ:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 05, 2020 11:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.05.2020

ԱՄՆ-ի հարյուրավոր բնակիչներ բողոքել են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառված սահմանափակումների դեմ:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի ինտերնատներում մահացել է 16 հազար մարդ

USA Today օրաթերթը գրել է, որ տուն-ինտերնատների հազարավոր բնակիչներ ու աշխատակցիներ մահացել են կորոնավիրուսից:

«Մեր հիվանդները միջատների նման թափված են գետնին» հոդվածի հեղինակը գրել է. «Նշված ինտերնատներում մահացել է 126 հազար մարդ, ինչը կազմում է կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերի մեկ չորրորդը»:

 

Խորասան օարթերթ

Իրաքում ԻԼԻՊ-ի նոր տեղաշարժերի իրական պատճառները

Հակառակ որոշ լրատվամիջոցների պնդումների, կորոնավիրուսի տարածման պայմաններում ԻԼԻՊ-ը ոչ միայն  չի հրաժարվել իր գործողություններից, այլ ըստ որոշ ռազմական հրամանատարների, ժամանակակից և զարգացած սպառազինության  միջոցով, նոր հաձակումներ է իրականացնում Իրաքում:

Վերջին հարձակումն ԻԼԻՊ-ն իրականացրել է Հաշդ ալ Շաբի ուժերի դեմ:

Անշուշտ, ամերիկացիները ցանկություն չունեն  դուրս գալ Իրաքից և այդ երկիրը հանձնել շիա խմբերին ու ընդդիմությանը: Ուստի պետք է ասել, որ Իրաքում ԻԼԻՊ-ի վերականգնումը և այդ երկրում անապահովություններ հրահրելը հարմար առիթ են տալիս ԱՄՆ-ին՝ Իրաքում իր ներկայցությունն արդարացնելու համար: Ասվում է նաև, որ ԱՄՆ-ի և Իրաքի առաջիկա համատեղ նիստի շեմին իրականացված գործողությունները վկայում են, որ ԱՄՆ-ը ցանկանում է ավելի շատ փաստարկներով մասնակցել հանդիպմանը:

 

Իրան օրաթերթ

Բողոքի ցույց ԱՄՆ-ում, կիրառված սահմանափակումների դեմ

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում, հարյուրավոր բողոքարարներ ցույց են իրականացրել Մասաչուսեթս նահանգի Կոնգրեսի շենքի դիմաց: Ցուցարարները բողոքել են կիրառված սահմանափակությունների դեմ, նահանգապետից պահանջելով վերացնել դրանք:

Ցուցարարները, ակցիային մասնակցել են չպահպանելով ֆիզիկական տարածությունը և առանց բժշկական դիմակների: Նրանք պահանջել են վերջ տալ պարտադիր պարապուրդին:

 

Էթեմադ օրաթերթ

Գերմանիայում մտահոգություններ կան ծայրահեղականների կապակցությամբ

Աջ ուժերը քաղաքականապես շահարկում են ստեղծված դժգոհությունը և դա օգտագորխում որպես լծակ կառավարության դեմ:
Անցած օրը, Գերմանիայի շատ քաղաքներում տեղի են ունեցել ծայրահեղական ուժերի բողոքի ցույցեր, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կառավարության ընդունած որոշումների դեմ:

Ցույցի կազմակերպիչները եղել են աջակողմյան ու պոպուլսիտական կուսակցությունները: Վերջիններս հայտարարել են, որ Գերմանիայի կողմից իրականացվող միջոցառումները խախտում են մարդու իրավունքները:

 

armenpress.am

Նոր Զելանդիան դեռ երկար ժամանակ չի բացի սահմանները օտարերկրացիների համար

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, դեռ երկար ժամանակ չի պատրաստվում բացել սահմանները օտարերկրացիների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆակս»-ը: Նա հայտարարել է, որ Ավստրալիայի հետ քննարկել են երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը: Ջասինդա Արդերնը տեղեկացրել է, որ այլ երկրների քաղաքացիները դեռ հնարավորություն չեն ունենա մուտք գործելու Նոր Զելանդիա:

Նոր Զելանդիան և Ավստրալիան շատ արագ փակել են սահմանները օտարերկրացիների համար, երբ աշխարհում տեղի ունեցավ կորոնավիրուսի բռնկում: Երկու երկրներն էլ ներկայում հայտնում են վարակի տարածման դեմ պայքարում իրենց հաջողության մասին:

Նոր Զելանդիան երկրորդ օրն անընդմեջ հայտնում է նոր դեպքերի բացակայության մասին: Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակվածության 1 137 դեպք, 20 մարդ մահացել է: Ավստրալիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 6 հազար 800, մահացել է 96 մարդ: Վերջին օրերին այնտեղ գրանցվում է 10-19 նոր դեպք:

 

 

armenpress.am

Չինաստանը բացել է երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղի դեպի Եվրոպա

 Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երթուղու երկարությունը 10 146 կմ է, անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով: Վիլնյուսից բեռները կուղղվեն Եվրոպայի 36 երկիր՝ ներառյալ Իսպանիան, Դանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան:

Երկաթգծի ուղղության գործարկումը դարձավ նոր գիծ միջազգային փոխադրումների համար համավարակի պայմաններում:

Ներկայում Իու քաղաքը 12 բեռնափոխադրումային երթուղիներով կապված է 37 երկրների ու շրջանների հետ ամբողջ Եվրասիայում:

 

panarmenian.net

Մադուրո․ Թրամփի 2 ծառայող Վենեսուելայում ձերբակալվել է հեղաշրջման փորձի մեղադրանքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության 2 աշխատող Վենեսուելայում ձերբակալվել է ենթադրյալ պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, հայտնել է նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է DW-ն։

Մադուրոն հայտնել է, որ երկրում ձերբակալվել է 15 մարդ, որոնք ենթադրվում է՝ երկիր ներխուժելու փորձ են արել։

Վենեսուելայի առաջնորդն ասել է, որ գործողությունը համաձայնեցված է եղել Վաշինգտոնի հետ, նպատակ է ունեցել իր երկիր ներթափանցել ծովային ճանապարհով ու հեռացնել իշխանությանը Կարակասից։

Երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Ռեմիխիո Սեբայոսը հայտնել է Վենեսուելայի զինված ուժերը բերվել են լիարժեք մարտական պատրաստության, նրա խոսքով՝ 25,000-ից ավելի մարդ ԶՈւ-ում ներգրավվել է երկիրը սպառնալիքից պաշտպանելու գործողություններում։

Ավելի վաղ Վենեսուելայի ղեկավարությունը հայտնել էր, որ մի խումբ վարձկաններ երկիր են ներխուժել՝ պետական հեղաշրջում անելու համար։ Նշվում էր, որ 8 զոհ կա, Կոլումբիայի իշխանություններն ԱՄՆ-ին մեղադրել էին երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։

 

panarmenian.net

Պուտինը Կիմ Չեն Ընին Հաղթանակի 75-ամյակի մեդալով է պարգևատրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին պարգևատրել է «1941-1945թթ․ Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 75-ամյակի» հոբելյանական մեդալով։ Այդ մասին հայտնել է Հս. Կորեայում ՌԴ դեսպանությունը։

Մեդալը հանձնվել է Վլադիմիր Պուտինի 2019-ի հունիսի 13-ի հրամանագրով։ Այն «ԿԺԴՀ տարածքում հուղարկավորված սովետական քաղաքացիների հիշատակի հավերժացման գործում մեծ անձնական ավանդի և սովետական զինվորների հուշարձանների պահպանության համար հոգ տանելու համար» է, գրում է Novaya Gazeta-ն։

Մայիսի 5-ին ՌԴ դեսպանը հանդիսավոր պայմաններում փոխանցել է մեդալը Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Սոն Գվոնին։