Մամուլի տեսություն 09.05.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120326-Մամուլի_տեսություն_09.05.2020
ԱՄՆ-ն մտադիր է իր Patriot ՀՕՊ համակարգը դուրս բերել Միջին Արևելքից ու Սաուդյան Արաբիայից:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 09, 2020 14:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.05.2020

ԱՄՆ-ն մտադիր է իր Patriot ՀՕՊ համակարգը դուրս բերել Միջին Արևելքից ու Սաուդյան Արաբիայից:

«Մարդոմսալարի»

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային թողել է մենակ»

ԱՄՆ-ն մտադիր է իր  Patriot ՀՕՊ համակարգերը դուրս բերել Միջին Արևելքից ու Սաուդյան Արաբիայից: Լրատվական աղբյուրների հաղորդմամբ, ԱՄՆ-ի զորուժի կրճատումը տեղի է ունենում այն հաշվարկներով, որ Իրանն այլևս ուղղակիորեն չի  սպառնում տարածաշրջանում ԱՄՆ-ի ստրատեգիական շահերին:

Ամերիկացի մի պաշտոնյա ասել է.«ԱՄՆ-ը երկու Patriot  ՀՕՊ համակարգեր դուրս կբերի Սաուդյան Արաբիայից ևս երկուսը՝ տարածաշրջանից»:

Նույնպես իր անունը բացահայտել չցանկացող ամերիկացի այս պաշտոնիայի ասելով ԱՄՆ-ի իր տասնյակ զորայիններին ու կործանիչների 2 քսկադրիլիա դուրս է բերել Սաուդյան Արաբիայից:

 

«Քեյհան»

Ամերիկացիներին վտարելու գործը դրված է Իրաքի նոր վարչապետի սեղանին

Հինգշաբթի երեկոյան Մոստաֆա Ալ-քազեմին իր և կառավարության  նհամար վստահության քվե ստացավ Իրաքի պառլամենտից:

Մյուս կողմից դիմադրության ճակատը և Իրաքի սուննի մուֆտին նորընտիր վարչապետին հիշեցրել են ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման անհրաժեշտության մասին: Հանդես գալով մի հաղորդագրությամբ «Բադր» կազմակերպությունը հույս է հայտնել, որ Քազեմիի ձևավորած կառավարությունն ունի բավարար քաղաքական փորձ և կկարողանա իրագործել ստանձնած պաարտավորությունները»:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ Քազեմիի կառավարությունը պետք է շարժվի պառլամենտի վավերացրած օրենքի՝ արտասահմանցի ուժերին երկրից դուրս բերելու, գործադրման ուղղությամբ:

 

«Շարղ»

20 տարի տևած Ցարի առճակատումը լիբերալիզմի դեմ

2000թ. մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը առաջին անգամ երդվեց որպես ՌԴ-ի նախագահ: Դրանցի հետո նա ևս 3 անգամ երդվել է որպես այս երկրի նախագահ: Այս երկու տասնամյակների ընթացքում Պուտինը բազմիցս  քննադատել է լիբերալիզմն ու բազմակողմանիությունը և դրա փոխարեն հովանավորել ավանդական ու ազգայնամետ գաղափարախոսությունները: Իրականում պուտինիզմի ու լիբերալիզմի միջև ընդհարումները առաջացել են ոչ միայն կառավարությունների միջև, այլ նաև կառավարությունների ներսում: Այս զարգացումներից և ոչ մեկը անխուսափելի չէր:

 

«Ջավան»

Կորոնավիրուսը ավելի է բացահայտում Արևմուտքի խարդախությունը

Արևմտյան քաղաքակրթության կենտրոններից մեկում, որ հպարտանում է իր պայծառամտությամբ, մի ֆրանսիացի բժիշկ բացահայտել է, որ 2019թ. դեկտեմբերի 27-ին Փարիզին մոտ հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է մի հիվանդ, որ ենթադրաբար թոքաբորբ է ունեցել: Սա նշանակում է, որ կորոնավիրուսը Ֆրանսիա է հասել ենթադրվածից մեկ ամիս առաջ: Նախքան այդ, հայտարարվել էր, որ Ֆրանսիայում  վարակվածների թիվը երեքն է և վարակը հայտնաբերվել է հունվարի 20-ին: Երեք հիվանդներից երկուսը մշտապես այցելում էին Վուհան քաղաք, իսկ երրորդը նրանց ազգականն էր:

 

armenpress.am

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության, Շուշիի ազատագրության եվ Պաշտպանության բանակի օրվա առիթով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասված է

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով:

Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին և այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին:

Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման և աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն և արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով և խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաև արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ և հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաև մեր կյանքը:

Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները և միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ»:

 

hraparak.am

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Այսօր՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

hraparak.am

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՉԵՂԱՐԿԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Ռուսաստանի Դաշնությունում անհամաբերությամբ սպասում էին 2020 թ․ Մայիսի 9-ին, որը հոբելյանական 75-րդն էր։ Միջոցառումներին մասնակցելու համար դեռ մեկ տարի առաջ հրավերներ էին ուղարկվել աշխարհի երկրների տարբեր առաջնորդների։ 17 երկրների առաջին դեմքեր 2019-ի օոգոստոսի դրությամբ՝ այդ թվում՝ Հայաստան, Հնդկաստան, Կուբա, Ֆրանսիա, Չիլի, Վենեսուելա, Բելառուս, Մոլդովա, Սերբիա,  հաստատել էին իրենց մասնակցությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավերը կորոնավիրուսի համավարակի դրւթյամբ չէր հաստատվել։ 2020-ի մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինը պատրաստվում էր անցկացնել զինվորական շքեղ շքերթ,բազմամարդ տոնական ու հոբելյանական միջոցառումներ։

Այսօր Ռուաստանում  հայտարարված մեկ րոպե լռությամբ հարգեցին պաշտոնական թվերով՝ 20 միլիոն զոհերի հիշատակը, Պուտինը հանդես եկավ ուղերձով, իսկ զինվորական նվագախմբերը պատերազմական շրջանի հայտնի երգեր են կատարում 2-րդ Համաշխարհայինի վետերանների բնակարանների տակ։

 

armenpress.am

Գերժամանակակից ինքնաթիռները հանդես են գալիս ցուցադրական թռիչքներով. Հաղթանակի օրվա օդային շքերթը

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին մեկնարկել է օդային շքերթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթը մեկնարկել է Գյումրիից, դրանք եկել են Երևան՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ ցուցադրելու օդային հնարքներ:

Ավելի վաղ, Երևանի երկնքում ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։

Երևանի «Հաղթանակի» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անցկացվեց պատվո երթ՝ փառապանծ վետերանների մասնակցությամբ: Նրանք զինվորականների ուղեկցությամբ այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խորանհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազում զոհվածների հիշատակին:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

 

armenpress.am

Գրականության և արվեստի թանգարանն օնլայն ներկայացնում է Հայրենականի և Շուշիի արվեստագետ հերոսներին

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը մշտապես տարբեր հետաքրքրական նախաձեռնություններով անդրադառնում է նշանակալի իրադարձություններին, որոնց կապակցությամբ ճանաչողական և այլ ծրագրեր է իրականացնում. բացառություն չեն նաև մայիսյան հաղթանակները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում «Մեծ Հայրենականի Մեծ հայերը» խորագրով ծրագրի շրջանակում ամեն օր ներկայացնում են գրականության և արվեստի այն անվանի գործիչներին, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին, եղել են զինվորական թղթակից, իրենց ստեղծագործություններում անդրադարձել են պատերազմական իրադարձություններին: Արդեն ներկայացրել են 20 հեղինակի, որոնցից են գրողներ Մկրտիչ Սարգսյանը, Սերո Խանզադյանը, կոմպոզիտորներ Արամ Սաթունցը, Ղազարոս Սարյանը և այլք:

Մայիսի 9-ին ներկայացնելու են նաև սփյուռքահայ արվեստագետների, որոնք մասնակցել են պատերազմին դաշնակից երկրների բանակներում: Նրանցից են ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդ Միսակ Մանուշյանը, գրող Զարեհ Որբունին և այլք:

Կարո Վարդանյանը տեղեկացրեց, որ գրեթե մեկ շաբաթ է՝ ներկայացնում են «Շուշիի մշակույթի մեկ դարը» խորագրով ծրագիրը: «Խոսքը 1820-1920 թվականների մասին է: Ցանկացել ենք հանրության լայն շրջանակին հիշեցնել, որ Շուշին ոչ միայն հայերի, այլև ամբողջ Կովկասի համար կարևոր մշակութային գիտական օջախներից էր՝ հայ բնակչությամբ: Շուշիում են ապրել բազմաթիվ գրողներ, արվեստագետներ, գործել են թատրոններ, տպարաններ և այլն:

«Դեռևս միջնադարից Շուշին Արցախի ողնաշարն է: Ով տիրում էր Շուշիին, նա տիրում էր Արցախին, այնպես որ 1992-ին Շուշիի ազատագրումն Արցախի ազատագրման հիմնաքարն էր: Դա կարևորագույն հաղթանակ էր մեզ համար»,-շեշտեց Կարո Վարդանյանը:

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

28 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: