Մամուլի տեսություն 06.05.2020
Մի շարք եվրոպացի դիվանագետներ հատարարել են, որ ՀԳՀԾ-ից միակողմանիորեն դուրս գալով, ԱՄՆ-ը կորցրել է «ձգանի մեխանիզմից» օգտվելու հնարավորությունը:
Խորասան օրաթերթ
Միացյալն նահանգներում չկա հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու իրավունք
Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսն իր թվիթերյան էջում գրել է. «Մենք աշխարհի միակ խոշոր երկիրն ենք, որտեղ աշխատողը չունի հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու իրավունք և դա բնական չէ, քանի որ մարդիկ, կորոնավիրուսով վարակված լինելով հանդերձ, պարտավոր են գնալ աշխատանքի: Մենք պետք է նրանց համար ավելի լավ պայմաններ ստեղծենք: Վարակված մարդիկ գնում են աշխատանքի ու վարակում մյուսներին: Հենց այս պատճառով, անցած տարի, գրիպից մահացավ 37 հազար մարդ: Իսկ այս տարի, կորոնավիրուսից մահացել է 70 հազար մարդ»:
Էբթեքար օրաթերթ
Պեկինը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ ծանր հակամարտության
Չինաստանի հետախուզության նախարարությունը նախագահին ներկայացրել է մի զեկույց, որի համաձայն, ողջ աշխարհում հակաչինական պոռթկումները հասել են ամենաբարձր մակարդակին: Նման ալիք բարձրացել էր 1989թ., երբ Թին Էն Մեն հրապարակում հավաքված ցուցարարների դեմ բռնություն գործադրվեց:
Ռոյթերս լրատվական ծառայությունը, որ հրապարակել է այս լուրը, գրել է, որ Չինաստանի հետախուզական նախարարության պաշտոնյաները, նախագահ Սի Ցզինպինին կոչ են արել պատրաստվել ԱՄՆ-ի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների:
Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը, կորոնավիրուսի տարածման հենց սկզբից, այն անվանել է «չինական վիրուս», Պեկինին մեղադրելով այն տարածելու մեջ:
Մարդոմսալարի օրաթերթ
Հրաժարվելով ՀԳՀԾ-ից, ԱՄՆ-ը կորցրել է «ձգանի մեխանիմից» օգտվելու հնարավորությունը:
ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է այս տարվա աշնանը
Միևնույն ժամանակ, եվրոպացի դիվանագետները հայտարարել են, որ միոկաղմոանրորեն հրաժարվելով ՀԳՀԾ-ից, ԱՄՆ-ը կորցրել է «ձգանի մեխանիմից» օգտվելու հնարավորությունը:
ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Բլումբերգին, գրել է, որ Իրանի հարցով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Բրայան Հուքը, վերջերս հայտարարել է, թե ԱՄՆ-ը կարծում է, որ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, կարղ է երկարաձգել Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը:
Խորասան օարթերթ
Սիրիայում ԻԼԻՊ-ի «սարսափի ձորը»
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ խումբը երեկ հայտարարել է, որ 2013-2015թթ., երբ ԻԼԻՊ-ը վերահսկում էր Հութեի ձորը, հրաբխի հետևանքով առաջացած տարածքը դարձրել է մասսայական գերեզեմանոց:
armenpress.am
ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով:
«Արմենպրես»-իհաղորդմամb, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են նախարարության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել էր, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:
armenpress.am
ԵՄ-ի տնտեսությանը սպասում է խոր անկում. Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Եվրամիությանը սպասում է աննախադեպ տնտեսական անկում: Ենթադրվում է, որ անդամ երկրներում միագումար ՀՆԱ-ի անկումը կլինի ավելի քան 7 տոկոս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ երբ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում մտցվեց կարանտինի ռեժիմ, նախնական ոչ պատոնական գնահատականներով կանխատեսվում էր, որ ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտում անկումը կլինի 2,5 տոկոսի չափով: Ավելի ուշ այդ թվերը մի քանի անգամ վերանայվեցին:
Մայիսի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջին պաշտոնական կանխատեսումն այն մասին, թե ինչ է սպասում Եվրոպային առաջիկա ամիսներին:
Մասնագետները նշում են, որ տնտեսության վերականգնումը կսկսվի հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա փոխհատուցել անկումը»:
armenpress.am
Գերմանիայում չեն բացառել արտերկրում իրենց քաղաքացիների հանգիստը կազմակերպելու տարբերակը
Գերմանիայի կառավարության տուրիզմի գծով ներկայացուցիչ Թոմաս Բարաիսը չի բացառել այն, որ իրենց քաղաքացիները ամռանը հանգիստը կազմակերպեն արտերկրում, եվրոպական այլ երկրներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա հանգիստը հնարավոր կլինի կազմակերպել Գերմանիայում կամ հարևան երկրներում:
«Դա վերաբերում է Ավստրիային, Ֆրանսիային, Բելգիային, Լեհաստանին, Նիդերլանդներին, որտեղ կարելի է գնալ ավտոմեքենայով: Բայց ես չէի բացառի Եվրոպայի մյուս շրջանները ևս, օրինակ, Բալեարյան, հունական կղզիներ, եթե իհարկե, այնտեղ նոր դեպքեր չլինեն և կաշխատի բժշկական աջակցություն»,-ասել է նա:
Նշվում է, որ նախորդ շաբաթ Անգելա Մերկելը տեղեկացրել էր, որ այդ հարցը օրակարգային չէ:
panarmenian.net
Նախարար․ Վիճակը գնալով բարդանում է, թվերն աճում են
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը երկրում գնալով բարդանում է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Թվերի առումով բարձրանալու վրա ենք։ Ունենք 80 ծանր, 30 ծայրահեղ ծանր հիվանդ, 8-ը միացած են արհեստական օդափոխության սարքերի»,- ասել է նա՝ հավելելով, որ թոքաբորբ ունեցող անձնաց թիվն էլ է աճում։
Նա ասել է նաև, որ մայիսի 14-ից արտակարգ դրության ռեժիմը կարող է և երկարացվել, քանի որ դա թույլ է տալիս որոշակի գործիքակազմ կիրառել։ Նախարարի խոսքով՝ որոշումը կկայացվի արտակարգ դրության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ։
Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
panarmenian.net
BBC. Հնարավոր է՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը դեռ 2019-ի դեկտեմբերին է եղել
Ֆրանսիացի բժիշկ Իվ Քոենը հայտնել է, որ 2019-ի դեկտեմբերին իր պացիենտներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա նշել է, որ վարակի դեպքը հաստատվել է նաև պացիենտի անալիզների կրկնակի հետազոտությունից հետո, փոխանցում է BBC-ն։
Մինչ այժմ մասնագետները կարծում են, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին 3 դեպքը գրանցվել է 2020-ի հունվարի 24-ին։
Եթե ֆրանսիացի «վաղ» պացիենտի մոտ դրական թեստը հաստատվի, ապա կստացվի, որ կորոնավիրուսը Եվրոպա է մտել մեկ ամիս ավելի շուտ, քան ԱՀԿ-ն էր հայտարարել։ Նշվում է, որ վարակի առաջին դեպքերի մասին ինֆորմացիան շատ կարևոր է՝ համաճարակի ընթացքը հասկանալու համար։
ԱՀԿ-ից նշել են, որ հնարավոր է հայտնաբերվեն վիրուսի ավելի վաղ դեպքեր, կազմակերպության ներկայացուցիչ Քրիստին Լինդմայերը երկրներին կոչ է արել ուսումնասիրել և ստուգել պացինետների՝ հիվանդանոցային նախկին քարտերը՝ պարզելու համար՝ ինչպես է վիրուսը տարածվել։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից արդեն հայտնել են, որ կառավարությունն ուսումնասիրում է բժիշկ Քոհենի մատնանշած դեպքը, սակայն անհրաժեշտության դեպքում կանցկացվի հետաքննություն։
Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ հայտարարել է վարակի ավելի վաղ դեպքերի մասին․ ԱՄՆ-ում պարզել են, որ կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է մեկ շաբաթ ավելի վաղ, քան իրենք կարծել են։
Աշխարհում 3․6 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, Ֆրանսիան վարակակիրների թվով 5-րդն է, երկրում 170,000-ից ավելի վարակաիր կա, մահացել է 25,000-ից ավելի մարդ։