Մամուլի տեսություն 08.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120276-Մամուլի_տեսություն_08.05.2020
Թրամփի պատերազմական լիրազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը դարձել է նախագահի ու Սենատի միջև տարաձայնությունների նոր թեմա:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 08, 2020 07:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.05.2020

Թրամփի պատերազմական լիրազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը դարձել է նախագահի ու Սենատի միջև տարաձայնությունների նոր թեմա:

Իրան օրաթերթ

Սենատին չի հաջողվել ընդունել Թրամփի պատերազմական լիազորությունները սահամանափակելու մասին բանաձևը

ԱՄՆ Սենատին չի հաջողվել ընդունել բանաձևը, որով կոչ է արվում սահմանափակել Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի պատերազմական լիազորությունները:

Hill կայքի հաղորդմամբ, հինգշաբթի օրը կայացած նիստում, Սենատի 49 ներկայացուցիչներ, որոնցից 7-ը եղել են հանրապետականներ, քվեարկել են բանաձևի վրա Թրամփի դրած վետոն չեղարկելու օգտին: 44 սենատոր դեմ է քվեարկել: Բանաձևի նկատմամբ սահմանված վետոն չեղարկելու համար, կողմ պետք է քվեարկեր սենատորների երկու երրորդը կամ 67  սենատոր:

 

Էթեմադ օրաթերթ

Կորոնավիրուսի մասին տեղեկություններ տարածելու մեղադրանքով, Թուրքիայում ձերբակալվել է 400 քաղաքացի

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ երկրում ձերբակալվել է 402 մարդ ՝ կորոնավիրուսի մասին սխալ տեղեկատվություն տարածելու և հասարակության շրջանում մտահոգություն  առաջացնելու մեղադրանքով:

Նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ վերջիններս հակասական տեղեկություններ են տարածել կառավարությնան  կողմից պարետային ժամը երկարաձգելու մասին և պաշտոնյաներին մեղադրել են սխալ տվյալներ հրապարակելու մեջ:

Թվիթերում հրապարակած գրառման մեջ, նախարարությունը հայտարարել է, որ այս ժամանակահատվածում ուսումնասիրվել է սոցիալական ցանցերի 6 հազար 362 հաշիվ, ինչի արդյունքում, 855 հոգի մեղադրվել է հասարակության շրջանում  մտահոգություններ առաջացնելու մեջ, իսկ 402-ը՝ ձերբակալվել:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի նորանշանակ վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիի հետ

Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի նոր վարչապետի հետ. Իրանից էլեկտրաէներգիա գնելու համար Բաղդադին տրված արտոնության ժամկետը երկարաձգվել է

Հեռախոսազրույցում Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ևս 120 օրով երկարաձգում է Իրանից էլեկտրաէներգիա գնելու համար Բաղդադին տրված արտոնության ժամկետը, որպեսզի աջակցի Իրաքի նորանշանակ կառավարությանը:

 

Համշահրի օրաթերթ

Բրիտանիան 400,000 բժշկական պաշտպանիչ հագուստ է վերադարձրել Թուրքիային

400 հազար բժշկական պաշտպանիչ հագուստ տեղափոխող ինքնաթիռը, որը Թուրքիայից մեկնել էր Բրիտանիա, վերադառնում է այդ երկիր:

Բրիտանիայի հանրային առողջապահության ծառայությունը հայտարարել է, որ Թուրքիայից գնված պաշտպանիչ հագուստը չի համապատասխանում պանաջվող չափանիշներին և չի կարող կիրառվել հիվանդանոցային պայմաններում:

 

armenpress.am

Ֆրանսիացիներին կթույալտրվի հասարակական տրանսպորտից օգտվել միայն աշխատանքի գնալու համար

Ֆրանսիայում առաջիկայում հասարակական տրանսպորտից օգտվելը հնարավոր կլինի միայն գործատուի կողմից տրված հատուկ թերթիկի առկայության պարագայում, որտեղ հստակ գրված կլինեն աշխատանքի օրերն ու ժամերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին: Նա տեղեկացրել է, որ մայիսի 11-ին իրավապահները վերահսկելու են գործընթացը և հետևելու են, որ ուղևորները դիմակով լինեն: Խիստ վերահսկողություն է լինելու երկաթուղային կայարաններում ու մետրոյում:

Նշվում է, որ առաջին օրը ուղևորներին անվճար տրամադրվելու են պաշտպանիչ միջոցներ: Դրա համար գնվել է 9.5 մլն մեկանգամյա օգտագործման դիմակներ: Առայժմ գործատուի կողմից տրված թերթիկի բացակայության պարագայում տուգանքներ չեն լինի:

 

armenpress.am

Ֆրանսիան սահմանները կբացի հուլիսի 15-ից ոչ շուտ

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ ֆրանսիական սահմանները չեն բացվի մինչ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ներդրված սահմանափակումների վերացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։

Նա նաև ընդգծել է, որ եվրոպական տարածքից Ֆրանսիա մուտք գործելու և երկրներից դուրս գալու հարցը կլուծվի համապատասխան հրամանագրով։

Նախարարն ավելացրել է, որ Ֆրանսիայում կարանտինային սահմանափակումները կերկարաձգվեն մինչ հուլիսի 15-ը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի սահմանները կբացվեն ոչ շուտ քան այդ ժամկետը։ «Մենք դեռևս այդ զգուշավորության կարիքն ունենք»,- ավելացրել է Կաստաները։

 

armenpress.am

Լեհաստանի խորհրդարանն ընդունեց ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը

Լեհաստանի խորհրդարանն ընդունեց առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Սեյմում՝ ստորին պալատում, կայացած քվեարկության ժամանակ «Օրենք և արդարություն» իշխող կուսակցությանը հաջողվել է հավաքել անհրաժեշտ ձայներ, որպեսզի հաղթահարի նախօրեին Սենատի՝ վերին պալատի, կողմից նախագծի վրա դրված վետոն: Սենատի արգելքի դեմ և փոստի միջոցով քվեարկությունն անցկացնելու օգտին հանդես է եկել 236 պատգամավոր, որից 213-ն աջակցել է, իսկ 11-ը ձեռնպահ մնացել: Այժմ օրենքը պետք է հաստատի նախագահը: Դրանից հետո Լեհաստանում հնարավոր կլինի կազմակերպել նախագահական ընտրությունների քվեարկությունը՝ առանց ընտրատեղամասեր գնալու:

Ամեն դեպքում, նախապես պլանավորված մայիսի 10-ի ընտրությունները չեն կայանա, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ արված չեն, դրանից բացի փոստի միջոցով քվեարկություն կատարելու նախագծի ընդունումը ձգձգվեց: Նախատեսվում է, որ քվեարկությունը կկազմակերպվի հունիսին:

 

panarmenian.net

Սարյանի և Զարդարյանի կտավներ են հայտնաբերվել և առգրավվել

Մայիսի 7-ին քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել էր, որ բացակայում են 121,380,000 դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ:

Բացակայող նմուշների թվում էին նաև երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60,000,000 դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2,000,000 դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1-ին կետի (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:), 180-րդ հոդվածի (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) 1-ին մասի (պատժվում է ազատազրկմամբ՝ 3-5 տարի ժամկետով:) և 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով), որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սարյանի «Հայաստան» գեղանկարը և Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում : 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում կտավները հայտնաբերվել և առգրավվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

 

panarmenian.net

Շտապօգնության 12 աշխատող կորոնավիրուս ունի․ Վարակակիրների հետ աշխատելուց հրաժարվողներ են եղել

 Շտապօգնության 12 աշխատակից վարակված է կորոնավիրուսով, հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նա նշել է, որ վարակակիրներն ասիմպտոմ են, ոչ մի ախտանշան չունեն, պարզապես մեկուսացված են։

Ստեփանյանը հայտնել է նաև, որ շտապօգնությունում եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ։

«Մենք, բնականաբար, ըմբռնումով ենք մոտեցել: Նամանավանդ, որ ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են», - նշել է նա։

Ստեփանյանը նշել է` եղել են դեպքեր, որ աշխատակիցները նաև արձակուրդ են վերցրել։

«Ամեն ինչ նորմալ է, ունենք շատ մեծ բանակ բժիշկների, բուժքույրերի, ովքեր պատրաստակամ իրենց ցանկությունն են հայտնել աշխատել շտապօգնությունում»,- ասել է Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային բուն օջախում աշխատողները պարգևատրվել են․ բժիշկները պարգևատրվել են 95,000 դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 75,000 դրամով։

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2884-ի, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 42 դեպք կա, այլ պատճառով՝ 9։ Առողջացածների ընդհանուր թիվը 1185 է։